https://arm.sputniknews.ru/20260218/tarorinak-e-zakharvovan-erkatughu-karavarman-veraberjal-pashinjani-hajtararutjan-masin-98956423.html
Տարօրինակ է. Զախարովան` երկաթուղու կառավարման վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
Տարօրինակ է. Զախարովան` երկաթուղու կառավարման վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, ըստ որոնց՝ ռուսական կառավարումը բացասաբար է ազդում հայկական երկաթուղու... 18.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-18T15:59+0400
2026-02-18T15:59+0400
2026-02-18T16:05+0400
տեսանյութեր
տեսանյութ
մարիա զախարովա
նիկոլ փաշինյան
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
երկաթուղի
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98949815_0:0:1921:1080_1920x0_80_0_0_65de57a57040f12fb7f94b08583d33d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Հայաստանի երկաթուղիների ռուսական օպերատորը ոչ թե զրկում է մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք։ Ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին առաջարկել էր երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի հետ բարեկամ երկրի: Վարչապետը կարծում է, որ մի շարք երկրների հետ Ռուսաստանի լարված հարաբերությունների պայմաններում Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարումը բացասաբար է ազդում նրա մրցունակության վրա:Զախարովայի խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունները տարօրինակ են և«քիչ թույլատրելի»:Նա նշել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարման ներքո է արդեն ավելի քան 20 տարի:«Այս ընթացքում ընկերությունը ոչ միայն կայուն կերպով կատարում է կոնցեսիոն համաձայնագրի բոլոր պայմանները, այլև (երևի Երևանում մոռացել են դրա մասին) զգալի միջոցներ է ներդնում ենթակառուցվածքներում և շարժակազմերում, որոնք (պետք է ճշտել հենց ընկերությունից), որքանով ես եմ հասկանում, դեռ իրենց ծախսերը չեն փակել։ Ապահովում է մեծ թվով աշխատատեղեր, ինչը նույնպես պետք է հաշվի առնեն նրանք, ովքեր Հայաստանում ցանկանում են խոսել այս թեմայի շուրջ։ Ռուսական օպերատորն այն կառույցն է, որը չի զրկում Հայաստանը մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք», - նշել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։Ինչո՞ւ Փաշինյանը բարձրացրեց ՀԿԵ-ի կոնցեսիայի հարցը. ՀՀ նախկին վարչապետի տեսակետըՆրա խոսքով` Թուրքիա և Ադրբեջան դուրս գալու համար Երևանի խնդրանքով երկաթուղու երկու հատվածների վերականգնման մասով Ռուսաստանի դիրքորոշումը փետրվարի 12-ին հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, և հենց դա էլ Մոսկվան մտադիր է իրականացնել։Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Հայաստանը երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ բանակցություններ կսկսեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ:Հայաստանը երկաթուղային ենթակառուցվածքը «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման է հանձնել 2008 թ. փետրվարին՝ 30 տարի ժամկետրով և ևս 10 տարով երկարացնելու իրավունքով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98949815_126:0:1566:1080_1920x0_80_0_0_166d5ed78f8b42a722a4e475bdfeadd5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, մարիա զախարովա, նիկոլ փաշինյան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), երկաթուղի, հայաստան, ռուսաստան, видео
տեսանյութեր, տեսանյութ, մարիա զախարովա, նիկոլ փաշինյան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), երկաթուղի, հայաստան, ռուսաստան, видео
Տարօրինակ է. Զախարովան` երկաթուղու կառավարման վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
15:59 18.02.2026 (Թարմացված է: 16:05 18.02.2026) Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, ըստ որոնց՝ ռուսական կառավարումը բացասաբար է ազդում հայկական երկաթուղու մրցունակության վրա:
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Հայաստանի երկաթուղիների ռուսական օպերատորը ոչ թե զրկում է մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք։ Ճեպազրույցի ժամանակ պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցին՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին առաջարկել էր երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի հետ բարեկամ երկրի: Վարչապետը կարծում է, որ մի շարք երկրների հետ Ռուսաստանի լարված հարաբերությունների պայմաններում Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարումը բացասաբար է ազդում նրա մրցունակության վրա:
Զախարովայի խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունները տարօրինակ են և«քիչ թույլատրելի»:
«Ռուսաստանը միշտ կողմ է եղել տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը։ Եվ դրա համար շատ–շատ բան է արվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում», - ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարման ներքո է արդեն ավելի քան 20 տարի:
«Այս ընթացքում ընկերությունը ոչ միայն կայուն կերպով կատարում է կոնցեսիոն համաձայնագրի բոլոր պայմանները, այլև (երևի Երևանում մոռացել են դրա մասին) զգալի միջոցներ է ներդնում ենթակառուցվածքներում և շարժակազմերում, որոնք (պետք է ճշտել հենց ընկերությունից), որքանով ես եմ հասկանում, դեռ իրենց ծախսերը չեն փակել։ Ապահովում է մեծ թվով աշխատատեղեր, ինչը նույնպես պետք է հաշվի առնեն նրանք, ովքեր Հայաստանում ցանկանում են խոսել այս թեմայի շուրջ։ Ռուսական օպերատորն այն կառույցն է, որը չի զրկում Հայաստանը մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք», - նշել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով` Թուրքիա և Ադրբեջան դուրս գալու համար Երևանի խնդրանքով երկաթուղու երկու հատվածների վերականգնման մասով Ռուսաստանի դիրքորոշումը փետրվարի 12-ին հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, և հենց դա էլ Մոսկվան մտադիր է իրականացնել։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Հայաստանը երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ բանակցություններ կսկսեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
Հայաստանը երկաթուղային ենթակառուցվածքը «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման է հանձնել 2008 թ. փետրվարին՝ 30 տարի ժամկետրով և ևս 10 տարով երկարացնելու իրավունքով: