00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը բացատրեց` ատոմային էներգիայի հարցով ԱՄՆ-ի հետ ինչ համաձայնագիր է ստորագրել

Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն ասաց, որ այս թեման քննարկել են նաև ՌԴ գործընկերների հետ։ Նրա խոսքով` այնտեղ կա տեխնոլոգիա, սակայն առանձնահատկությունն այն է, որ դա ջրի վրա է։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ-ի համար վտանագավոր որևէ նախագծի մեջ Հայաստանը ներդրում չի անի, սակայն կողմ է, որ տեխնոլոգիական հարցերում ունենա հնարավորություն, հասանելիություն ժամանակակից տեխնոլոգիաների։ Այդ մասին ՔՊ–ում քվեարկությունից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով մոդուլային ատոմակայանների մասին հարցին և ռուսական կողմի այն մոտեցմանը, որ իրենց առաջարկածին այլընտրանք չկա, քանի որ ԱՄՆ առաջարկածը փորձարկված չէ, և դա բավականին վտանագավոր է Հայաստանի համար։
Նա մանրամասնեց, որ ԱՄՆ հետ համաձայնագրերից մեկ–երկուսը վերաբերում են նրան, որ Հայաստանը կունենա հնարավորություն ամբողջական տեեղկատվություն ստանալ, այդ թվում` մոդելային ռեակտորների այն տեխնոլոգիաների մասին, որոնց հնարավորությունը ԱՄՆ–ն ունի։
«Այս համաձայնագրի մաս չկազմող պետությունների համար այդ տեխնոլոգիաները գաղտնի են, այսինքն` որևէ մեկը չգիտի, թե մոդուլյար ռեակտորները ԱՄՆ–ում հասունության ինչ մակարդակի են հասել։ Այն տեղեկատվությունը, որ հնարավոր էր ունենալ առանց այս համաձայնագրի, մենք ունենք, սակայն քանի որ այդ ունեցած տեղեկատվության վերաբերյալ մեր հետաքրքրությունը բավականին մեծացել է ու ԱՄՆ հետ էլ հարաբերություններն էլ զարգանում են, հենց դրա համար ենք մեկ–երկու համաձայնագիրը ստորագրել, որպեսզի ԱՄՆ–ն մեզ համար բացահայտի տեխնոլոգիայի մյուս նրբությունները, որպեսզի մենք ամբողջական գնահատելու հնարավորություն ունենանք»,– նշեց նա։
Վարչապետն ասաց, որ այս թեման քննարկել են նաև ՌԴ գործընկերների հետ։ Նրա խոսքով` այնտեղ կա տեխնոլոգիա, սակայն այնտեղի տեխնոլոգիայի առանձնահատկությունն այն է, որ դա ջրի վրա է։
«Դա սուզանավի ռեակտորի ադապտացված տարբերակ է։ Եթե չեմ սխալվում, դա Չուկոտկայում է։ Մենք խնդրել ենք ՌԴ մեր գործընկերներին, որպեսզի մեր փորձագիտական խմբի այց կազմակերպեն, որպեսզի մենք կարողանանք հասանելիություն ունենալ այդ տեխնոլոգիային նույնպես, սակայն Ռուսաստանում ցամաքի վրա չկա»,– նշեց նա։
Փաշինյանի խոսքով` Չինաստանում, Կորեայում կա ցամաքի վրայի տարբերակների մեծ առաջընթաց։
«Համաձայնագիրը ստորագրվել է հենց նրա համար, որպեսզի մենք ավելի խորացված, հաջորդ շերտի տեղեկատվությունը ստանանք, և մենք գնում ենք այդ ճանապարհով, սակայն ոչ միայն ԱՄՆ հետ, այլ բոլոր այն գործընկերների հետ, որոնք այդ տեխնոլոգիան ունեն»,– ասաց նա։
Վարչապետն ասաց, որ այս տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել, քանի որ փորձագետները կառավարությանը զեկուցել են, որ եթե մոդուլյար ռեակտորում ի հայտ է գալիս վթարային իրավիճակ, դա համարվում է լոկալ իրադրաձություն, որը, օրինակ, մեկ կիլիոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրի վրա ազդեցություն չի ունենա։
Լրահոս
0