https://arm.sputniknews.ru/20260220/amni-geragujn-datarann-anorinakan-e-tshanachel-trampi-maqsaturqery-99060832.html
ԱՄՆ–ի գերագույն դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի մաքսատուրքերը
ԱՄՆ–ի գերագույն դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի մաքսատուրքերը
Sputnik Արմենիա
Դատարանը որոշել է, որ ԱՄՆ Սահմանադրությամբ հարկեր, տուրքեր և վճարներ սահմանելու իրավասությունը պատկանում է բացառապես Կոնգրեսին: 20.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-20T19:30+0400
2026-02-20T19:30+0400
2026-02-20T20:13+0400
ամն
մաքսատուրք
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99059505_0:66:1500:910_1920x0_80_0_0_9fe46970eb6b251b8216de7694bf178f.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ԱՄՆ գերագույն դատարանը այսօր անօրինական է ճանաչել Դոնալդ Թրամփի վարչակազմի տուրքերի մեծ մասը: Լուրը հրապարակվել է դատարանի կայքում։Նախագահ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո մաքսատուրքեր է սահմանել ամբողջ աշխարհի դեմ՝ վկայակոչելով Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքը (IEEPA,) և արտակարգ դրություն է հայտարարել երկու սպառնալիքի պատճառով՝ Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից թմրանյութերի շրջանառություն և ԱՄՆ-ի խոշոր առևտրային պակասուրդ: Այդ հիմքով նա 10-25 տոկոս սակագներ է սահմանել տարբեր երկրներից ներմուծումների համար։««Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» ԱՄՆ օրենքը (International Emergency Economic Powers Act, 91 Stat. 1626) նախագահին տուրքեր սահմանելու լիազորություն չի տալիս», - որոշել է ԱՄՆ գերագույն դատարանը։Դատարանը նշել է, որ ԱՄՆ Սահմանադրությամբ հարկեր, տուրքեր և վճարներ սահմանելու իրավասությունը պատկանում է բացառապես Կոնգրեսին:Մաքսատուրքերի չեղարկման օգտին քվեարկել են լիբերալ դատավորներ Կետանջի Բրաուն Ջեկսոնը, Ելենա Կագանը և Սոնյա Սոտոմայորը, որոնց միացել են պահպանողական դատավորներ Էմի Կոնի Բարետը, Նիլ Գորսաչը և դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը: Որոշմանը դեմ են քվեարկել Բրետ Քավանոն, Սամուել Ալիտոն և Կլարենս Թոմասը։Դատարանի վճիռը սահմանափակում է մաքսատուրքերի կիրառումը և կարող է էապես ազդել Սպիտակ տան հետագա առևտրային ռազմավարության վրա:«Նա շատ ագրեսիվ էր». Թրամփը հիշել է Շվեյցարիայի համար մաքսատուրքն ավելացնելու պատմությունը
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99059505_0:0:1333:1000_1920x0_80_0_0_87d7364da0728672d1be0c10b8ee60a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, մաքսատուրք, դոնալդ թրամփ
ամն, մաքսատուրք, դոնալդ թրամփ
ԱՄՆ–ի գերագույն դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի մաքսատուրքերը
19:30 20.02.2026 (Թարմացված է: 20:13 20.02.2026) Դատարանը որոշել է, որ ԱՄՆ Սահմանադրությամբ հարկեր, տուրքեր և վճարներ սահմանելու իրավասությունը պատկանում է բացառապես Կոնգրեսին:
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ԱՄՆ գերագույն դատարանը այսօր անօրինական է ճանաչել Դոնալդ Թրամփի վարչակազմի տուրքերի մեծ մասը: Լուրը հրապարակվել է դատարանի կայքում։
Նախագահ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո մաքսատուրքեր է սահմանել ամբողջ աշխարհի դեմ՝ վկայակոչելով Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքը (IEEPA,) և արտակարգ դրություն է հայտարարել երկու սպառնալիքի պատճառով՝ Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից թմրանյութերի շրջանառություն և ԱՄՆ-ի խոշոր առևտրային պակասուրդ: Այդ հիմքով նա 10-25 տոկոս սակագներ է սահմանել տարբեր երկրներից ներմուծումների համար։
Դատարանը մատնանշել է, որ Թրամփը հիմնվել է 1977 թվականի Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքի (IEEPA) վրա, որը նախագահին իրավունք է տալիս արտակարգ իրավիճակի պայմաններում «կարգավորել» տնտեսական գործառնությունները, սակայն նրան մաքսատուրքեր սահմանելու լիազորություն չի տալիս: Բարձրագույն դատարանը որոշել է, որ որպես սակագների հիմք այս օրենքի օգտագործումն անօրինական է:
««Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» ԱՄՆ օրենքը (International Emergency Economic Powers Act, 91 Stat. 1626) նախագահին տուրքեր սահմանելու լիազորություն չի տալիս», - որոշել է ԱՄՆ գերագույն դատարանը։
Դատարանը նշել է, որ ԱՄՆ Սահմանադրությամբ հարկեր, տուրքեր և վճարներ սահմանելու իրավասությունը պատկանում է բացառապես Կոնգրեսին:
Մաքսատուրքերի չեղարկման օգտին քվեարկել են լիբերալ դատավորներ Կետանջի Բրաուն Ջեկսոնը, Ելենա Կագանը և Սոնյա Սոտոմայորը, որոնց միացել են պահպանողական դատավորներ Էմի Կոնի Բարետը, Նիլ Գորսաչը և դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը: Որոշմանը դեմ են քվեարկել Բրետ Քավանոն, Սամուել Ալիտոն և Կլարենս Թոմասը։
Դատարանի վճիռը սահմանափակում է մաքսատուրքերի կիրառումը և կարող է էապես ազդել Սպիտակ տան հետագա առևտրային ռազմավարության վրա: