https://arm.sputniknews.ru/20260225/hh-bvolvor-7-apahvovagrakan-ynkerutjunnern-arden-hamagvortsakcum-en-himnadrami-het-99185825.html
ՀՀ բոլոր 7 ապահովագրական ընկերություններն արդեն համագործակցում են հիմնադրամի հետ
ՀՀ բոլոր 7 ապահովագրական ընկերություններն արդեն համագործակցում են հիմնադրամի հետ
Sputnik Արմենիա
Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ այս հուշագրի ստորագրման արդյունքում շահելու են ոչ միայն քաղաքացին ու համակարգը, այլև ապահովագրական շուկան։ 25.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-25T15:36+0400
2026-02-25T15:36+0400
2026-02-25T17:03+0400
նաիրի ինշուրանս
առողջության ապահովագրություն
բժշկական ապահովագրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/19/99188510_0:0:3071:1728_1920x0_80_0_0_6c416150643492be188d92a6790be0c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ու ևս 3 ապահովագրական ընկերության միջև հուշագիր ստորագրվեց։ Այսպիսով ստացվում է, որ արդեն ՀՀ բոլոր 7 ապահովագրական ընկերությունները միացել են համակարգին։Հուշագիրը փետրվարի 25-ին ստորագրվել է «Նաիրի ինշուրանս» (2025 թվականի արդյունքներով ոլորտի առաջատարն է ու ամենամեծ պորտֆելն ունի), «Ռեգո ինշուրանս» և «Արմենիա ինշուրանս» ընկերությունների հետ։ Նա վստահություն հայտնեց, որ այս հուշագրի ստորագրման արդյունքում շահելու են ոչ միայն քաղաքացին ու համակարգը, այլև ապահովագրական շուկան։ Նախարարը շեշտեց, որ այս բարեփախումը նպաստելու է ՀՀ-ում ապահովագրական միջավայրի ավելի շատ զարգացմանն ու պորդուկտների ցանկի ընդլայնման։«Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանն էլ ընդգծեց՝ իրենք լիահույս են, որ մասնավոր-պետություն հսամագործակցությունը կնպաստի ոլորտի զարգացմանը։Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։Քաղիրավական պայմանագրով աշխատողները ե՞րբ կներառվեն առողջության ապահովագրության համակարգումԱռողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներն այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/19/99188510_199:0:2928:2047_1920x0_80_0_0_b5a28df95aa9a2ab2cd415d95f7eb92b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նաիրի ինշուրանս, առողջության ապահովագրություն, բժշկական ապահովագրություն
նաիրի ինշուրանս, առողջության ապահովագրություն, բժշկական ապահովագրություն
ՀՀ բոլոր 7 ապահովագրական ընկերություններն արդեն համագործակցում են հիմնադրամի հետ
15:36 25.02.2026 (Թարմացված է: 17:03 25.02.2026) Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ այս հուշագրի ստորագրման արդյունքում շահելու են ոչ միայն քաղաքացին ու համակարգը, այլև ապահովագրական շուկան։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ու ևս 3 ապահովագրական ընկերության միջև հուշագիր ստորագրվեց։ Այսպիսով ստացվում է, որ արդեն ՀՀ բոլոր 7 ապահովագրական ընկերությունները միացել են համակարգին։
Հուշագիրը փետրվարի 25-ին ստորագրվել է «Նաիրի ինշուրանս» (2025 թվականի արդյունքներով ոլորտի առաջատարն է ու ամենամեծ պորտֆելն ունի), «Ռեգո ինշուրանս» և «Արմենիա ինշուրանս» ընկերությունների հետ։
«Նոր ներդրված համակարգի շրջանակում հիմնական ցանկությունն այն է, որ պետությունն ու մասնավորը միմյանց սերտ լրացնեն ու համագործակցություն ձևավորվի: Պետական բազային ապահովագրական փաթեթը, որը ձևավորվել է, դրա հավելյալ ծառայությունների շրջանակը պետք է լրացնեն մեր երկրում գործող մասնավոր ապահովգրական ընկերությունները: Այդպիսով մենք կավելացնենք այն պրոդուկտները, որոնք ծառայելու են թե քաղաքացիների, թե բուժաշխատողների մասնագիտական գործունեության ապահովագրության մասով»,- նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա վստահություն հայտնեց, որ այս հուշագրի ստորագրման արդյունքում շահելու են ոչ միայն քաղաքացին ու համակարգը, այլև ապահովագրական շուկան։ Նախարարը շեշտեց, որ այս բարեփախումը նպաստելու է ՀՀ-ում ապահովագրական միջավայրի ավելի շատ զարգացմանն ու պորդուկտների ցանկի ընդլայնման։
«Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանն էլ ընդգծեց՝ իրենք լիահույս են, որ մասնավոր-պետություն հսամագործակցությունը կնպաստի ոլորտի զարգացմանը։
Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներն այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։