https://arm.sputniknews.ru/20260211/pashinjany-nshec-te-hajastani-mijvocvov-vorn-e-adrbejanic-depi-turqia-amenakartsh-ertughin-98702202.html
Փաշինյանը նշեց, թե Հայաստանի միջոցով որն է Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին
Փաշինյանը նշեց, թե Հայաստանի միջոցով որն է Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ երկաթուղու նշված հատվածի մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ 30 տարուց ավելի Հաղարծին գյուղի հատվածում սողանքներ կան։ 11.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-11T17:22+0400
2026-02-11T17:22+0400
2026-02-11T17:24+0400
երկաթուղի
ապաշրջափակում
հայաստան
թուրքիա
ադրբեջան
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57135305_0:0:1600:901_1920x0_80_0_0_e127c5a2d98513595b3be258887e0644.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ադրբեջանից դեպի Թուրքիա երկաթուղային և ավտոմոբիլային ամենակարճ երթուղին Իջևան–Դիլիջան–Վանաձոր–Ջաջուռ–Գյումրի–Ախուրիկ ճանապարհն է։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։Պատգամավորը հետաքրքրվեց` «Թրամփի ուղու» նախագծի քննարկումների ժամանակ անդրադարձ կատարվե՞լ է նաև Իջևանի և Ադրբեջանի միջև երկթուղային հատվածի վերականգման մասին։ Ի պատասխան Փաշինյանն հաստատեց, որ այո, այդ հարցը քննակվում է։Նա նաև տեղեկացրեց, որ երկաթուղու նշված հատվածի մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ 30 տարուց ավելի Հաղարծին գյուղի հատվածում սողանքներ կան, որոնք ընդհատել էին երկաթուղու աշխատանքները։«Դա լուծելի հարց է` կախված նրանից, թե ինչպիսի պոտենցիալ հոսքեր կանցնեն այդ տեղով։ Այսինքն, եթե այդ երկաթուղին բեռնվածության պոտենցիալ ցուցաբերի, շահութաբերության հեռանկար ունենա, ապա կարելի է հարցը լուծել»,– նշեց Փաշինյանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57135305_129:0:1549:1065_1920x0_80_0_0_83891da42155dad2dce0460db1a7bc84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երկաթուղի, ապաշրջափակում, հայաստան, թուրքիա, ադրբեջան, ճանապարհ
երկաթուղի, ապաշրջափակում, հայաստան, թուրքիա, ադրբեջան, ճանապարհ
Փաշինյանը նշեց, թե Հայաստանի միջոցով որն է Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին
17:22 11.02.2026 (Թարմացված է: 17:24 11.02.2026) ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ երկաթուղու նշված հատվածի մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ 30 տարուց ավելի Հաղարծին գյուղի հատվածում սողանքներ կան։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ադրբեջանից դեպի Թուրքիա երկաթուղային և ավտոմոբիլային ամենակարճ երթուղին Իջևան–Դիլիջան–Վանաձոր–Ջաջուռ–Գյումրի–Ախուրիկ ճանապարհն է։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվեց` «Թրամփի ուղու» նախագծի քննարկումների ժամանակ անդրադարձ կատարվե՞լ է նաև Իջևանի և Ադրբեջանի միջև երկթուղային հատվածի վերականգման մասին։ Ի պատասխան Փաշինյանն հաստատեց, որ այո, այդ հարցը քննակվում է։
«Հայկական կողմի հետազոտությունները ցույց են տալիս, որ որքան էլ տարօրինակ չթվա` Ադրբեջանցի դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին դա է։ Առավելևս, որ Ֆիոլետովոյի հատվածում շատ կարճ միջակայք կա. եթե Իջևան–Հրազդան երկաթուղու ճյուղը միացնենք Վանաձոր–Գյումրի երկաթուղու ճյուղին, կստացվի, որ ամենակարճ ճանապարհը Ադրբեջանից դեպի Թուրքիա այս երթուղին է»,– հայտարարեց վարչապետը։
Նա նաև տեղեկացրեց, որ երկաթուղու նշված հատվածի մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ 30 տարուց ավելի Հաղարծին գյուղի հատվածում սողանքներ կան, որոնք ընդհատել էին երկաթուղու աշխատանքները։
«Դա լուծելի հարց է` կախված նրանից, թե ինչպիսի պոտենցիալ հոսքեր կանցնեն այդ տեղով։ Այսինքն, եթե այդ երկաթուղին բեռնվածության պոտենցիալ ցուցաբերի, շահութաբերության հեռանկար ունենա, ապա կարելի է հարցը լուծել»,– նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։