https://arm.sputniknews.ru/20260216/erevani-pvoghvocnery-erb-kmaqrven-avazic-pashtvonjan-zhamket-khvostacav-98842089.html
Երևանի փողոցները ե՞րբ կմաքրվեն ավազից
Երևանի փողոցները ե՞րբ կմաքրվեն ավազից
Sputnik Արմենիա
Տիգրան Ավինյանը նկատել է, որ կույտերով ավազ է հավաքվում, ու չի հաշվարկվում, որ գուցե տեղումներ լինեն։ 16.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-16T10:11+0400
2026-02-16T10:11+0400
2026-02-16T12:59+0400
հայաստան
երևան
ավազ
տիգրան ավինյան
փողոց
սաշա կատվալյան
https://cdn.am.sputniknews.ru/img/989/84/9898496_0:85:1600:985_1920x0_80_0_0_dfe52f04a0382b9d796ab50c7c820383.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Երևանում ձնամաքրման աշխատանքներից հետո փողոցներում և մայթերին մնացած ավազի մաքրման գործընթացը կավարտվի առաջիկա 1 շաբաթում։ «Երևանի աղբահանության և սանմաքրման» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ինքը խնդիր է տեսնում այդ աշխատանքները կատարելու գործընթացում, նկատել է, որ կույտերով ավազ է հավաքվում, ու չի հաշվարկվում, որ գուցե տեղումներ լինեն։ Ավինյանն ընդգծեց՝ այդ կույտերն անմիջապես պետք է հավաքվեն։Հիշեցնենք` փետրվարի 9-ին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանը հայտարարեց, որ ձյան ժամանակ աղ-ավազով աշխատանքներ անելու պատճառով խնդիրներ են առաջացել. փողոցներում մեծ քանակությամբ աղ և ավազ կա, ինչը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում մաքրել, որպեսզի փոսալցման հետ կապված նաև մեծ ծավալի աշխատանքներ կատարվեն։Վտանգավոր փոսերին պետք է առաջնահերթություն տալ․ Ավինյանը մատնանշեց Շիրակի փողոցը և դժգոհեց
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/989/84/9898496_88:0:1512:1068_1920x0_80_0_0_c91af385027dfddc7e03e0b8fbecedb0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, ավազ, տիգրան ավինյան, փողոց, սաշա կատվալյան
հայաստան, երևան, ավազ, տիգրան ավինյան, փողոց, սաշա կատվալյան
Երևանի փողոցները ե՞րբ կմաքրվեն ավազից
10:11 16.02.2026 (Թարմացված է: 12:59 16.02.2026) Տիգրան Ավինյանը նկատել է, որ կույտերով ավազ է հավաքվում, ու չի հաշվարկվում, որ գուցե տեղումներ լինեն։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Երևանում ձնամաքրման աշխատանքներից հետո փողոցներում և մայթերին մնացած ավազի մաքրման գործընթացը կավարտվի առաջիկա 1 շաբաթում։ «Երևանի աղբահանության և սանմաքրման» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ինքը խնդիր է տեսնում այդ աշխատանքները կատարելու գործընթացում, նկատել է, որ կույտերով ավազ է հավաքվում, ու չի հաշվարկվում, որ գուցե տեղումներ լինեն։ Ավինյանն ընդգծեց՝ այդ կույտերն անմիջապես պետք է հավաքվեն։
«Այս պահին ինտենսիվորեն շարունակվում են ավազի մաքրման աշխատանքները։ Ուղղակի տեղումների ժամանակ որոշակիորեն բարդություն է առաջանում։ Կդժվարանամ տոկոս ասել, թե որքան մասն ենք քաղաքի մաքրել, բայց բարենպաստ պայմաններ լինելու դեպքում մենք 1 շաբաթում ամեն ինչ կավարտենք»,- վստահեցրեց Կատվալյանը։
Հիշեցնենք` փետրվարի 9-ին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանը հայտարարեց, որ ձյան ժամանակ աղ-ավազով աշխատանքներ անելու պատճառով խնդիրներ են առաջացել. փողոցներում մեծ քանակությամբ աղ և ավազ կա, ինչը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում մաքրել, որպեսզի փոսալցման հետ կապված նաև մեծ ծավալի աշխատանքներ կատարվեն։