00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:34
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկությամբ խախտվել է բժշկական գաղտնիքը․ փաստաբան

© Sputnik Էրիկ Ալեքսանյան
 Էրիկ Ալեքսանյան - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2026
Բաժանորդագրվել
Խուզարկության արդյունքում վերցվել են Չարչյանի և Նալբանդյանի աշխատանքային համակարգիչները, որոնցում նաև պացիենտների մասին տեղեկություններ են պարունակվում։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում կատարված խուզարկությամբ խախտվել է նաև բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվության հրապարակման անթույլատրելիության սկզբունքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Փետրվարի 13-ի վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններն առնչվում են առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու, փողերի լվացման վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի հետ, որն էլ իր հերթին իբրև թե առնչվում է բարձրաստիճան հոգևորականներին և նրանց հետ փոխկապակցված ընկերություններին։
«Իզմիրլյան»-ում խուզարկությունը կապ ունի Մայր աթոռի հետ․ փաստաբանը մանրամասներ է հայտնել
Ալեքսանյանն ընդգծում է՝ խուզարկության թույլտվության մասին միջնորդությունները վերաբերվել են մասնագիտությամբ բժիշկների աշխատասենյակների խուզարկությանը։ Թեպետ Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ նշել է այն առարկաների ցանկը, որոնք կարող են խուզարկության արդյունքում հայտնաբերել և առգրավել, սակայն հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ խուզարկություններն արվել են բժիշկների աշխատասենյակներում, որտեղ բարձր հավանականությամբ կարող են լինել պացիենտների առողջական վիճակի, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու վերաբերյալ տեղեկություններ, որոնք «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 14-րդ կետի իմաստով հանդիսանում են բժշկական գաղտնիք։
«Այլ կերպ՝ ենթադրյալ հանցավոր դեպքի վերաբերյալ տեղեկատվության առկայության պայմաններում, որոնք կարող են վերաբերել մեկ կամ մի քանի անձանց, սահմանափակվում են բազմաթիվ պացիենտների հիմնարար իրավունքները, որն ակնհայտորեն խախտում է հանրային և մասնավոր շահերի միջև առկա հավասարկշռությունը և լայն իմաստով չի բխում արդարադատության սպասարկման շահերից»,- շեշտում է փաստաբանը։
Նրա խոսքով՝ խուզարկությամբ բժիշկներ Արմեն Չարչյանի եւ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներից վերցվել են նաև նրանց աշխատանքային համակարգիչները, որոնց մեջ պահվում են բազմաթիվ անձանց բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Փաստաբանը նկատում է՝ թեպետ պարզ է, որ դրանք քննության համար հետաքրքրություն չկազմող տեղեկություններ են և չեն կարող կցվել քրեական վարույթին, բայց անհերքելի է, որ քննիչը պետք է դրանք բովանդակային ուսումնասիրի, ինչն էլ հենց կվտանգի բժշկական գաղտնիքը ստանալու անթույլատրելիության սկզբունքը, ուստի դատարանը խուզարկության թույլտվություն տալով՝ փաստացի վտանգել է այդ սկզբունքը։
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին հայտնի դարձավ, որ քրեական վարույթը, որի շրջանակում բեւժկենտրոնում խուզարկություններ արվեցին, նախաձեռնվել է 2025թ․ հոկտեմբերի 8-ին։ Ըստ նյութերի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ն 2015-2025թթ․ իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ՝ իբրև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով, չնայած իբրև ուներ հնարավորություն տվյալ պարագաները ձեռք բերել ավելի ցածր արժեքով՝ ուղղակի ներմուծող և արտադրող ընկերություններից։ Այդ կերպ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ փոխկապակցվածություն ունեցող ընկերությունները ոչ միայն մեծ շահույթներ են ունեցել՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկերից, այլև որոշակի գործարքներ կատարելով՝ իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները։
Լրահոս
0