https://arm.sputniknews.ru/20260225/khelagar-tsragir-peskvovy-kievin-mijukajin-tekhnvolvogianeri-hnaravvor-pvokhancman-masin-99215879.html
Խելագար ծրագիր. Պեսկովը` Կիևին միջուկային տեխնոլոգիաների հնարավոր փոխանցման մասին
Խելագար ծրագիր. Պեսկովը` Կիևին միջուկային տեխնոլոգիաների հնարավոր փոխանցման մասին
Sputnik Արմենիա
Պեսկովն ընդգծել է, որ ռուսական հատուկ ծառայությունները համապատասխան տեղեկություններ ունեն, և դրանք մերկապարանոց չեն։ 25.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-25T21:17+0400
2026-02-25T21:17+0400
2026-02-25T21:45+0400
ռուսաստան
ուկրաինա
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95644560_0:200:3072:1928_1920x0_80_0_0_c844e1232e63efa29f5908ca67b3bf4c.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է, որ Կիևին միջուկային տեխնոլոգիաների հնարավոր փոխանցման մասին տվյալների հրապարակումը կխոչընդոտի այդ ծրագրերի իրականացումը։ Լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են Ուկրաինային միջուկային զենք փոխանցել։ ԱՀԾ–ի տվյալներով՝ դիտարկվում է մի սցենար, ըստ որի` Կիևը կկարողանա հավակնել մարտական գործողությունների ավարտի ավելի շահավետ պայմանների՝ ունենալով ատոմային կամ այսպես կոչված «կեղտոտ» ռումբ։Նա ընդգծել է, որ ռուսական հատուկ ծառայությունները համապատասխան տեղեկություններ ունեն, և դրանք մերկապարանոց չեն։«Մեզ համար գլխավորն այն տվյալներն են, որոնց տիրապետում են մեր հատուկ ծառայությունները։ Եվ հաշվի առնելով մինչ այժմ տեղի ունեցած իրադարձությունների փորձը` կարելի է բավականին մեծ վստահությամբ ենթադրել, որ դա հենց այդպես է, հենց նման սպառնալիք եղել է»,- նշել է նա։Մեկնաբանելով Փարիզի և Լոնդոնի հայտարարությունները, որոնք հերքում են Կիևին միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու մտադրությունը` Պեսկովն ասել է` տվյալ դեպքում տարօրինակ կլիներ ենթադրել, թե նրանք միաբերան կհաստատեն դա։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95644560_237:0:2968:2048_1920x0_80_0_0_75fc167155237f75d472780e41bd0b73.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, դմիտրի պեսկով
ռուսաստան, ուկրաինա, դմիտրի պեսկով
Խելագար ծրագիր. Պեսկովը` Կիևին միջուկային տեխնոլոգիաների հնարավոր փոխանցման մասին
21:17 25.02.2026 (Թարմացված է: 21:45 25.02.2026) Պեսկովն ընդգծել է, որ ռուսական հատուկ ծառայությունները համապատասխան տեղեկություններ ունեն, և դրանք մերկապարանոց չեն։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է, որ Կիևին միջուկային տեխնոլոգիաների հնարավոր փոխանցման մասին տվյալների հրապարակումը կխոչընդոտի այդ ծրագրերի իրականացումը։ Լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը
հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են Ուկրաինային միջուկային զենք փոխանցել։ ԱՀԾ–ի տվյալներով՝ դիտարկվում է մի սցենար, ըստ որի` Կիևը կկարողանա հավակնել մարտական գործողությունների ավարտի ավելի շահավետ պայմանների՝ ունենալով ատոմային կամ այսպես կոչված «կեղտոտ» ռումբ։
«Հուսանք, որ այս հետախուզական տվյալների ճիշտ ժամանակին հրապարակումը, այնուամենայնիվ, խոչընդոտ կհանդիսանա այս խելագար, բացարձակ ցնդած ծրագրերի իրականացման ճանապարհին»,- ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ ռուսական հատուկ ծառայությունները համապատասխան տեղեկություններ ունեն, և դրանք մերկապարանոց չեն։
«Մեզ համար գլխավորն այն տվյալներն են, որոնց տիրապետում են մեր հատուկ ծառայությունները։ Եվ հաշվի առնելով մինչ այժմ տեղի ունեցած իրադարձությունների փորձը` կարելի է բավականին մեծ վստահությամբ ենթադրել, որ դա հենց այդպես է, հենց նման սպառնալիք եղել է»,- նշել է նա։
Մեկնաբանելով Փարիզի և Լոնդոնի հայտարարությունները, որոնք հերքում են Կիևին միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու մտադրությունը` Պեսկովն ասել է` տվյալ դեպքում տարօրինակ կլիներ ենթադրել, թե նրանք միաբերան կհաստատեն դա։