https://arm.sputniknews.ru/20260220/erevanum-meknarkel-e-rusakan-kinvoji-paratvony-99061557.html
«Խոսում ենք մշակութային նույն լեզվով». Երևանում մեկնարկել է ռուսական կինոյի փառատոնը
«Խոսում ենք մշակութային նույն լեզվով». Երևանում մեկնարկել է ռուսական կինոյի փառատոնը
Sputnik Արմենիա
Ծրագրում ընդգրկված են ռուսական կինոյի վառ պրեմիերաներ, որոնք պատմում են սիրո, հաղթանակների և բացահայտումների մասին։ 20.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-20T20:18+0400
2026-02-20T20:18+0400
2026-02-20T20:22+0400
հայաստան
ռուսաստան
մշակույթ
կինո
փառատոն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99058934_0:0:1100:619_1920x0_80_0_0_7808698dae8d1be3e08aa22395376ead.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik․ Այսօր Երևանում մեկնարկել է ռուսական կինոյի փառատոնը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։Փառատոնը, որը կազմակերպել է ՌԴ պետական «Ռոսկինո» կազմակերպությունը, անցկացվում է «Մոսկվա» կինոթատրոնում։ Ֆիլմերի բոլոր ցուցադրություններն անվճար են։«Ռուսական կինոյի գլխավոր արժեքն այն է, որ այն շատ հասկանալի է և հարազատ մեր հայ ընկերներին և հանդիսատեսին, քանի որ մենք խոսում ենք մշակութային նույն լեզվով, ունենք ընդհանուր արժեքներ և ավանդույթներ», - փառատոնի բացման ժամանակ ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական– դեսպանորդ Դմիտրի Լիցկայը։«Ռոսկինոյի» գլխավոր տնօրենի տեղակալ Օքսանա Ֆրոլովան իր հերթին ընդգծել է, որ փառատոնը ավելին է, քան պարզապես ֆիլմերի ցուցադրություններ։«Սա մեր երկրների միջև կենդանի երկխոսություն է, որը տարիներ շարունակ ընթանում է արվեստի միջոցով», - նշել է նա։Նշենք, որ փառատոնը մեկնարկել է հայտնի հեքիաթի ժամանակակից էկրանավորմամբ՝ «Բուրատինո» ֆիլմով։ Ծրագրում ընդգրկված են ռուսական կինոյի վառ պրեմիերաներ, որոնք պատմում են սիրո, հաղթանակների և բացահայտումների մասին։ Հատուկ տեղ են զբաղեցնում երեխաների և ընտանիքների համար նախատեսված ֆիլմերը։Բոլոր ֆիլմերը նկարահանվել են 2025 թվականին։ Ծրագրում ներառվել են նաև «Ամուսնուդ բարև» կատակերգական մելոդրաման (ռեժիսոր` Անտոն Մասլով), «Առաջինը Օլիմպոսում» ֆիլմը (ռեժիսոր` Արտյոմ Միխալկով)՝ օլիմպիական չեմպիոն Յուրի Տյուկալովի կայացման մասին, «Բժիշկ Դինոզավրովը» մուլտֆիլմը (ռեժիսոր՝ Մաքսիմ Վոլկով), «Հյուսիսային բևեռ» արկածային ֆիլմը (ռեժիսոր՝ Ալեքսանդր Կոտտ)՝ խորհրդային նավաստիների մասին, որոնք պատմության մեջ առաջին անգամ Հյուսիսային բևեռ հասան ատոմային սուզանավով։3-րդ «Եվրասիա Կինոֆեստը» կանցկացվի Սոչիում. ՀՀ–ն արդեն մասնակցության հայտ է ներկայացրել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Фрагмент фильма "Буратино", показанный в рамках "Фестиваля российского кино" в Ереване
Sputnik Արմենիա
Фрагмент фильма "Буратино", показанный в рамках "Фестиваля российского кино" в Ереване
2026-02-20T20:18+0400
true
PT0M24S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99058934_138:0:963:619_1920x0_80_0_0_288b0019d2bb3f69c9421ab9733268f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, видео, ռուսաստան, մշակույթ , կինո, փառատոն, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, видео, ռուսաստան, մշակույթ , կինո, փառատոն, տեսանյութ, տեսանյութեր
«Խոսում ենք մշակութային նույն լեզվով». Երևանում մեկնարկել է ռուսական կինոյի փառատոնը
20:18 20.02.2026 (Թարմացված է: 20:22 20.02.2026) Ծրագրում ընդգրկված են ռուսական կինոյի վառ պրեմիերաներ, որոնք պատմում են սիրո, հաղթանակների և բացահայտումների մասին։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik․ Այսօր Երևանում մեկնարկել է ռուսական կինոյի փառատոնը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։
Փառատոնը, որը կազմակերպել է ՌԴ պետական «Ռոսկինո» կազմակերպությունը, անցկացվում է «Մոսկվա» կինոթատրոնում։ Ֆիլմերի բոլոր ցուցադրություններն անվճար են։
«Ռուսական կինոյի գլխավոր արժեքն այն է, որ այն շատ հասկանալի է և հարազատ մեր հայ ընկերներին և հանդիսատեսին, քանի որ մենք խոսում ենք մշակութային նույն լեզվով, ունենք ընդհանուր արժեքներ և ավանդույթներ», - փառատոնի բացման ժամանակ ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական– դեսպանորդ Դմիտրի Լիցկայը։
«Ռոսկինոյի» գլխավոր տնօրենի տեղակալ Օքսանա Ֆրոլովան իր հերթին ընդգծել է, որ փառատոնը ավելին է, քան պարզապես ֆիլմերի ցուցադրություններ։
«Սա մեր երկրների միջև կենդանի երկխոսություն է, որը տարիներ շարունակ ընթանում է արվեստի միջոցով», - նշել է նա։
Նշենք, որ փառատոնը մեկնարկել է հայտնի հեքիաթի ժամանակակից էկրանավորմամբ՝ «Բուրատինո» ֆիլմով։ Ծրագրում ընդգրկված են ռուսական կինոյի վառ պրեմիերաներ, որոնք պատմում են սիրո, հաղթանակների և բացահայտումների մասին։ Հատուկ տեղ են զբաղեցնում երեխաների և ընտանիքների համար նախատեսված ֆիլմերը։
Բոլոր ֆիլմերը նկարահանվել են 2025 թվականին։ Ծրագրում ներառվել են նաև «Ամուսնուդ բարև» կատակերգական մելոդրաման (ռեժիսոր` Անտոն Մասլով), «Առաջինը Օլիմպոսում» ֆիլմը (ռեժիսոր` Արտյոմ Միխալկով)՝ օլիմպիական չեմպիոն Յուրի Տյուկալովի կայացման մասին, «Բժիշկ Դինոզավրովը» մուլտֆիլմը (ռեժիսոր՝ Մաքսիմ Վոլկով), «Հյուսիսային բևեռ» արկածային ֆիլմը (ռեժիսոր՝ Ալեքսանդր Կոտտ)՝ խորհրդային նավաստիների մասին, որոնք պատմության մեջ առաջին անգամ Հյուսիսային բևեռ հասան ատոմային սուզանավով։