https://arm.sputniknews.ru/20260218/nikvol-pashinjany-meknel-e-amn-98924234.html
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
Sputnik Արմենիա
Փաշինյանը մասնակցելու է Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ 18.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-18T08:59+0400
2026-02-18T08:59+0400
2026-02-18T09:27+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ամն
խաղաղության խորհուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/16/97142542_0:0:2977:1676_1920x0_80_0_0_1868f1042eeedca1a6b92f8ae79db002.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Տեղեկությունը հայտնում է նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանը։Հիշեցնենք` 2026 թվականի հունվարին 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար Խաղաղության խորհուրդ կձևավորվի, և նա մի շարք պետությունների ղեկավարների (այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի) հրավիրեց միանալ այդ նախաձեռնությանը:Մի քանի օր անց` հունվարի 22-ին, Թրամփը Շվեյցարիայում ստորագրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ հայտարարելով դրա ստեղծման մասին։ Արարողությանն ու կանոնադրության ստորագրմանը մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Փաշինյանը նախորդ անգամ ԱՄՆ էր մեկնել 2025 թվականի օգոստոսին, երբ նա և Ադրբեջանի նախագհ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/16/97142542_248:0:2977:2047_1920x0_80_0_0_c452f0bb02179d86435f9a8be932d7d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ամն, խաղաղության խորհուրդ
հայաստան, նիկոլ փաշինյան, ամն, խաղաղության խորհուրդ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
08:59 18.02.2026 (Թարմացված է: 09:27 18.02.2026) Փաշինյանը մասնակցելու է Խաղաղության խորհրդի առաջին նիստին։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Տեղեկությունը հայտնում է նրա խոսնակ
Նազելի Բաղդասարյանը։
«ՀՀ վարչապետը վաղը` փետրվարի 19-ին, Վաշինգտոնում մասնակցելու է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին»,– գրել է Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` 2026 թվականի հունվարին 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար
Խաղաղության խորհուրդ կձևավորվի, և նա մի շարք պետությունների ղեկավարների (այդ թվում՝
Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի) հրավիրեց միանալ այդ նախաձեռնությանը:
Մի քանի օր անց` հունվարի 22-ին, Թրամփը Շվեյցարիայում
ստորագրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ հայտարարելով դրա ստեղծման մասին։ Արարողությանն ու կանոնադրության ստորագրմանը մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Փաշինյանը նախորդ անգամ ԱՄՆ էր մեկնել 2025 թվականի օգոստոսին, երբ նա և Ադրբեջանի նախագհ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։ 2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։