00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում կստեղծվի «կիբեռհանձնաժողով», որը կպաշտպանի կրիտիկական համարվող ենթակառուցվածքները

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցՏեղեկատվական տեխնոլոգիաներ
Տեղեկատվական տեխնոլոգիաներ - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2025
Բաժանորդագրվել
Նախարարը նշեց, որ նոր մարմինը գալիս է ձևավորելու նոր կարողություններ։ Այն ունենալու է կիբեռպաշտպանական գործողություններ իրականացնելու մանդատ` կիբեռհարձակումների ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում կստեղծվի հանձնաժողով, որը կզբաղվի կրիտիկական համարվող ենթակառուցվածքների` էներգետիկա, ջուր, հեռահաղորդակցություն, պաշտպանությամբ։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
ՀՀ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ այսօր 2–րդ ընթերցմամբ քննարկվեց «Կիբեռանվտանգության մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է ստեղծել տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողով, որը կլինի ինքնավար մարմին։
Լրագողների հարցին` արդյոք այս հանձնաժողովը կզբաղվի նաև կիբեռհանցագործությունների զոհ դարձած քաղաքացիների հարցերով, նախարարի պատասխանը բացասական էր։
«Ոչ, նման հարցեր այս հանձնաժողովում չեն քննարկվի։ Նրանց հարցերով ՀՀ–ում զբաղվում են այլ մարմիններ` ԱԱԾ–ն և ՆԳՆ–ի համապատասխան բաժինները։ Նոր հանձնաժողովում քննարկվելու են կրիտիկական համարվող ենթակառուցվածքների` էներգետիկայի, ջրի, հեռահաղորդակցության ոլորտների պաշտպանության հարցերը, թե ինչպես է հնարավոր պետություն–մասնավոր համագործակցության արդյունքում զերծ մնալ կիբեռհարձակումներից»,– ընդգծեց Հայրապետյանը։
Նա հստակեցրեց` նշելով, որ նոր մարմինը գալիս է ձևավորելու նոր կարողություններ, ունենալու է կիբեռպաշտպանական գործողություններ իրականացնելու մանդատ` կիբեռհարձակումների ժամանակ։
Փոքրերին «ուրիշ աչքո՞վ» կնայեն. ԿԲ–ն կփոփոխի կիբեռանվտանգության կանոնները
Արդյոք հանձնաժողովը հնարավոր հարձակումներից կպաշտպանի նաև լրատվական կայքերին, նախարարի պատասխանը կրկին բացասական էր։
«ԶԼՄ–ները չեն հանդիսանում կրիտական ենթակառուցվածք կամ կենսական ծառայություն, հետևաբար, նրանց հարցերը ևս հանձնաժողովում չեն քննարկվի։ Ես ուզում եմ, որ հանրության մոտ հստակ ու ճիշտ ակնկալիքներ ու ընկալումներ լինեն, թե ինչով պետք է զբաղվի այս մարմինը»,– նշեց Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ 2025 թ. հուլիսին Մխիթար Հայրապետյանը պետական հատվածի և մասնավոր ընկերությունների աշխատակիցների համար կիբեռանվտանգության հաքաթոնի բացման ժամանակ հայտարարել էր, որ առաջիկայում Հայաստանում սպասվում է կիբեռանվտանգության մասին օրենքի ընդունում, որը նոր նորմատիվներ կսահմանի պետական կառույցների և տնտեսության համակարգաստեղծ ճյուղերի համար:
Լրահոս
0