https://arm.sputniknews.ru/20260211/anapaji-qvoleji-anvtangutjan-ashkhatakci-yntaniqy-tigran-qevosajani-anvan-mrcanak-kstana-98710642.html
Անապայի քոլեջի անվտանգության աշխատակցի ընտանիքը Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ կստանա
Անապայի քոլեջի անվտանգության աշխատակցի ընտանիքը Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ կստանա
Sputnik Արմենիա
Մրցանակը սահմանելու համար Սիմոնյանին ոգեշնչել է Բուգուրուսլանի մանկապարտեզի երկու դաստիարակչուհիների արարքը, որոնք երեխաներին պաշտպանել են դանակով զինված... 11.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-11T21:37+0400
2026-02-11T21:37+0400
2026-02-11T22:01+0400
մրցանակ
անապա
քոլեջ
հրաձգություն
զոհ
տիգրան քեոսայան
մարգարիտա սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0b/98709941_57:333:1203:978_1920x0_80_0_0_5e41ab38778804cf22eb57e42e0c1cb3.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ Անապայի քոլեջի վրա հարձակման ժամանակ զոհված անվտանգության աշխատակցի ընտանիքը կարժանանա Տիգրան Քեոսայանի անվան մրցանակի։«Անպայման»,- ասել է նա՝ պատասխանելով զոհվածի ընտանիքին օգնություն ցուցաբերելու ծրագրերի մասին հարցին։55-ամյա Նիկոլայ Զամարաևն իր մարմնով պաշտպանել էր ուսանողներին դեռահասից, որը փետրվարի 11-ի ցերեկը հրացանով զինված մտել էր տեխնիկում։ Նա առաջինը հենց անվտանգության աշխատակցին էր կրակել։ Չնայած արնահոսությանը՝ Նիկոլայը հասցրել էր արագ զանգահարել ոստիկանություն և Ռոսգվարդիա։ Նրա հստակ և գրագետ գործողությունների շնորհիվ զինված դեռահասին արագ ձերբակալել և վնասազերծել են։Անապայի արդյունաբերական քոլեջի մոտ հրաձգություն է եղել. կա 2 վիրավորԱվելի վաղ RT-ի գլխավոր խմբագիրը հայտարարել էր, որ մրցանակը սահմանելու հարցում իրեն ոգեշնչել է Բուգուրուսլանի մանկապարտեզի երկու դաստիարակչուհիների արարքը, որոնք երեխաներին պաշտպանել են դանակով զինված մոլագարից:Տիգրան Քեոսայանը մահացել է սեպտեմբերի 26-ին, 59 տարեկանում։ 2025–ի հունվարին նա կլինիկական մահ էր տարել և կոմայի մեջ էր։ Սիմոնյանի խոսքով՝ ռեժիսորը սրտի լուրջ խնդիրներ ուներ, և նրա վիճակում բարելավում չէր նկատվում։
անապա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0b/98709941_0:339:1260:1284_1920x0_80_0_0_98ab452a47362e85543cb85da57fb5e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մրցանակ, անապա, քոլեջ, հրաձգություն, զոհ, տիգրան քեոսայան, մարգարիտա սիմոնյան
մրցանակ, անապա, քոլեջ, հրաձգություն, զոհ, տիգրան քեոսայան, մարգարիտա սիմոնյան
Անապայի քոլեջի անվտանգության աշխատակցի ընտանիքը Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ կստանա
21:37 11.02.2026 (Թարմացված է: 22:01 11.02.2026) Մրցանակը սահմանելու համար Սիմոնյանին ոգեշնչել է Բուգուրուսլանի մանկապարտեզի երկու դաստիարակչուհիների արարքը, որոնք երեխաներին պաշտպանել են դանակով զինված մոլագարից:
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ Անապայի քոլեջի վրա հարձակման ժամանակ
զոհված անվտանգության աշխատակցի ընտանիքը կարժանանա Տիգրան Քեոսայանի անվան մրցանակի։
«Անպայման»,- ասել է նա՝ պատասխանելով զոհվածի ընտանիքին օգնություն ցուցաբերելու ծրագրերի մասին հարցին։
55-ամյա Նիկոլայ Զամարաևն իր մարմնով պաշտպանել էր ուսանողներին դեռահասից, որը փետրվարի 11-ի ցերեկը հրացանով զինված մտել էր տեխնիկում։ Նա առաջինը հենց անվտանգության աշխատակցին էր կրակել։ Չնայած արնահոսությանը՝ Նիկոլայը հասցրել էր արագ զանգահարել ոստիկանություն և Ռոսգվարդիա։ Նրա հստակ և գրագետ գործողությունների շնորհիվ զինված դեռահասին արագ ձերբակալել և վնասազերծել են։
Ավելի վաղ RT-ի գլխավոր խմբագիրը հայտարարել էր, որ մրցանակը սահմանելու հարցում իրեն ոգեշնչել է Բուգուրուսլանի մանկապարտեզի երկու դաստիարակչուհիների արարքը, որոնք երեխաներին պաշտպանել են դանակով զինված մոլագարից:
Տիգրան Քեոսայանը մահացել է սեպտեմբերի 26-ին, 59 տարեկանում։ 2025–ի հունվարին նա կլինիկական մահ էր տարել և կոմայի մեջ էր։ Սիմոնյանի խոսքով՝ ռեժիսորը սրտի լուրջ խնդիրներ ուներ, և նրա վիճակում բարելավում չէր նկատվում։