https://arm.sputniknews.ru/20260224/papikjany-pezeshqiani-het-qnnarkel-e-razmavarakan-gvortsynkerutjan-hamaparpak-pastatughty-99168841.html
Պապիկյանը Փեզեշքիանի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթուղթը
Պապիկյանը Փեզեշքիանի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթուղթը
Sputnik Արմենիա
Իրանի նախագահն ընդգծել է, որ հարաբերությունների մակարդակի բարձրացումը երկու ժողովուրդների շահերից է բխում։ 24.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-24T20:32+0400
2026-02-24T20:32+0400
2026-02-24T20:33+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
սուրեն պապիկյան
մասուդ փեզեշքիան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/18/99168358_0:39:750:461_1920x0_80_0_0_1e11aa985a65512c331d691aafcdf45d.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik․ Իրանը վճռական է լրամշակել Հայաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է իրանական Irna լրատվական գործակալությունը։«Իրանի նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթուղթը լրամշակելու Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամության մասին»,- գրում է գործակալությունը։Փեզեշքիանն ընդգծել է, որ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և ենթակառուցվածքային ոլորտներում հարաբերությունների մակարդակի բարձրացումը բխում է երկու ժողովուրդների շահերից։ՀՀ պաշտպանության նախարարությունից էլ հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկուստեք ընդգվել է Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը:Պապիկյանն ընդգծել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:Մտքեր ենք փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։Հիշեցնենք` Պապիկյանը փետրվարի 23-ին Իրան է մեկնել պաշտոնական այցով։Ավելի վաղ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտնել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթը կստորագրվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս տարի Թեհրան կատարելիք այցի ընթացքում:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/18/99168358_42:0:709:500_1920x0_80_0_0_78f0d3fc8fa0278e7afb2b3bd60683ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, սուրեն պապիկյան, մասուդ փեզեշքիան
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, սուրեն պապիկյան, մասուդ փեզեշքիան
Պապիկյանը Փեզեշքիանի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթուղթը
20:32 24.02.2026 (Թարմացված է: 20:33 24.02.2026) Իրանի նախագահն ընդգծել է, որ հարաբերությունների մակարդակի բարձրացումը երկու ժողովուրդների շահերից է բխում։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik․ Իրանը վճռական է լրամշակել Հայաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է իրանական Irna լրատվական գործակալությունը։
«Իրանի նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթուղթը լրամշակելու Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամության մասին»,- գրում է գործակալությունը։
Փեզեշքիանն ընդգծել է, որ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և ենթակառուցվածքային ոլորտներում հարաբերությունների մակարդակի բարձրացումը բխում է երկու ժողովուրդների շահերից։
ՀՀ պաշտպանության նախարարությունից էլ հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկուստեք ընդգվել է Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը:
Պապիկյանն ընդգծել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:
Մտքեր ենք փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։
Հիշեցնենք` Պապիկյանը փետրվարի 23-ին Իրան է մեկնել պաշտոնական այցով։
Ավելի վաղ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին
հայտնել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթը կստորագրվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս տարի Թեհրան կատարելիք այցի ընթացքում: