https://arm.sputniknews.ru/20260224/hajastanum-ir-araqelutjunn-e-sksum-paghestini-arajin-despany-99163668.html
Հայաստանում իր առաքելությունն է սկսում Պաղեստինի առաջին դեսպանը
Հայաստանում իր առաքելությունն է սկսում Պաղեստինի առաջին դեսպանը
Sputnik Արմենիա
Կողմերը կարևորել են Պաղեստինում խաղաղության հաստատումը, Հայաստանում եւ ընդհանրապես տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը: 24.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-24T19:00+0400
2026-02-24T19:00+0400
2026-02-24T19:00+0400
հայաստան
պաղեստին
վահագն խաչատուրյան
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/18/99162220_0:0:2000:1125_1920x0_80_0_0_afc149d9d1520cf44bcc42ac65239857.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանում իր առաքելությունն է սկսում Պաղեստինի առաջին դեսպան Իսա Կասիսիեն. նա իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:ՀՀ նախագահը նորանշանակ դեսպանին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և մաղթանքների համար: «Ես առավելագույն ջանք կներդնեմ՝ ամրապնդելու Հայաստանի և Պաղեստինի միջև երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, հատկապես՝ մշակույթի, կրթության և առողջապահության բնագավառներում։ Հուսով եմ, որ մոտ ապագայում ամեն ինչ շատ լավ կլինի Հայաստանի և Պաղեստինի համար»,- նշել է նա։Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման և խթանման հնարավորությունները՝ կարևորելով քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել մասնավորապես մարդասիրական ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին։ Այս համատեքստում ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել` հաշվի առնելով հումանիտար հարցերում ՀՀ–ի կուտակած փորձն ու կարողությունները։Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրողություններին՝ ընդգծելով խաղաղության, կայունության և բարիդրացիության սկզբունքներով առաջնորդվելու կարևորությունը։Հիշեցնենք, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Պաղեստին պետությունը 2024 թվականի հունիսի 21-ին։ Դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին 2024թ. սեպտեմբերի 27-ին:
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/18/99162220_201:0:1978:1333_1920x0_80_0_0_a55fa0ab766e51c89e20d46838836e9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պաղեստին, վահագն խաչատուրյան, դեսպան
հայաստան, պաղեստին, վահագն խաչատուրյան, դեսպան
Հայաստանում իր առաքելությունն է սկսում Պաղեստինի առաջին դեսպանը
Կողմերը կարևորել են Պաղեստինում խաղաղության հաստատումը, Հայաստանում եւ ընդհանրապես տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը:
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանում իր առաքելությունն է սկսում Պաղեստինի առաջին դեսպան Իսա Կասիսիեն. նա իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այս մասին հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
ՀՀ նախագահը նորանշանակ դեսպանին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:
«Դուք առաջին դեսպանն եք, և սա ևս մեկ պատմական իրողություն է։ Վստահ եմ, որ այս կարգավիճակում մեր հարաբերությունները կունենան զարգացման նոր միտումներ, և մենք միասին կփնտրենք այն ուղիներն ու հնարավորությունները, որոնք մեզ թույլ կտան նպաստել ստեղծված իրավիճակից դուրս գալուն։ Խոսքը վերաբերում է ինչպես Պաղեստինում խաղաղության հաստատմանը, այնպես էլ, իհարկե, Հայաստանում և մեր տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը»,- ասել է նախագահը:
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և մաղթանքների համար: «Ես առավելագույն ջանք կներդնեմ՝ ամրապնդելու Հայաստանի և Պաղեստինի միջև երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, հատկապես՝ մշակույթի, կրթության և առողջապահության բնագավառներում։ Հուսով եմ, որ մոտ ապագայում ամեն ինչ շատ լավ կլինի Հայաստանի և Պաղեստինի համար»,- նշել է նա։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման և խթանման հնարավորությունները՝ կարևորելով քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել մասնավորապես մարդասիրական ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին։ Այս համատեքստում ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել` հաշվի առնելով հումանիտար հարցերում ՀՀ–ի կուտակած փորձն ու կարողությունները։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրողություններին՝ ընդգծելով խաղաղության, կայունության և բարիդրացիության սկզբունքներով առաջնորդվելու կարևորությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանը պաշտոնապես
ճանաչեց Պաղեստին պետությունը 2024 թվականի հունիսի 21-ին։ Դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին 2024թ. սեպտեմբերի 27-ին: