https://arm.sputniknews.ru/20260219/alen-simvonjany-mvoskvajic-veradardzel-e-kes-mln-dramanvoc-nvernervov-98988014.html
Ալեն Սիմոնյանը Մոսկվայից վերադարձել է կես մլն դրամանոց նվերներով
Ալեն Սիմոնյանը Մոսկվայից վերադարձել է կես մլն դրամանոց նվերներով
Sputnik Արմենիա
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն` պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրել 60 000 դրամը գերազանցող բոլոր նվերները։ 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T15:35+0400
2026-02-19T15:35+0400
2026-02-19T15:37+0400
հայաստան
ալեն սիմոնյան
նվեր
մոսկվա
վալենտինա մատվիենկո
ալեքսեյ լիխաչով
հուշանվեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98486321_0:67:1280:787_1920x0_80_0_0_931c22a91c2bd5d2bdf15f2d8048dc4c.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ–ից վերադարձել է ավելի քան կես մլն դրամ ընդհանուր արժեքով նվերներով։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։Ալեն Սիմոնյանի ներկայացրած տեղեկությունների համաձայն` փետրվարի 4-7–ը Մոսկվա կատարած այցի ընթացքում նա հյուրընկալող կողմից 3 թանկարժեք նվեր է ստացել.Նշենք, որ նվերների արժեքները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացվում են ըստ նվիրատուների տրամադրած տվյալների, իսկ ՀՀ դրամով հաշվարկվում են ՀՀ Կենտրոնական բանկի` տվյալ օրվա դրությամբ սահմանած փոխարժեքով։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում էր փետրվարի 4–7-ը։«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված հայտարարագրման պահանջների համաձայն՝ պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրել 60 000 դրամը գերազանցող բոլոր նվերները։ՌԴ-ում քննարկվել են բոլոր խնդրահարույց հարցերը. Ալեն Սիմոնյանը պատմել է իր այցի մասին
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98486321_72:0:1209:853_1920x0_80_0_0_8fb5ba19ec4b7d45c9c1159b543d2b11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, նվեր, մոսկվա, վալենտինա մատվիենկո, ալեքսեյ լիխաչով, հուշանվեր
հայաստան, ալեն սիմոնյան, նվեր, մոսկվա, վալենտինա մատվիենկո, ալեքսեյ լիխաչով, հուշանվեր
Ալեն Սիմոնյանը Մոսկվայից վերադարձել է կես մլն դրամանոց նվերներով
15:35 19.02.2026 (Թարմացված է: 15:37 19.02.2026) «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն` պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրել 60 000 դրամը գերազանցող բոլոր նվերները։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ–ից վերադարձել է ավելի քան կես մլն դրամ ընդհանուր արժեքով նվերներով։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։
Ալեն Սիմոնյանի ներկայացրած տեղեկությունների համաձայն` փետրվարի 4-7–ը Մոսկվա կատարած այցի ընթացքում նա հյուրընկալող կողմից 3 թանկարժեք նվեր է ստացել.
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից` 149.658 դրամանոց ժամացույց (Դաշնության խորհրդի լոգոտիպով)` իր զարդատուփով և 249.430 դրամ արժեքով նկար` «Ձմեռային անտառ» անվանումով,
«Ռոսատոմ» կորպորացիայի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովից ստացել է հուշանվերներ` ռեակտորի արձանիկ և մատրյոշկա` ընդհանուր 159.635 դրամ արժեքով։
Նշենք, որ նվերների արժեքները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացվում են ըստ նվիրատուների տրամադրած տվյալների, իսկ ՀՀ դրամով հաշվարկվում են ՀՀ Կենտրոնական բանկի` տվյալ օրվա դրությամբ սահմանած փոխարժեքով։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում էր փետրվարի 4–7-ը։
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված հայտարարագրման պահանջների համաձայն՝ պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրել 60 000 դրամը գերազանցող բոլոր նվերները։