00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:37
24 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է Հայաստանում կտրուկ թանկացել տավարի միսը. փորձագետի մեկնաբանությունը

© Sputnik / Евгения Новоженина / Անցնել մեդիապահոցՄիս
Միս - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2026
Բաժանորդագրվել
Փորձագետի խոսքով՝ հունիսից հետո, երբ Ղազախստանը կչեղարկի մսի արտահանման սահմանափակումները, Հայաստանում հնարավոր կլինի գների որոշակի անկում ակնկալել։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Տավարի մսի դեֆիցիտը և դրանով պայմանավորված գնաճը հիմնականում Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատման և մինչև հունիս Ղազախստանից մսի արտահանման էմբարգոյի հետևանքն են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանը։
2026 թվականի սկզբին Հայաստանում կտրուկ աճել է մսի, հատկապես տավարի մսի գինը։ Հունվարի տվյալներով՝ տավարի մսի արժեքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11,7–12,8%-ով։ Մեր զրուցակիցը սոցիալական ցանցում կանխատեսում էր հրապարակել, ըստ որի՝ մսի գների աճը կշարունակվի, ընդ որում՝ ոչ թե պահանջարկի ավելացման, այլ դեֆիցիտի պատճառով։
«Անասունների գլխաքանակը զգալիորեն կրճատվել է, ինչն էլ հանգեցրել է դեֆիցիտի։ Մսի վերամշակմամբ զբաղվող ընկերությունները, վաճառողները, մսագործները խնդրի առաջ են կանգնել. նրանց մեծ դժվարությամբ է հաջողվում խոշոր եղջերավոր անասունի միս «ճարել»։ Այսօր շրջել եմ խանութներով, միսն ամեն տեղ թանկացել է կիլոգրամը ավելի քան 200 դրամով»,-ասում է Մնացականյանը։
Նա նաև նկատեց, որ նույնիսկ եթե Հայաստանի ֆերմերները փորձեն շտկել իրավիճակը, դա այնքան էլ հեշտ չի լինի։ Բանն այն է, որ խոշոր եղջերավոր անասունները, ի տարբերություն խոզերի, շատ դանդաղ են բազմանում. կովը տարեկան կարող է ունենալ ընդամենը 1 հորթ։ Եվ եթե գլխաքանակը կրճատվել է հիվանդությունների կամ այլ պատճառներով, այն արագ վերականգնել չի ստացվի։
2025 թվականին ի՞նչն է թանկացել Հայաստանում. վիճակագրություն
Ընդ որում, մսի դեֆիցիտ է առաջացել ոչ միայն Հայաստանում։ Մնացականյանը նշում է, որ սոցիալական ցանցում այս թեմայով իր գրառման մեջ նշել էր 350 հազար տոննա մսի ցուցանիշը, որը Ռուսաստանը ներկրել է 2025 թվականին։ Նա ուղղեց՝ իրականում թիվն ավելի բարձր է եղել. ՌԴ է ներկրվել 570 հազար տոննա միս։ Մսի դեֆիցիտ է նկատվում նաև Ղազախստանում, սակայն տեղի իշխանությունները գների բարձրացումից խուսափելու համար սահմանափակել են արտահանումը. մինչև հունիս երկրից հնարավոր կլինի դուրս բերել 20 հազար տոննայից ոչ ավելի միս։
«Սա զուտ պետական քաղաքականություն է։ Ի պատասխան արտահանմամբ զբաղվող ֆերմերների դժգոհության՝ Ղազախստանի իշխանությունները հայտարարել են. «Մենք ձեզ սուբսիդավորում ենք, պետական աջակցության ծրագրեր ենք իրականացնում, հետևաբար դուք առաջին հերթին պետք է աշխատեք մեր երկրի բնակիչների համար»։ Այնպես որ, մեզ մոտ դեֆիցիտը, կարծում եմ, կտևի մինչև հունիս, մինչ այդ գների բարձրացումը կշարունակվի, մինչև հաստատվի որոշակի մակարդակի վրա։ Հնարավոր է, որ արդեն հունիսից հետո, երբ Ղազախստանը չեղարկի էմբարգոն, հնարավոր լինի գների որոշակի անկում ակնկալել»,-կարծում է փորձագետը։
Միևնույն ժամանակ նա դժվարացավ ասել, թե կոնկրետ որքան կթանկանա միսը առաջիկա ամիսներին, քանի որ նույնիսկ մոտավոր հաշվարկներ չունի։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որ երկրներից միս կներկրվի Հայաստան (հիմա այն ներկրվում է Ռուսաստանից, Բելառուսից և նույնիսկ Հնդկաստանից), ինչ շահույթով կաշխատեն վաճառողները, և արդյոք պետությունը միջոցներ կձեռնարկի այս ոլորտում գնաճը զսպելու համար։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հարություն Մնացականյանը նշել էր, որ Հայաստանում անասունների գլխաքանակի կրճատումը կանխատեսելի էր և սպասելի. փոքր ֆերմերային տնտեսությունները շարունակելու են փակվել, իսկ անասնապահության ոլորտը կենտրոնանալու է մի քանի խոշոր ընկերությունների ձեռքում։
Լրահոս
0