https://arm.sputniknews.ru/20260223/sankt-peterbugum-6amja-erekhajin-prkats-drnapany-stacel-e-qevosajani-anvan-mrcanaky-99131671.html
Սանկտ Պետերբուգում 6–ամյա երեխային փրկած դռնապանը ստացել է Քեոսայանի անվան մրցանակը
Սանկտ Պետերբուգում 6–ամյա երեխային փրկած դռնապանը ստացել է Քեոսայանի անվան մրցանակը
Sputnik Արմենիա
Ուզբեկստանի քաղաքացին բռնել է երեխային, որն ընկել էր յոթերորդ հարկից։ Անչափահասը վերակենդանացման բաժանմունքում է, սակայն վիճակը կայուն է։ 23.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-23T20:58+0400
2026-02-23T20:58+0400
2026-02-23T20:59+0400
տիգրան քեոսայան
մրցանակ
մարգարիտա սիմոնյան
ուզբեկստան
հերոս
https://cdn.am.sputniknews.ru/img/1306/31/13063167_0:241:1497:1083_1920x0_80_0_0_7ab88345d9dc464b6eacbda59f5602cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Սանկտ Պետերբուրգում 6–ամյա երեխային փրկած դռնապան Խայրուլլո Իբադուլաևը արժանացել է Տիգրան Քեոսոյանի անվան մրցանակի: Այս մասին հայտնել է մրցանակի հիմնադիր, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։Օրենբուրգի մանկապարտեզի դաստիարակները ստացել են Քեոսայանի անվան մրցանակներԻբադուլաևը հաստատել է, որ արդեն ստացել է մեկ միլիոն ռուբլին։Փետրվարի 22-ին Ուզբեկստանի քաղաքացին բռնել էր 7-րդ հարկի պատուհանից ընկած երեխային՝ այդպիսով փրկելով նրա կյանքը:Երեխան ողջ է մնացել, բայց հիմա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն։Տիգրան Քեոսոյանի անվան մրցանակը սահմանել է Մարգարիտա Սիմոնյանը:Անապայի քոլեջի անվտանգության աշխատակցի ընտանիքը Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ կստանա «Մրցանակն անձամբ կհանձնեմ պարզապես լավ, ճիշտ մարդկանց», - պարզաբանել է նա։Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: Այն կհանձնվի նմանօրինակ պատմությունների և մարդկանց ի հայտ գալուն պես՝ տարեկան առնվազն 10 անգամ: Սա արդեն չորրորդ մրցանակի հանձնումն է։
ուզբեկստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1306/31/13063167_0:101:1497:1224_1920x0_80_0_0_655689cf3ce4f4aef0ea18eab679edc7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան քեոսայան, մրցանակ, մարգարիտա սիմոնյան, ուզբեկստան, հերոս
տիգրան քեոսայան, մրցանակ, մարգարիտա սիմոնյան, ուզբեկստան, հերոս
Սանկտ Պետերբուգում 6–ամյա երեխային փրկած դռնապանը ստացել է Քեոսայանի անվան մրցանակը
20:58 23.02.2026 (Թարմացված է: 20:59 23.02.2026) Ուզբեկստանի քաղաքացին բռնել է երեխային, որն ընկել էր յոթերորդ հարկից։ Անչափահասը վերակենդանացման բաժանմունքում է, սակայն վիճակը կայուն է։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Սանկտ Պետերբուրգում 6–ամյա երեխային փրկած դռնապան Խայրուլլո Իբադուլաևը արժանացել է Տիգրան Քեոսոյանի անվան մրցանակի: Այս մասին հայտնել է մրցանակի հիմնադիր, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Իբադուլաևը հաստատել է, որ արդեն ստացել է մեկ միլիոն ռուբլին։
Փետրվարի 22-ին Ուզբեկստանի քաղաքացին բռնել էր 7-րդ հարկի պատուհանից ընկած երեխային՝ այդպիսով փրկելով նրա կյանքը:
«Նա ընկավ, ոտքով հարվածեց, ես էլ ընկա։ Հետո նրան մերսում արեցի... Ես գոռում էի՝ «օգնեցեք, օգնեցեք»»,– վերհիշել է տղամարդը։
Երեխան ողջ է մնացել, բայց հիմա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն։
Տիգրան Քեոսոյանի անվան մրցանակը սահմանել է Մարգարիտա Սիմոնյանը:
«Մրցանակն անձամբ կհանձնեմ պարզապես լավ, ճիշտ մարդկանց», - պարզաբանել է նա։
Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: Այն կհանձնվի նմանօրինակ պատմությունների և մարդկանց ի հայտ գալուն պես՝ տարեկան առնվազն 10 անգամ: Սա արդեն չորրորդ մրցանակի հանձնումն է։