https://arm.sputniknews.ru/20260217/sa-datavtshir-e-ambvoghj-haj-zhvoghvovrdi-dem-nubar-afejany-baqvi-datvtshri-masin-98923644.html
Սա ամբողջ հայ ժողովրդի դեմ է. Նուբար Աֆեյանը՝ Բաքվի «դատավճռի» մասին
Սա ամբողջ հայ ժողովրդի դեմ է. Նուբար Աֆեյանը՝ Բաքվի «դատավճռի» մասին
Sputnik Արմենիա
Նուբար Աֆեյանը վստահեցրել է, որ շարունակելու է պայքարը Ռուբեն Վարդանյանի ազատության համար: 17.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-17T23:36+0400
2026-02-17T23:36+0400
2026-02-18T11:02+0400
ռուբեն վարդանյան
նուբար աֆեյան
դատ
բաքու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/05/49346847_0:0:1600:901_1920x0_80_0_0_16aefc1e2e1aa8ffc8b9d38aa98b92f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Բաքվի բանտում գտնվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մտերիմ ընկեր ու բիզնես գործընկեր Նուբար Աֆեյանը, ով նրա հետ հիմնել է «Ավրորա» մրցանակը, վրդովեցուցիչ ու անհեթեթ է անվանել Բաքվում հնչեցրած «դատավճիռը»: Այս մասին նա գրել է իր X-ում:«Հենց նոր իմացա, որ իմ վաղեմի ընկերն ու բարեգործության ոլորտի գործընկերը՝ Ռուբեն Վարդանյանը, որն անարդարացիորեն բանտարկված է Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հայկական ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության համար, Ադրբեջանում իր առևանգողների կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Սա ամոթ է։ Սա անհեթեթություն է»,-գրել է նա։Աֆեյանը կոչ է արել.Հիշեցնենք՝ այսօր Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ցմահ ազատազրկում էր պահանջել։ Բաքվի դատարանը Վարդանյանին մեղադրում է «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների», «ռազմական հանցագործությունների», ինչպես նաև «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված այլ ծանր հանցագործությունների մեջ։Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, նույնպես ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/05/49346847_0:0:1420:1065_1920x0_80_0_0_833fc5b11f8bed97e88756a7c7f905a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն վարդանյան, նուբար աֆեյան, դատ, բաքու
ռուբեն վարդանյան, նուբար աֆեյան, դատ, բաքու
Սա ամբողջ հայ ժողովրդի դեմ է. Նուբար Աֆեյանը՝ Բաքվի «դատավճռի» մասին
23:36 17.02.2026 (Թարմացված է: 11:02 18.02.2026) Նուբար Աֆեյանը վստահեցրել է, որ շարունակելու է պայքարը Ռուբեն Վարդանյանի ազատության համար:
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Բաքվի բանտում գտնվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մտերիմ ընկեր ու բիզնես գործընկեր Նուբար Աֆեյանը, ով նրա հետ հիմնել է «Ավրորա» մրցանակը, վրդովեցուցիչ ու անհեթեթ է անվանել Բաքվում հնչեցրած «դատավճիռը»: Այս մասին նա գրել է իր X-ում:
«Հենց նոր իմացա, որ իմ վաղեմի ընկերն ու բարեգործության ոլորտի գործընկերը՝ Ռուբեն Վարդանյանը, որն անարդարացիորեն բանտարկված է Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հայկական ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության համար, Ադրբեջանում իր առևանգողների կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Սա ամոթ է։ Սա անհեթեթություն է»,-գրել է նա։
«Աշխարհում բոլոր նրանք, ովքեր հավատում են խաղաղությանն ու արդարությանը, պարկեշտությանն ու ազնվությանը, պետք է շարունակեն պայքարը նրա ազատ արձակման համար, և ես շարունակելու եմ այն։ Ռուբենի ընտանիքն ամենից լավ է արտահայտվել. սա դատավճիռ է ամբողջ հայ ժողովրդի դեմ»։
Հիշեցնենք՝ այսօր Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց
20 տարվա ազատազրկման։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ցմահ ազատազրկում էր պահանջել։ Բաքվի դատարանը Վարդանյանին մեղադրում է «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների», «ռազմական հանցագործությունների», ինչպես նաև «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված այլ ծանր հանցագործությունների մեջ։
Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, նույնպես ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին
հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։