https://arm.sputniknews.ru/20260113/2025-tvakanin-inchn-e-tankacel-hajastanum-vitshakagrutjun-97689108.html
2025 թվականին ի՞նչն է թանկացել Հայաստանում. վիճակագրություն
2025 թվականին ի՞նչն է թանկացել Հայաստանում. վիճակագրություն
Sputnik Արմենիա
2025 թ. դեկտեմբերին ՀՀ սպառողական շուկայում հիմնականում գնաճ է արձանագրվել։ 13.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-13T13:38+0400
2026-01-13T13:38+0400
2026-01-13T14:22+0400
հայաստան
գնաճ
միրգ
բանջարեղեն
բենզին
գազ
կարագ
միս
ձու
սուրճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97689290_0:0:1411:795_1920x0_80_0_0_30344e777e3858344a8662b0ca67e093.png
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հայաստանի սպառողական շուկայում 2025 թ. 12–ամսյա գնաճը (2024 թ. նույն ժամանակահատվածի համեմատ) կազմել է 3,3%: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:2025 թ. հունվար–դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի և ալկոհոլային խմիչքի գներն աճել են 4.3%–ով։Դիտարկվող ժամանակահատվածում թռչնամսի գինն աճել է 4.3 %–ով, տավարի, խոզի, գառան մսինը՝ 11.7%, 12.7% և 14.1%–ով: Հացի գինն աճել է 3.6%–ով, մակարոնեղենինը՝ 7.9%–ով, հնդկացորենինը՝ 9.4%-ով:2025 թ. դեկտեմբերին 2024 թ. դեկտեմբերի համեմատ Հայաստանում թանկացել են կարագն ու մարգարինը՝ 7.2% և 7.4%, իսկ արևածաղկի բուսական յուղի գինն աճել է 8.2%–ով:Այս ժամանակահատվածում ձուն թանկացել է 7.2%–ով, սուրճը՝ 9.5%–ով, կակաոն՝ 31.9%–ով:Այս թանկացումների ֆոնին նվազել են բանջարեղենի գները` 2025 թ. դեկտեմբերին 2024 թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 7.5% գնանկում, սակայն մրգի շուկայում 0.7% գնաճ է արձանագրվել:2025 թ. դեկտեմբերին 2024 թ. նույն ամսվա համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.9%–ով: Այս ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 2.2 և 4.1%–ով:Ինչ վերաբերում է հեղուկ ածխաջրածիններին (բութան, պրոպան և այլն), ապա այս շուկայում 2025 թ. դեկտեմբերին 2024 թ. դեկտեմբերի համեմատ 8.6% գնանկում է արձանագրվել, իսկ 2025 թ. նոյեմբերի համեմատ՝ 19.2% գնաճ: Վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ 2025 թ. դեկտեմբերին հեղուկ ածխաջրածինների միջին ամսական գինը կազմել է 193.6 դրամ:2025 թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 381.5 դրամ (2024 թ. դեկտեմբերին այն կազմել է 396.5 դրամ):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97689290_100:0:1301:901_1920x0_80_0_0_9390eaffab29ae2385b192db91802aae.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գնաճ, միրգ, բանջարեղեն, բենզին, գազ, կարագ, միս, ձու, սուրճ, ինֆոգրաֆիկա, инфографика
հայաստան, գնաճ, միրգ, բանջարեղեն, բենզին, գազ, կարագ, միս, ձու, սուրճ, ինֆոգրաֆիկա, инфографика
2025 թվականին ի՞նչն է թանկացել Հայաստանում. վիճակագրություն
13:38 13.01.2026 (Թարմացված է: 14:22 13.01.2026) 2025 թ. դեկտեմբերին ՀՀ սպառողական շուկայում հիմնականում գնաճ է արձանագրվել։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հայաստանի սպառողական շուկայում 2025 թ. 12–ամսյա գնաճը (2024 թ. նույն ժամանակահատվածի համեմատ) կազմել է 3,3%: Այս մասին հայտնում է
ՀՀ վիճակագրական կոմիտեն:
2025 թ. հունվար–դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի և ալկոհոլային խմիչքի գներն աճել են 4.3%–ով։
Դիտարկվող ժամանակահատվածում թռչնամսի գինն աճել է 4.3 %–ով, տավարի, խոզի, գառան մսինը՝ 11.7%, 12.7% և 14.1%–ով: Հացի գինն աճել է 3.6%–ով, մակարոնեղենինը՝ 7.9%–ով, հնդկացորենինը՝ 9.4%-ով:
2025 թ. դեկտեմբերին 2024 թ. դեկտեմբերի համեմատ Հայաստանում թանկացել են կարագն ու մարգարինը՝ 7.2% և 7.4%, իսկ արևածաղկի բուսական յուղի գինն աճել է 8.2%–ով:
Այս ժամանակահատվածում ձուն թանկացել է 7.2%–ով, սուրճը՝ 9.5%–ով, կակաոն՝ 31.9%–ով:
Այս թանկացումների ֆոնին նվազել են բանջարեղենի գները` 2025 թ. դեկտեմբերին 2024 թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 7.5% գնանկում, սակայն մրգի շուկայում 0.7% գնաճ է արձանագրվել:
2025 թ. դեկտեմբերին 2024 թ. նույն ամսվա համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.9%–ով: Այս ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 2.2 և 4.1%–ով:
Ինչ վերաբերում է հեղուկ ածխաջրածիններին (բութան, պրոպան և այլն), ապա այս շուկայում 2025 թ. դեկտեմբերին 2024 թ. դեկտեմբերի համեմատ 8.6% գնանկում է արձանագրվել, իսկ 2025 թ. նոյեմբերի համեմատ՝ 19.2% գնաճ: Վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ 2025 թ. դեկտեմբերին հեղուկ ածխաջրածինների միջին ամսական գինը կազմել է 193.6 դրամ:
2025 թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 381.5 դրամ (2024 թ. դեկտեմբերին այն կազմել է 396.5 դրամ):