https://arm.sputniknews.ru/20260217/qartezin-najelvov-erkatgits-chi-karucvum-ananjany-pataskhanum-e-pashinjanin-98905426.html
Քարտեզին նայելով երկաթգիծ չի կառուցվում․ Անանյանը պատասխանում է Փաշինյանին
Քարտեզին նայելով երկաթգիծ չի կառուցվում․ Անանյանը պատասխանում է Փաշինյանին
Sputnik Արմենիա
Դավիթ Անանյանը ՀՀ իշխանությանը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ ինչ-որ բան անելուց, քանի որ յուրաքանչյուր վարքագծային դրսևորում շատ ավելի է խորացնում խնդիրները։ 17.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-17T16:05+0400
2026-02-17T16:05+0400
2026-02-17T16:05+0400
հայաստան
ադրբեջան
իջևան
դավիթ անանյան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/19/67748687_0:83:1600:983_1920x0_80_0_0_e383c0dd58abe21da93a5f8c48c07389.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը մտադիր է կյանքի կոչել ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի` Ադրբեջանը Իջևանով Թուրքիային միացնելու երկաթուղային հաղորդակցության նախագիծը։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր, տնտեսական թիմի ղեկավար, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ինքը մանրամասն ուսումնասիրել է քարտեզն ու նոր տարբերակ գտել։ Խոսքն Ադրբեջանը Իջևանի միջոցով Թուրքիային միացնելու ամենակարճ ճանապարհի մասին է, որն անցնում է Ֆիոլետովոյով, միանում է Վանաձոր-Գյումրի երկաթգծին և դուրս գալիս դեպի Թուրքիա։Նա ընդգծեց՝ կան կոնսերվացված ծրագրեր, որոնք իրենք պատրաստվում են իրագործել։ Խոսքը Հյուսիս-հարավ երկաթգծի մասին է, որը 2014 թվականին չինական կողմը կոնսերվացրեց, քանի որ այդ ժամանակվա կառավարությունը դոմինանտությունը տվել էր Հյուսիս-հարավ ավտոմայրուղուն։ՀՀ իշխանությանն էլ խորհուրդ տվեց մինչև հունիս ձեռնպահ մնալ ինչ-որ բան անելուց, քանի որ նրանց յուրաքանչյուր վարքագծային դրսևորում շատ ավելի է խորացնում խնդիրները, որոնք հետո պետք է վերականգնվեն։Անանյանը վստահեցրեց՝ երկաթգիծը կառուցելու նախագիծն իրագործելու համար իրենք շատ մեծ ջանքեր են ներդնելու։
ադրբեջան
իջևան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/19/67748687_90:0:1510:1065_1920x0_80_0_0_353b0a7aeb6ffdb16a50eec741b95050.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, իջևան, դավիթ անանյան, թուրքիա
հայաստան, ադրբեջան, իջևան, դավիթ անանյան, թուրքիա
Քարտեզին նայելով երկաթգիծ չի կառուցվում․ Անանյանը պատասխանում է Փաշինյանին
Դավիթ Անանյանը ՀՀ իշխանությանը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ ինչ-որ բան անելուց, քանի որ յուրաքանչյուր վարքագծային դրսևորում շատ ավելի է խորացնում խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը մտադիր է կյանքի կոչել ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի` Ադրբեջանը Իջևանով Թուրքիային միացնելու երկաթուղային հաղորդակցության նախագիծը։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր, տնտեսական թիմի ղեկավար, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը` պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցին։
Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարել էր, թե ինքը մանրամասն ուսումնասիրել է քարտեզն ու նոր տարբերակ գտել։ Խոսքն Ադրբեջանը Իջևանի միջոցով Թուրքիային միացնելու ամենակարճ ճանապարհի մասին է, որն անցնում է Ֆիոլետովոյով, միանում է Վանաձոր-Գյումրի երկաթգծին և դուրս գալիս դեպի Թուրքիա։
«Մենք քարտեզին նայելով երկաթգիծ չենք կառուցում։ Դա անում են մասնագետները, և դա այլ գործընթաց է։ Կա հիմնական ուղղություն, որը մենք այսօր կարող ենք ունենալ՝ Բաքու-Ղազախ-Իջևան-Հրազդան-Երևան-Երասխ-Նախիջևան-Կարս։ Կա նաև Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Գյումրի-Կարս ճանապարհը, որի վերաբերյալ Խոսրով Հարությունյանը (ՀՀ նախկին վարչապետ. խմբ․) փաստաթղթեր ունի։ Մենք իր հետ քննարկել ենք այս հարցը, ինքն էլ մեծ պատրաստակամությամբ դրանք տվել է մեզ, որպեսզի այն ներառենք մեր տնտեսական ծրագրում։ Քարտեզը տեսնել ու որոշել. այդպես չի լինում, քանի որ գոյություն ունեն մի շարք ուսումնասիրություններ ու հարցեր»,- ասաց Անանյանը։
Նա ընդգծեց՝ կան կոնսերվացված ծրագրեր, որոնք իրենք պատրաստվում են իրագործել։ Խոսքը Հյուսիս-հարավ երկաթգծի մասին է, որը 2014 թվականին չինական կողմը կոնսերվացրեց, քանի որ այդ ժամանակվա կառավարությունը դոմինանտությունը տվել էր Հյուսիս-հարավ ավտոմայրուղուն։
ՀՀ իշխանությանն էլ խորհուրդ տվեց մինչև հունիս ձեռնպահ մնալ ինչ-որ բան անելուց, քանի որ նրանց յուրաքանչյուր վարքագծային դրսևորում շատ ավելի է խորացնում խնդիրները, որոնք հետո պետք է վերականգնվեն։
Անանյանը վստահեցրեց՝ երկաթգիծը կառուցելու նախագիծն իրագործելու համար իրենք շատ մեծ ջանքեր են ներդնելու։