00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
28 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:54
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:47
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

3-րդ «Եվրասիա Կինոֆեստը» կանցկացվի Սոչիում. ՀՀ–ն արդեն մասնակցության հայտ է ներկայացրել

Բաժանորդագրվել
Կազմակերպիչներն ակնկալում են, որ երկրների և ֆիլմերի քանակը կաճի։ Նախորդ տարի փառատոնին մասնակցել է 27 երկիր, այդ թվում՝ Գերմանիան և Ֆրանսիան, ցուցադրվել է 100 ֆիլմ, որոնցից 55-ը պրեմիերաներ են եղել։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Եվրասիական երկրների երրորդ միջազգային կինոփառատոնը՝ «Եվրասիա-Կինոֆեստը», կանցկացվի հունիսի 13-19-ը Սոչիում և կներգրավի 30 երկրի ավելի քան 1000 կինոգործիչի։
«Եվրասիա» կազմակերպության խորհրդի նախագահ, Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինինան լրագրողներին հայտնեց, որ «Եվրասիա-Կինոֆեստում» ներկայացված բոլոր ֆիլմերն արտացոլում են հասարակության պահանջարկը։
«Այսօր մտածող, մտորող, ընտանեկան և ավանդական արժեքների, պատմության, մեզ միավորող արժեքների մասին կինոյի պահանջարկ կա։ Առաջին հերթին՝ սերունդների շարունակականության, նախնիների պատմության, սեփական ժողովրդի պատմության... Երբ մեզ փորձում են արհեստականորեն բաժանել, երբ պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի և նրա բարեկամների նկատմամբ, ինձ թվում է, որ դա միայն լրացուցիչ ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, թե որտեղ ենք մենք գտնվում», – ասաց նա։
Արշինինայի խոսքով` ավանդույթի համաձայն` փառատոնին կմասնակցեն Հայաստանն ու Ղրղզստանը, ակնկալվում է Մոլդովայի (չնայած նրան, թե ինչ է կատարվում երկրի ներսում) մասնակցությունը, կմասնակցեն ԵՄ մի քանի երկրներ և իհարկե Չինաստանն ու Հնդկաստանը, ինչպես նաև Աֆրիկյան մայրցամաքի երկրները։ Նրա խոսքով՝ որքան շատ է ռուսատյացությունն այժմ սերմանվում եվրոպական երկրներում, այնքան մեծանում է «Եվրասիա-Կինոֆեստին» մասնակցելու ցանկությունը։ Արշինինան ևս մեկ առանձնահատկություն նշեց` «Եվրասիա Կինոֆեստը» փառատոների փառատոն է դառնում, քանի որ մրցութային ծրագրի ֆիլմերի հետ մեկտեղ Սոչիում կցուցադրվեն նաև տարբեր միջազգային կինոփառատոներում հաղթած ֆիլմեր։
«Եվրասիա Կինոֆեստ» 3-րդ միջազգային կինոփառատոնի նախագահ, ռեժիսոր և պրոդյուսեր Ջանիկ Ֆայզիևը պարզաբանեց, որ կինոփառատոնի հայտերի ընդունումը սկսվում է այսօր և կտևի մինչև մայիսի 1-ը: Փառատոնի թեման` «Մշակույթ: Պատմություն: Ժառանգություն: Պատկեր»:
Լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի ցուցադրությունից բացի, առաջին անգամ կանցկացվի տեսանյութերի ընտրություն: «Եվրասիա Կինոֆեստում» առանձին բաժին նվիրված կլինի երիտասարդ կինոգործիչների աջակցությանը: Նրանց համար նախատեսված են «Կինոմանկավարժություն» հավաստագրված դասընթաց, «Կինոլաբորատորիա» կրթական ծրագիր, ինչպես նաև դրամաշնորհային ֆոնդով նախագծերի փիչինգ:
«Եվրասիա Կինոֆեսт» 1-ին փառատոնը անցկացվեց Մոսկվայում 2024 թվականին: Փառատոնի գաղափարական ոգեշնչողն ու նախագահը կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Քեոսայանն էր: «Եվրասիա Կինոֆեստ» 2-րդ միջազգային կինոփառատոնը 2025 թվականին անցկացվեց Սոչիում, տևեց ութ օր, ցուցադրվեց 95 ֆիլմ, որոնցից 55-ը փառատոնային պրեմիերաներ էին։
Լրահոս
0