https://arm.sputniknews.ru/20240621/hajastani-hanrapetutjuny-tshanachum-e-paghestini-petutjuny-agn--77422950.html
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը. ԱԳՆ
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Նշվում է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝... 21.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-21T11:29+0400
2024-06-21T11:29+0400
2024-06-21T11:47+0400
պաղեստին
իսրայել
հայաստան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1601:901_1920x0_80_0_0_2f9b6e87ad19b6e9849e0afbe8652a61.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի անկախությունը։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ–ն տարածած հայտարարության մեջ։Նշվում է, որ Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: Նշվում է, որ Հայաստանը շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ: ԱԳՆ–ից ընդգծում են, որ միջազգային տարբեր հարթակներում Հայաստանը մշտապես հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը:«Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները»,– հայտնում է ԱԳ նախարարությունը։Նշենք, որ այս տարվա մայիսի 28–ին Պաղեստինը ճանաչել են Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան։ Մինչ այդ Պաղեստինը ճանաչում էին ԵՄ 9 երկրներ։ 8 երկիր՝ Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան, այդ քայլն արել են 1988 թ-ին՝ դեռևս ԵՄ-ին անդամակցելուց առաջ, իսկ Շվեդիան՝ 2014 թ-ին:Հիշեցնենք` Գազայի հատվածը փաստացի բաժանվել է հարավային և հյուսիսային մասերի։ Մայիսի 7-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը մտել են Ռաֆահ, որը գտնվում է Եգիպտոսի հետ սահմանին: Քաղաքը համարվում է ՀԱՄԱՍ-ի վերջին հենակետը։
պաղեստին
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_66c5ffd3573815a99f9732ee830dc52b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պաղեստին, իսրայել, հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
պաղեստին, իսրայել, հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը. ԱԳՆ
11:29 21.06.2024 (Թարմացված է: 11:47 21.06.2024) Նշվում է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը:
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի անկախությունը։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ–ն տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է:
«ՀՀ–ն կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը։ Հայաստանը նաև միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին: Հայաստանը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ Հայաստանը շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ: ԱԳՆ–ից ընդգծում են, որ միջազգային տարբեր հարթակներում Հայաստանը մշտապես հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը:
«Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները»,– հայտնում է ԱԳ նախարարությունը։
Նշենք, որ այս տարվա մայիսի 28–ին Պաղեստինը
ճանաչել են Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան։ Մինչ այդ Պաղեստինը ճանաչում էին ԵՄ 9 երկրներ։ 8 երկիր՝ Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան, այդ քայլն արել են 1988 թ-ին՝ դեռևս ԵՄ-ին անդամակցելուց առաջ, իսկ Շվեդիան՝ 2014 թ-ին:
Հիշեցնենք` Գազայի հատվածը փաստացի բաժանվել է հարավային և հյուսիսային մասերի։ Մայիսի 7-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը մտել են Ռաֆահ, որը գտնվում է Եգիպտոսի հետ սահմանին: Քաղաքը համարվում է ՀԱՄԱՍ-ի վերջին հենակետը։