https://arm.sputniknews.ru/20260225/amn-um-hh-despan-narek-mkrtchjani-eghbajry-meghavvor-e-tshanachvel-bajc-chi-nsti-99186425.html
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը մեղավոր է ճանաչվել, բայց «չի նստի»
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը մեղավոր է ճանաչվել, բայց «չի նստի»
Sputnik Արմենիա
Նա մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք պահելու համար: 25.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-25T16:02+0400
2026-02-25T16:02+0400
2026-02-25T16:43+0400
դատարան
նարեկ մկրտչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1888/79/18887950_0:84:1601:984_1920x0_80_0_0_cae03f6f31b8ff04fbfd85e2dd5c014b.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը, դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, սակայն պատիժը «կկրի» ազատության մեջ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:Հիշեցնենք, որ նրան բերման էին ենթարկել թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով: Մեղադրանք էր առաջադրվել, որ քննությամբ դեռևս չպարզված ժամանակ ու հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել հրազեն և ռազմամթերք: Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը՝ Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ, Մկրտիչ Մկրչտչյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):Դատարանը նկատել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախնական կալանքի մեկ օրը հաշվակցվում է ազատազրկման մեկ օրվա դիմաց: Այսինքն՝ Մկրտիչ Արշակի Մկրտչյանը կրելու է մնացած 8 (ութ) ամիս ազատազրկման ժամկետը: Դատարանը նաև որոշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կարգով՝ Մկրտիչ Մկրտչյանի նկատմամբ նշանակված ազատազրկումը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով:Դատարանի վճռով՝ այս ընթացքում մեղադրյալը կգտնվի Պրոբացիայի ծառայության հսկողության տակ, նրա նկատմամբ կիրառված 2 միլիոն դրամ գրավը դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո կվերադարձվի, իսկ որպես իրեղեն ապացույց հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակն ու փամփուշտները կփոխանցվեն քննչական մարմնին՝ այլ վարույթի շրջանակներում քննությունը շարունակելու համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1888/79/18887950_88:0:1511:1067_1920x0_80_0_0_5de754bb5914b7186096b3570b10b3dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատարան, նարեկ մկրտչյան
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը մեղավոր է ճանաչվել, բայց «չի նստի»
16:02 25.02.2026 (Թարմացված է: 16:43 25.02.2026) Նա մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք պահելու համար:
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը, դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, սակայն պատիժը «կկրի» ազատության մեջ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ նրան բերման էին ենթարկել
թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով: Մեղադրանք էր առաջադրվել, որ քննությամբ դեռևս չպարզված ժամանակ ու հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել հրազեն և ռազմամթերք:
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը՝ Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ, Մկրտիչ Մկրչտչյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):
«Դատարանը, հաշվի առնելով մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթը և աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, մեղքի ձևը, հանցանքը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը, նրա արարքի սոցիալական հետևանքները, ինչպես նաև հասարակական անվտանգության դեմ ուղղված ոտնձգության բնույթը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքների առկայությունը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը` գտնում է, որ մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման համար ենթակա է ազատազրկման ձևով պատժի՝ 1 (մեկ) տարի ժամկետով»,- ասված է վճռում:
Դատարանը նկատել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախնական կալանքի մեկ օրը հաշվակցվում է ազատազրկման մեկ օրվա դիմաց: Այսինքն՝ Մկրտիչ Արշակի Մկրտչյանը կրելու է մնացած 8 (ութ) ամիս ազատազրկման ժամկետը: Դատարանը նաև որոշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կարգով՝ Մկրտիչ Մկրտչյանի նկատմամբ նշանակված ազատազրկումը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով:
Դատարանի վճռով՝ այս ընթացքում մեղադրյալը կգտնվի Պրոբացիայի ծառայության հսկողության տակ, նրա նկատմամբ կիրառված 2 միլիոն դրամ գրավը դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո կվերադարձվի, իսկ որպես իրեղեն ապացույց հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակն ու փամփուշտները կփոխանցվեն քննչական մարմնին՝ այլ վարույթի շրջանակներում քննությունը շարունակելու համար: