https://arm.sputniknews.ru/20260221/trippy-tntesakanic-shat-arag-kveratsvi-ashkharhaqaghaqakan-nakhagtsi-lisenkvov-98966037.html
TRIPP–ը տնտեսականից շատ արագ կվերածվի աշխարհաքաղաքական նախագծի. Լիսենկով
TRIPP–ը տնտեսականից շատ արագ կվերածվի աշխարհաքաղաքական նախագծի. Լիսենկով
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սրում է իր «ադամանդե ճանկերը» Հարավային Կովկասում, և TRIPP-ը շուտով տնտեսական նախագծից կվերափոխվի քաղաքականի։ Արման Վանեսքեհյանի... 21.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-21T16:15+0400
2026-02-21T16:15+0400
2026-02-21T16:15+0400
դոնալդ թրամփ
ռուսաստան
ամն
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ջեյ դի վենս
ջեյմս դեյվիդ վենս
դմիտրի լիսենկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98940168_0:0:1595:897_1920x0_80_0_0_5be8fbb18603f60a956b6a8523e82496.jpg
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սրում է իր «ադամանդե ճանկերը» Հարավային Կովկասում, և TRIPP-ը շուտով տնտեսական նախագծից կվերափոխվի քաղաքականի։ Արման Վանեսքեհյանի «Իրականում» նախագծի եթերում այս մասին ասել է ռուսաստանցի քաղաքագետ Դմիտրի Լիսենկովը։Հիմա Թրամփի գերխնդիրը Հարավային Կովկասում ամրապնդվելն էԱյն ամենը, ինչ հիմա անում է Թրամփը, ոչ միայն «զուրկ չէ տրամաբանությունից», այլ լիովին համընկնում է բոլոր ժամանակներում մշտապես առկա կոշտ աշխարհաքաղաքական մտահղացմանը։ Պարզապես հիմա, քաղաքագետի խոսքով, Արևմուտքի համար այդ մտահղացումը հանկարծ դարձել է իրագործելի։ «Հարկ է հասկանալ, որ ԱՄՆ բոլոր նախագահները միշտ շատ են շտապում, քանի որ իշխանության փոխանցումը տևում է վեց ամիս, իսկ պաշտոնը ստանձնելուց երկու տարի անց արդեն սկսվում է վերընտրվելու մրցավազքը»։ԱՄՆ–ն ծրագրում է Հայաստանն ու Ադրբեջանն օգտագործել Իրանի դեմ գործողություններում. ԿռիլովՆերկա դրությամբ Ամերիկայում բոլորն արդեն վազում են, որպեսզի հաջորդ ժամկետի համար ապահովեն կա՛մ Դեմոկրատական, կա՛մ Հանրապետական կուսակցության հաղթանակը: Այսինքն՝ պետք է հասկանալ, որ ԱՄՆ ցանկացած նախագահ ժամանակի պատանդ է։ Նա պետք է հնարավորինս արագ գոնե ինչ-որ բան հասցնի անել։ Միացյալ Նահանգների ներկայիս առաջնորդը հենց նման իրավիճակում է, ուստի փորձում է գործել շատ արագ և բոլոր ուղղություններով։Հատկապես հիմա, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը չափազանց լարված է, Թրամփին անհրաժեշտ է իր երկրի համար գոնե ինչ-որ կերպ ապահովել հառազմավարական առավելություն։Հարավային Կովկասը Արևմուտքում երբեք աչքաթող չեն արել, միշտ օգտագործել են ցանկացած առիթ, որպեսզի այստեղ այսպես թե այնպես ամրապնդեն իրենց ազդեցությունը։ Հայաստանի համար այս Մեծ խաղը նախատեսված է երկար ժամկետով՝ օգտագործելով այն ամբողջ գործիքակազմը, որը ամերիկացիների կողմից վաղուց՝ տասնամյակներ շարունակ մշակվել ու փորձարկվել է։ Քաղաքագետի խոսքով՝ այժմ այնտեղ, ամենահամեստ հաշվարկներով, գործում են ավելի քան 200 ՀԿ-ներ, որոնք ամենևին էլ մարդասիրական և լուսավորչական խնդիր չեն կատարում։Հայաստանի շահն ու ազգային ավանդույթները «խաղից դուրս» վիճակում են«Հարավային Կովկասն ընդհանրապես աշխարհի բանալիներից մեկն է։ Այդպես է եղել ու կլինի միշտ։ Պարզապես հազարամյակներ շարունակ, մարդկության հետ տեղի ունեցած աշխարհաքաղաքական վերափոխումների բերումով, Հարավային Կովկասն ընդհանրապես և Հայաստանը` մասնավորապես, դարձել է մի տարածք, որը կամուրջ է աջ և ձախ աշխարհների՝ Իրանի (Մերձավոր Արևելքի) և Ռուսաստանի միջև», - ասում է փորձագետը։Նաև հենց Հայաստանի և «Թրամփի ուղու» քթի տակ գտնվող Իրանի գործոնն է, որ ոսկոր է ամերիկացիների և իսրայելցիների կոկորդում և թույլ չի տալիս նրանց հանգիստ ապրել և շնչել։«Հենց այդ դիրքերից տարածաշրջանում ամրապնդվելն է այսօր ամերիկյան վարչակազմի գերխնդիրներից մեկը։ Ինչպես ասում են՝ ճանկերը սրել ու ամեն գնով մնալ Հարավային Կովկասում», — ասում է մեր զրուցակիցը։ԱՄՆ–ն Հարավային Կովկասում միայն քաղաքական նպատակահարմարությամբ է առաջնորդվում. ԴուդչակՏարածաշրջանում իրավիճակի զարգացման տրամաբանությունն այնպիսին է, որ իրանական պլացդարմում մեծ պատերազմի դեպքում Հայաստանը ևս անխուսափելիորեն կհայտնվի երրորդ խաղացողների նշանառության տակ, և անպայման կգտնվեն ուժեր (և դրանք քիչ չեն լինի), որոնք, օգտագործելով Իրանում տեղի ունեցած պայթյունը, կփորձեն իրենց շահերը հնարավորինս առաջ տանել դեպի տարածաշրջանի խորքերը։Ռուսաստանում հասկանում են այն ամենը, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում։ Կա, չէ՞, գիտակցում, որ Հարավային Կովկասից մինչև Ռուսաստան շատ մոտ է ՝ կարելի է հասնել ոտքով, հեծանիվով...Ավելի վաղ ՌԴ Տնտեսության բարձրագույն դպրոցի Համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարության ինստիտուտի փոխտնօրեն Գեորգի Ասատրյանն Արման Վանեսքեհյանի «Իրականում» հաղորդաշարի շրջանակներում Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ կարծիք էր հայտնել, որ Հարավային Կովկասում Թրամփը փնտրում է միայն Ֆինանսներ և գործարքի ընկերներ, բայց ոչ համախոհներ։ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ իշխող վերնախավի քամահրական վերաբերմունքի մասին է վկայում նաև փաստը, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի արդյունքներով նրա բլոգից հեռացվել է Ցեղասպանության հուշահամալիր այցելելու մասին թվիթը:Թուրքիան ձեռքերը շփելով սպասում է, թե երբ ԱՄՆ-ը կբացի ճանապարհ դեպի թյուրքական աշխարհ
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98940168_132:0:1328:897_1920x0_80_0_0_d781141d91743b6e4cfe33ba730896ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ռուսաստան, ամն, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, դմիտրի լիսենկով
դոնալդ թրամփ, ռուսաստան, ամն, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, դմիտրի լիսենկով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սրում է իր «ադամանդե ճանկերը» Հարավային Կովկասում, և TRIPP-ը շուտով տնտեսական նախագծից կվերափոխվի քաղաքականի։ Արման Վանեսքեհյանի «Իրականում» նախագծի եթերում այս մասին ասել է ռուսաստանցի քաղաքագետ Դմիտրի Լիսենկովը։
Հիմա Թրամփի գերխնդիրը Հարավային Կովկասում ամրապնդվելն է
Այն ամենը, ինչ հիմա անում է Թրամփը, ոչ միայն «զուրկ չէ տրամաբանությունից», այլ լիովին համընկնում է բոլոր ժամանակներում մշտապես առկա կոշտ աշխարհաքաղաքական մտահղացմանը։ Պարզապես հիմա, քաղաքագետի խոսքով, Արևմուտքի համար այդ մտահղացումը հանկարծ դարձել է իրագործելի։ «Հարկ է հասկանալ, որ ԱՄՆ բոլոր նախագահները միշտ շատ են շտապում, քանի որ իշխանության փոխանցումը տևում է վեց ամիս, իսկ պաշտոնը ստանձնելուց երկու տարի անց արդեն սկսվում է վերընտրվելու մրցավազքը»։
Ներկա դրությամբ Ամերիկայում բոլորն արդեն վազում են, որպեսզի հաջորդ ժամկետի համար ապահովեն կա՛մ Դեմոկրատական, կա՛մ Հանրապետական կուսակցության հաղթանակը: Այսինքն՝ պետք է հասկանալ, որ ԱՄՆ ցանկացած նախագահ ժամանակի պատանդ է։ Նա պետք է հնարավորինս արագ գոնե ինչ-որ բան հասցնի անել։ Միացյալ Նահանգների ներկայիս առաջնորդը հենց նման իրավիճակում է, ուստի փորձում է գործել շատ արագ և բոլոր ուղղություններով։
Հատկապես հիմա, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը չափազանց լարված է, Թրամփին անհրաժեշտ է իր երկրի համար գոնե ինչ-որ կերպ ապահովել հառազմավարական առավելություն։
«Պետք է հասկանալ, որ Հարավային Կովկաս մուտք գործելն ու այնտեղ ամրապնդվելը, այդ թվում՝ «Թրամփի ուղու» նախագծով, գերխնդիր է։ Թվում է, թե գործ ունենք ընդամենը տարածաշրջանի լոգիստիկ կարողությունների բարելավման հետ, բայց ժամանակի ընթացքում այն անպայման տնտեսական նախագծից կվերածվի քաղաքականի», - պնդում է Լիսենկովը։
Հարավային Կովկասը Արևմուտքում երբեք աչքաթող չեն արել, միշտ օգտագործել են ցանկացած առիթ, որպեսզի այստեղ այսպես թե այնպես ամրապնդեն իրենց ազդեցությունը։ Հայաստանի համար այս Մեծ խաղը նախատեսված է երկար ժամկետով՝ օգտագործելով այն ամբողջ գործիքակազմը, որը ամերիկացիների կողմից վաղուց՝ տասնամյակներ շարունակ մշակվել ու փորձարկվել է։ Քաղաքագետի խոսքով՝ այժմ այնտեղ, ամենահամեստ հաշվարկներով, գործում են ավելի քան 200 ՀԿ-ներ, որոնք ամենևին էլ մարդասիրական և լուսավորչական խնդիր չեն կատարում։
Հայաստանի շահն ու ազգային ավանդույթները «խաղից դուրս» վիճակում են
«Հարավային Կովկասն ընդհանրապես աշխարհի բանալիներից մեկն է։ Այդպես է եղել ու կլինի միշտ։ Պարզապես հազարամյակներ շարունակ, մարդկության հետ տեղի ունեցած աշխարհաքաղաքական վերափոխումների բերումով, Հարավային Կովկասն ընդհանրապես և Հայաստանը` մասնավորապես, դարձել է մի տարածք, որը կամուրջ է աջ և ձախ աշխարհների՝ Իրանի (Մերձավոր Արևելքի) և Ռուսաստանի միջև», - ասում է փորձագետը։
Նաև հենց Հայաստանի և «Թրամփի ուղու» քթի տակ գտնվող Իրանի գործոնն է, որ ոսկոր է ամերիկացիների և իսրայելցիների կոկորդում և թույլ չի տալիս նրանց հանգիստ ապրել և շնչել։
«Հենց այդ դիրքերից տարածաշրջանում ամրապնդվելն է այսօր ամերիկյան վարչակազմի գերխնդիրներից մեկը։ Ինչպես ասում են՝ ճանկերը սրել ու ամեն գնով մնալ Հարավային Կովկասում», — ասում է մեր զրուցակիցը։
Տարածաշրջանում իրավիճակի զարգացման տրամաբանությունն այնպիսին է, որ իրանական պլացդարմում մեծ պատերազմի դեպքում Հայաստանը ևս անխուսափելիորեն կհայտնվի երրորդ խաղացողների նշանառության տակ, և անպայման կգտնվեն ուժեր (և դրանք քիչ չեն լինի), որոնք, օգտագործելով Իրանում տեղի ունեցած պայթյունը, կփորձեն իրենց շահերը հնարավորինս առաջ տանել դեպի տարածաշրջանի խորքերը։
Ռուսաստանում հասկանում են այն ամենը, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում։ Կա, չէ՞, գիտակցում, որ Հարավային Կովկասից մինչև Ռուսաստան շատ մոտ է ՝ կարելի է հասնել ոտքով, հեծանիվով...
«Իսկ ահա Հայաստանում վատ չէր լինի` սկսեին հասկանալ, որ երկրի շահերն ու ժողովրդի ավանդույթներն այս խաղում ընդհանրապես հաշվի չեն առնվում։ Երկիրն օգտագործվում է աշխարհաքաղաքական փորձադաշտի ռեժիմում՝ Արևմուտքի և մերձավորարևելյան տարածաշրջանի մի մասի կամ էլ Ռուսաստանի հետ բախման համար», - եզրակացնում է Լիսենկովը։
Ավելի վաղ ՌԴ Տնտեսության բարձրագույն դպրոցի Համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարության ինստիտուտի փոխտնօրեն Գեորգի Ասատրյանն Արման Վանեսքեհյանի «Իրականում» հաղորդաշարի շրջանակներում Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ կարծիք էր հայտնել, որ Հարավային Կովկասում Թրամփը փնտրում է միայն Ֆինանսներ և գործարքի ընկերներ, բայց ոչ համախոհներ։ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ իշխող վերնախավի քամահրական վերաբերմունքի մասին է վկայում նաև փաստը, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի արդյունքներով նրա բլոգից հեռացվել է Ցեղասպանության հուշահամալիր այցելելու մասին թվիթը: