https://arm.sputniknews.ru/20260217/rdi-het-rhs-pajmanagri-shurj-jentlmenakan-hamadzajnutjun-chka-nvor-dzevachap-e-petq-petdep-98917208.html
ՌԴ–ի հետ ՌՀՍ պայմանագրի շուրջ ջենտլմենական համաձայնություն չկա, նոր ձևաչափ է պետք. Պետդեպ
ՌԴ–ի հետ ՌՀՍ պայմանագրի շուրջ ջենտլմենական համաձայնություն չկա, նոր ձևաչափ է պետք. Պետդեպ
Sputnik Արմենիա
Սպասվում է, որ ռազմավարական կայունության թեման կդառնա միջուկային զենքի չտարածման հարցերով առաջիկա միջազգային համաժողովի առանցքային հարցերից մեկը: 17.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-17T20:35+0400
2026-02-17T20:35+0400
2026-02-17T20:36+0400
ամն
ռուսաստան
պայմանագիր
ամն պետական դեպարտամենտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27539048_0:0:1600:900_1920x0_80_0_0_489a3467f60e12da8b93c7761722906f.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին ռուս-ամերիկյան պայմանագրի (ՌՀՍ) գործողության ժամկետի ավարտը հնարավորություն է բացում ռազմավարական կայունության և սպառազինությունների վերահսկման նոր ձևաչափ ձևավորելու համար։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Հադսոնի ինստիտուտում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և չտարածման հարցերով օգնական Քրիստոֆեր Յոն։Նրա խոսքով՝ համաձայնագրի գործողության ավարտը պայմաններ է ստեղծում նորացված պայմանավորվածություններ մշակելու համար։Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին ռուս-ամերիկյան պայմանագրի գործողության ժամկետը լրացել է փետրվարի 5-ին։ ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինաննոն ավելի վաղ հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը մտադիր է հասնել սպառազինությունների վերահսկման ոլորտում նոր համաձայնագրի կնքմանը։ Նրա խոսքով՝ նախկին պայմանագիրը թերություններ ուներ և չէր ներառում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։Այս համատեքստում Թրամփը Պեկինին առաջարկել է բանակցություններ սկսել ռազմավարական կայունության հարցերի շուրջ՝ նպատակ ունենալով կանխել սպառազինությունների նոր մրցավազքը։ Յոն հայտնել է, որ Վաշինգտոնը դիտարկում է բանակցային գործընթացի մեկնարկի հնարավորությունը բազմակողմ կամ այլ ձևաչափով՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (ՄԶՉՊ) շուրջ ապրիլին կայանալիք համաժողովի նախաշեմին։ Յոն հույս է հայտնել, որ Չինաստանը կարձագանքի նախաձեռնությանը։Միաժամանակ Պետդեպարտամենտում հերքել են ՌՀՍ պայմանագրի դադարեցումից հետո Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հնարավոր ոչ պաշտոնական պայմանավորվածությունների մասին լուրերը։ Մեկնաբանելով շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե իբր պայմանագրի դրույթների պահպանման շարունակության վերաբերյալ ջենտլմենական համաձայնություն կա, Յոն հայտարարել է` ինքը որևէ բան չգիտի նման պայմանավորվածության մասին։«Ինձ հայտնի չէ որևէ նման համաձայնություն, և այդ հարցը, ինչպես և առաջ, նախագահի իրավասության ներքո է»,- ընդգծել է նա։Վերջին տարիներին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երկխոսությունը սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ սահմանափակ է։ Վաշինգտոնը բազմիցս կոչ է արել Պեկինին միանալ բանակցություններին՝ մատնանշելով չինական միջուկային ներուժի աճը։ Չինաստանն իր հերթին հայտարարում է, որ իր զինանոցը զգալիորեն զիջում է ամերիկյանին ու ռուսականին և չի պահանջում մասնակցություն այնպիսի ձևաչափի, որը նման կլինի Մոսկվայի և Վաշինգտոնի երկկողմ համաձայնագրերին։ՄԶՉՊ համաժողովներն անցկացվում են հինգ տարին մեկ և նվիրված են միջուկային զենքի չտարածման, զինաթափման և ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման պարտավորությունների կատարման գնահատմանը։ԱՄՆ–ն շարունակում է Ռուսաստանի հետ բանակցությունները նորացված ՌՀՍ պայմանագրի շուրջ. Վենս
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27539048_0:0:1200:900_1920x0_80_0_0_fbc24a77912b39b2271c99ef58475807.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, պայմանագիր, ամն պետական դեպարտամենտ
ամն, ռուսաստան, պայմանագիր, ամն պետական դեպարտամենտ
ՌԴ–ի հետ ՌՀՍ պայմանագրի շուրջ ջենտլմենական համաձայնություն չկա, նոր ձևաչափ է պետք. Պետդեպ
20:35 17.02.2026 (Թարմացված է: 20:36 17.02.2026) Սպասվում է, որ ռազմավարական կայունության թեման կդառնա միջուկային զենքի չտարածման հարցերով առաջիկա միջազգային համաժողովի առանցքային հարցերից մեկը:
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին ռուս-ամերիկյան պայմանագրի (ՌՀՍ) գործողության ժամկետի ավարտը հնարավորություն է բացում ռազմավարական կայունության և սպառազինությունների վերահսկման նոր ձևաչափ ձևավորելու համար։ Ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին Հադսոնի ինստիտուտում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և չտարածման հարցերով օգնական Քրիստոֆեր Յոն։
Նրա խոսքով՝ համաձայնագրի գործողության ավարտը պայմաններ է ստեղծում նորացված պայմանավորվածություններ մշակելու համար։
«Նախագահ Թրամփը վաղուց է հանդես գալիս ավելի քիչ միջուկային զենք ունեցող աշխարհի օգտին։ ՌՀՍ պայմանագրի ժամկետի ավարտը Միացյալ Նահանգներին և մյուս երկրներին հնարավորություն է տալիս թևակոխել ռազմավարական կայունության և սպառազինությունների վերահսկման նոր դարաշրջան»,- նշել է Յոն։
Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին ռուս-ամերիկյան պայմանագրի գործողության ժամկետը լրացել է փետրվարի 5-ին։ ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինաննոն ավելի վաղ հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը մտադիր է հասնել սպառազինությունների վերահսկման ոլորտում նոր համաձայնագրի կնքմանը։ Նրա խոսքով՝ նախկին պայմանագիրը թերություններ ուներ և չէր ներառում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։
Այս համատեքստում Թրամփը Պեկինին առաջարկել է բանակցություններ սկսել ռազմավարական կայունության հարցերի շուրջ՝ նպատակ ունենալով կանխել սպառազինությունների նոր մրցավազքը։ Յոն հայտնել է, որ Վաշինգտոնը դիտարկում է բանակցային գործընթացի մեկնարկի հնարավորությունը բազմակողմ կամ այլ ձևաչափով՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (ՄԶՉՊ) շուրջ ապրիլին կայանալիք համաժողովի նախաշեմին։ Յոն հույս է հայտնել, որ Չինաստանը կարձագանքի նախաձեռնությանը։
Միաժամանակ Պետդեպարտամենտում հերքել են ՌՀՍ պայմանագրի դադարեցումից հետո Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հնարավոր ոչ պաշտոնական պայմանավորվածությունների մասին լուրերը։ Մեկնաբանելով շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե իբր պայմանագրի դրույթների պահպանման շարունակության վերաբերյալ ջենտլմենական համաձայնություն կա, Յոն հայտարարել է` ինքը որևէ բան չգիտի նման պայմանավորվածության մասին։
«Ինձ հայտնի չէ որևէ նման համաձայնություն, և այդ հարցը, ինչպես և առաջ, նախագահի իրավասության ներքո է»,- ընդգծել է նա։
Վերջին տարիներին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երկխոսությունը սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ սահմանափակ է։ Վաշինգտոնը բազմիցս կոչ է արել Պեկինին միանալ բանակցություններին՝ մատնանշելով չինական միջուկային ներուժի աճը։ Չինաստանն իր հերթին հայտարարում է, որ իր զինանոցը զգալիորեն զիջում է ամերիկյանին ու ռուսականին և չի պահանջում մասնակցություն այնպիսի ձևաչափի, որը նման կլինի Մոսկվայի և Վաշինգտոնի երկկողմ համաձայնագրերին։
ՄԶՉՊ համաժողովներն անցկացվում են հինգ տարին մեկ և նվիրված են միջուկային զենքի չտարածման, զինաթափման և ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման պարտավորությունների կատարման գնահատմանը։