https://arm.sputniknews.ru/20260218/trampin-kvoch-em-anum-katarel-haj-gerinerin-azatelu-hraparakajin-khvostumy-jared-genser-98941212.html
Թրամփին կոչ եմ անում կատարել հայ գերիներին ազատելու հրապարակային խոստումը. Ջարեդ Գենսեր
Թրամփին կոչ եմ անում կատարել հայ գերիներին ազատելու հրապարակային խոստումը. Ջարեդ Գենսեր
Sputnik Արմենիա
Արցախի նախկին պետնախարարի միջազգային փաստաբանը նշել է, որ դատավարությունն ինքնին ամբողջությամբ կեղծիք էր, քանի որ քաղաքացիական անձանց ռազմական դատարանում... 18.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-18T13:30+0400
2026-02-18T13:30+0400
2026-02-18T13:31+0400
հայաստան
ադրբեջան
նիկոլ փաշինյան
դոնալդ թրամփ
ջարեդ գենսեր
ռուբեն վարդանյան
դատավճիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/18/85113565_0:0:2001:1125_1920x0_80_0_0_39afb5d82012449266666513b47233ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է կատարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տված իր հրապարակային խոստումն ու ապահովի Բաքվում գտնվող Ռուբեն Վարդանյանի և 19 հայ գերիների ազատ արձակումն ու ապահով վերադարձը Հայաստան։ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։Փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ցմահ ազատազրկում էր պահանջել։ Բաքվի դատարանը Վարդանյանին մեղադրում է «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների», «ռազմական հանցագործությունների», ինչպես նաև «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված այլ ծանր հանցագործությունների մեջ։Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի դատավճռին՝ Գենսերը շեշտել է՝ դա արդարադատության ծաղր է, իսկ Վարդանյանի միակ «հանցագործությունը» Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր։ Նա ընդգծել է՝ դատավարությունն ինքնին ամբողջությամբ կեղծիք էր, քանի որ քաղաքացիական անձանց ռազմական դատարանում դատելն ապօրինի է։Ինչ վերաբերում է «վկաների» ներկայացրած «ապացույցներին», դրանք, փաստաբանի խոսքով, ասեկոսեներ էին, հետևաբար անօրինական էր որպես ապացույց դիտարկելը: Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, նույնպես ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/18/85113565_210:0:1710:1125_1920x0_80_0_0_eb6cff8d104fb1a4bc39e821360262f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, դոնալդ թրամփ, ջարեդ գենսեր, ռուբեն վարդանյան, դատավճիռ
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, դոնալդ թրամփ, ջարեդ գենսեր, ռուբեն վարդանյան, դատավճիռ
Թրամփին կոչ եմ անում կատարել հայ գերիներին ազատելու հրապարակային խոստումը. Ջարեդ Գենսեր
13:30 18.02.2026 (Թարմացված է: 13:31 18.02.2026) Արցախի նախկին պետնախարարի միջազգային փաստաբանը նշել է, որ դատավարությունն ինքնին ամբողջությամբ կեղծիք էր, քանի որ քաղաքացիական անձանց ռազմական դատարանում դատելն ապօրինի է։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է կատարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տված իր հրապարակային խոստումն ու ապահովի Բաքվում գտնվող Ռուբեն Վարդանյանի և 19 հայ գերիների ազատ արձակումն ու ապահով վերադարձը Հայաստան։
X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։
Փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ցմահ ազատազրկում էր պահանջել։ Բաքվի դատարանը Վարդանյանին մեղադրում է «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների», «ռազմական հանցագործությունների», ինչպես նաև «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված այլ ծանր հանցագործությունների մեջ։ Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի դատավճռին՝ Գենսերը շեշտել է՝ դա արդարադատության ծաղր է, իսկ Վարդանյանի միակ «հանցագործությունը» Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր։ Նա ընդգծել է՝ դատավարությունն ինքնին ամբողջությամբ կեղծիք էր, քանի որ քաղաքացիական անձանց ռազմական դատարանում դատելն ապօրինի է։
«Դատաքննությունը նաև գաղտնի է անցկացվել, դատավարական բազմաթիվ ընթացակարգերի խախտումներով, ինչպիսիք են փաստաբանի հետ կապվելու բազմաթիվ մերժումները, տասնյակ միջնորդությունների անտեսումը, որոնք, ի դեպ, հենց ադրբեջանական օրենսդրությամբ պետք է դիտարկվեն մի քանի օրվա ընթացքում։ Ռուբեն Վարդանյանի դատավճիռը խախտում է և՛ միջազգային, և՛ ադրբեջանական օրենքները»,- նշել է Գենսերը։
Ինչ վերաբերում է «վկաների» ներկայացրած «ապացույցներին», դրանք, փաստաբանի խոսքով, ասեկոսեներ էին, հետևաբար անօրինական էր որպես ապացույց դիտարկելը:
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, նույնպես ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին
հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։