https://arm.sputniknews.ru/20260223/hima-el-tekhnikaji-pakasn-e-khndiry-erb-erevani-pvoghvocnery-kmaqrven-kutakvats-avazic-99099488.html
Հիմա էլ տեխնիկայի պակասն է խնդիրը․ ե՞րբ Երևանի փողոցները կմաքրվեն կուտակված ավազից
Հիմա էլ տեխնիկայի պակասն է խնդիրը․ ե՞րբ Երևանի փողոցները կմաքրվեն կուտակված ավազից
Sputnik Արմենիա
Կատվալյանը վստահեցրեց՝ այս պահին մայրաքաղաքում աշխատանքների մոտ 70 տոկոսն արված է։ 23.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-23T10:12+0400
2026-02-23T10:12+0400
2026-02-23T11:16+0400
հայաստան
երևան
ավազ
սաշա կատվալյան
տիգրան ավինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/209/80/2098031_0:6:1600:906_1920x0_80_0_0_ec1f5e8466a2d1c7476789526d12799f.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ձնամաքրման աշխատանքներից հետո Երևանի փողոցներում մնացած աղի ու ավազի մաքրման աշխատանքները կավարտվեն այս շաբաթ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս հայտարարությունն արեց «Երևանի աղբահանության և սանմաքրման» հիմնարկի (ԵԱՍՄ) տնօրեն Սաշա Կատվալյանը։Փետրվարի 16-ին կայացած խորհրդակցության ժամանակ Կատվալյանը վստահեցրել էր, որ մաքրման գործընթացը կավարտվի 1 շաբաթում։Կատվալյանի խոսքով` նախորդ շաբաթ ԵԱՍՄ հիմնարկն օգտագործել է մոտ 70 միավոր տեխնիկա, իսկ վարչական շրջանները տրամադրել են 78 միավոր տրակտոր և ինքնաթափ։Նա նշեց, որ այս պահին մայրաքաղաքում աշխատանքների մոտ 70 տոկոսն իրականացված է։«Նախատեսում ենք, որ այս շաբաթ վերջնական կավարտենք»,- ասաց ԵԱՍՄ հիմնարկի տնօրենը։Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ևս մեկ անգամ ժամկետները ճշտեց ու հետաքրքրվեց՝ արդյոք բոլոր վարչական շրջաններն են անհրաժեշտ տեխնիկա տրամադրել։ Կատվալյանը պատասխանեց՝ գրեթե բոլոր վարչական շրջանները։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/209/80/2098031_0:0:1328:996_1920x0_80_0_0_35db806a1af5ae016274658f5583ea31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, ավազ, սաշա կատվալյան, տիգրան ավինյան
հայաստան, երևան, ավազ, սաշա կատվալյան, տիգրան ավինյան
Հիմա էլ տեխնիկայի պակասն է խնդիրը․ ե՞րբ Երևանի փողոցները կմաքրվեն կուտակված ավազից
10:12 23.02.2026 (Թարմացված է: 11:16 23.02.2026) Կատվալյանը վստահեցրեց՝ այս պահին մայրաքաղաքում աշխատանքների մոտ 70 տոկոսն արված է։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ձնամաքրման աշխատանքներից հետո Երևանի փողոցներում մնացած աղի ու ավազի մաքրման աշխատանքները կավարտվեն այս շաբաթ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս հայտարարությունն արեց «Երևանի աղբահանության և սանմաքրման» հիմնարկի (ԵԱՍՄ) տնօրեն Սաշա Կատվալյանը։
Փետրվարի 16-ին կայացած խորհրդակցության ժամանակ
Կատվալյանը վստահեցրել էր, որ մաքրման գործընթացը կավարտվի 1 շաբաթում։
«Երևանի փողոցներն ինտենսիվորեն մաքրվում են աղի և ավազի խառնուրդի մնացորդներից ։ Աշխատանքները մի փոքր դանդաղում են, քանի որ կուտակված շերտը բավականին հաստ է և կոշտացած որոշ փողոցներում, ու դա հնարավոր է հեռացնել միայն տրակտորով և բահով։ Այդ տարածքները մաքրումից հետո կարգի են բերվում փոշեկուլ և ջրցան մեքենաներով»,- այսօրվա խորհրդակցության ժամանակ ասաց նա։
Կատվալյանի խոսքով` նախորդ շաբաթ ԵԱՍՄ հիմնարկն օգտագործել է մոտ 70 միավոր տեխնիկա, իսկ վարչական շրջանները տրամադրել են 78 միավոր տրակտոր և ինքնաթափ։
Նա նշեց, որ այս պահին մայրաքաղաքում աշխատանքների մոտ 70 տոկոսն իրականացված է։
«Նախատեսում ենք, որ այս շաբաթ վերջնական կավարտենք»,- ասաց ԵԱՍՄ հիմնարկի տնօրենը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ևս մեկ անգամ ժամկետները ճշտեց ու հետաքրքրվեց՝ արդյոք բոլոր վարչական շրջաններն են անհրաժեշտ տեխնիկա տրամադրել։ Կատվալյանը պատասխանեց՝ գրեթե բոլոր վարչական շրջանները։