https://arm.sputniknews.ru/20260219/arvoghjapahutjan-nakhararutjuny-qnnarkum-e-onlajn-taqsineri-varvordneri-pahanjy-avanesjan-98977006.html
Առողջապահության նախարարությունը քննարկում է օնլայն տաքսիների վարորդների պահանջը. Ավանեսյան
Առողջապահության նախարարությունը քննարկում է օնլայն տաքսիների վարորդների պահանջը. Ավանեսյան
Sputnik Արմենիա
Վարորդները պահանջում են, որ իրենք ևս գրանցվեն որպես օրինական աշխատողներ, որ կարողանան օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից։ 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T12:36+0400
2026-02-19T12:36+0400
2026-02-19T12:36+0400
գևորգ պապոյան
տաքսի
հհ առողջապահության նախարարություն
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0e/84747052_0:0:1600:901_1920x0_80_0_0_d5a0024338a3574de1cae78c9e3e94ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է օնլայն տաքսիների վարորդների առաջարկը` ներառվելու համընդհանուր առողջության ապահովագրության մեջ։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ օնլայն տաքսիների վարորդները ակցիա են կազմակերպել Երևանում՝ բողոքելով իրենցից գանձվող բարձր տոկոսներից։ Վարորդները պահանջում են, որ ամեն պատվերից վարորդից գանձվող տոկոսադրույքն իջեցվի, իրենք էլ գրանցվեն որպես օրինական աշխատողներ, որ կարողանան նաև օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից։Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հայտնել էր, որ քննարկում է նախաձեռնել Կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և «Յանդեքս» ընկերության հետ՝ հարկեր վճարող ու թափանցիկ աշխատող տաքսիստների վարկավորման մասով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0e/84747052_177:0:1600:1067_1920x0_80_0_0_de3347319de119db57f8c605e7420fbf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գևորգ պապոյան, տաքսի, հհ առողջապահության նախարարություն, անահիտ ավանեսյան
գևորգ պապոյան, տաքսի, հհ առողջապահության նախարարություն, անահիտ ավանեսյան
Առողջապահության նախարարությունը քննարկում է օնլայն տաքսիների վարորդների պահանջը. Ավանեսյան
Վարորդները պահանջում են, որ իրենք ևս գրանցվեն որպես օրինական աշխատողներ, որ կարողանան օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է օնլայն տաքսիների վարորդների առաջարկը` ներառվելու համընդհանուր առողջության ապահովագրության մեջ։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ
օնլայն տաքսիների վարորդները ակցիա են կազմակերպել Երևանում՝ բողոքելով իրենցից գանձվող բարձր տոկոսներից։ Վարորդները պահանջում են, որ ամեն պատվերից վարորդից գանձվող տոկոսադրույքն իջեցվի, իրենք էլ գրանցվեն որպես օրինական աշխատողներ, որ կարողանան նաև օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից։
«Ինձ համար շատ ուրախալի է, որ մեր տաքսիի վարորդները, տեսնելով ապահովագրության այն կարևոր ձեռքբերումը, որ այլ քաղաքացիներ ունեն, իրենք ևս հայտ են ներկայացրել ընդգրկվելու ապահովագրության շրջանակում։ Մենք առաջիկայում կքննարկենք այս հարցերը և կհասկանանք` ինչ հնարավորություններ ունենք մինչև 2027 թ. հունվարի 1–ը նրանց ևս դիտարկելու»,– հայտարարեց նախարարը` հիշեցնելով, որ քաղիրավական պայմանագրերով աշխատող անձինք, ըստ օրենքի, ապահովագրության մեջ պետք է ներառվեն 2027 թ.–ի հունվարի 1–ից։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանն այսօր հայտնել էր, որ քննարկում է նախաձեռնել Կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և «Յանդեքս» ընկերության հետ՝ հարկեր վճարող ու թափանցիկ աշխատող տաքսիստների վարկավորման մասով։