https://arm.sputniknews.ru/20260223/bagrat-srbazani-ognakani-tnajin-kalanqy-veracvec-99117372.html
Բագրատ սրբազանի օգնականի տնային կալանքը վերացվեց
Բագրատ սրբազանի օգնականի տնային կալանքը վերացվեց
Sputnik Արմենիա
Մովսես Շարբաթյանի նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոց կիրառվեց։ 23.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-23T15:30+0400
2026-02-23T15:30+0400
2026-02-23T15:57+0400
հայաստան
դատարան
սրբազան պայքար
տնային կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/2195/94/21959425_0:160:3073:1888_1920x0_80_0_0_cc9f2cf4c9f3650bd8268f9659e3fc21.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik․ «Սրբազան պայքարի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի տնային կալանքը վերացվեց։Շարբաթյանը պետք է շաբաթական երկու անգամ ներկայանա ու հաշվառվի պրոբացիայի ծառայությունում։ Նրան արգելված է լքել բնակության վայրն առանց վարույթի իրականացման մարմնի թույլտվության։ Նա չպետք է այցելի մարդաշատ կամ զվարճանքի վայրեր, երեկոյան 23։00-ից մինչև առավոտյան 8-ը պետք է լինի իր բնակության հասցեում։ Վարչական հսկողությունը կիրառվելու է առանց էլեկտրոնային հսկողության։ Իսկ խափանման միջոց 3 միլիոն գրավը և բացակայելու արգելքը մնում են անփոփոխ։ Դատարանը նրան չարգելեց նաև մասնակցել պատարագների։Նշենք, որ պաշտպանական կողմի միջնորդությանը չառարկեց նաև հանրային մեղադրողը՝ հաշվի առնելով Շարբաթյանի առողջական խնդիրները, մասնավորապես` իշեմիկ հիվանդությունը և ինտենսիվ միջամտությունների կարիքը։«Սրբազան պայքարի» գործով անցնող Կարո Օկումուշյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց 3 ամիս ժամկետով։Նշենք, որ Կարո Օկումուշյանը եղել է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ընտանիքի վարորդը։Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։Բլոգեր Արմեն Ալեքսանյանի տնային կալանքը վերացվեց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2195/94/21959425_170:0:2901:2048_1920x0_80_0_0_bc68986c846e7a1893a1d49ea140d849.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դատարան, սրբազան պայքար, տնային կալանք
հայաստան, դատարան, սրբազան պայքար, տնային կալանք
Բագրատ սրբազանի օգնականի տնային կալանքը վերացվեց
15:30 23.02.2026 (Թարմացված է: 15:57 23.02.2026) Մովսես Շարբաթյանի նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոց կիրառվեց։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik․ «Սրբազան պայքարի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի տնային կալանքը վերացվեց։
Ընդհանուր իրավասության առաջին ատյանը դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ Շարբաթյանի նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոց։
Շարբաթյանը պետք է շաբաթական երկու անգամ ներկայանա ու հաշվառվի պրոբացիայի ծառայությունում։ Նրան արգելված է լքել բնակության վայրն առանց վարույթի իրականացման մարմնի թույլտվության։ Նա չպետք է այցելի մարդաշատ կամ զվարճանքի վայրեր, երեկոյան 23։00-ից մինչև առավոտյան 8-ը պետք է լինի իր բնակության հասցեում։ Վարչական հսկողությունը կիրառվելու է առանց էլեկտրոնային հսկողության։ Իսկ խափանման միջոց 3 միլիոն գրավը և բացակայելու արգելքը մնում են անփոփոխ։ Դատարանը նրան չարգելեց նաև մասնակցել պատարագների։
Նշենք, որ պաշտպանական կողմի միջնորդությանը չառարկեց նաև հանրային մեղադրողը՝ հաշվի առնելով Շարբաթյանի առողջական խնդիրները, մասնավորապես` իշեմիկ հիվանդությունը և ինտենսիվ միջամտությունների կարիքը։
«Սրբազան պայքարի» գործով անցնող Կարո Օկումուշյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց 3 ամիս ժամկետով։
Նշենք, որ Կարո Օկումուշյանը եղել է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ընտանիքի վարորդը։
Հիշեցնենք` ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։