00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղության իմիտացիա է. ադրբեջանագետը` քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպման մասին

© Photo : press office of Public Radio of ArmeniaԱդրբեջանցիները ցամաքային սահմանով Հայաստան մուտք գործելիս
Ադրբեջանցիները ցամաքային սահմանով Հայաստան մուտք գործելիս - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2026
Բաժանորդագրվել
Ադրբեջանագետի խոսքով` Ադրբեջանում գործում է «մեկ բերանով խոսելու քաղաքականություն», և այդ մեկ բերանով խոսում է նախագահ Իլհամ Ալիևը, որն անընդհատ առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» թեզը։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Տավուշի մարզից ցամաքային սահմանով Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մուտքը Հայաստան և նրանց մասնակցությամբ կազմակերպված հերթական հանդիպումը ոչ թե իրական երկխոսության, այլ «խաղաղության իմիտացիայի» գործընթացի մաս է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Տաթևի Հայրապետյանը։ Փորձագետը շեշտեց, որ Ադրբեջանում իրական քաղհասարակություն գոյություն չունի։
Նշենք, որ Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվել է երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։
«Ուշագրավ է նաև պատվիրակության կազմը․ նախորդ հանդիպումների համեմատ այս անգամ ներգրավված են եղել մարդիկ, որոնց անունները հանրային դաշտում գրեթե հայտնի չեն։ Եթե անցնեք ցանկով, կտեսնեք ենթադրյալ քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնց անունը, օրինակ, առաջին անգամ է հայտնվում համացանցում առհասարակ, կամ այս կազմակերպությունները, որպես էդպիսին, որ իբրև իրենք ներկայացնում են, գոյություն չունեն կամ ստեղծվել են մեկ ժամ առաջ, ինչը ցույց է տալիս այս գործընթացի ֆարսային լինելը»,– ընդգծեց Հայրապետյանը։
Նրա համոզմամբ՝ փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե խաղաղության նախաձեռնություններին ընդդիմացողները խաղաղության դեմ են։ Սակայն Հայրապեյանը հիշեցրեց, որ հայ հանրությունն «իր էությամբ, բնույթով շատ խաղաղասեր է և պատրաստ է նույնիսկ ներել և առաջ գնալ», բայց դա չի նշանակում, որ պետք է անտեսել Ադրբեջանի պետական քաղաքականության հստակ ագրեսիվ բաղադրիչները։
«Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, մասնավորապես՝ «France 24»-ին տված հարցազրույցը, խաղաղության խոսույթի հետ անհամատեղելի են։ Խաղաղության ձգտող պետությունը երբեք չէր զարգացնի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող զավթողական կոնցեպտը, երբեք դա չէր մտցնի հանրակրթական դասագրքեր, երբեք սերունդ չէր դաստիարակի այդ մտայնությամբ։ Ալիևն ասում է՝ մենք այդ մարդկանց կոչում ենք արևմտյան ադրբեջանցիներ, այսինքն՝ ինքը չի ասում, որ Խորհրդային Հայաստանում ապրել են ադրբեջանցիները, այլ խոսում է «արևմտյան ադրբեջանցիների» մասին, ավելին` փոխում է Հայաստանի անվան գործածությունը՝ օգտագործելով «ներկայիս Հայաստան» ձևակերպումը»,– նշեց Հայրապետյանը։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի նախագահի նման հայտարությունները պատմության «բռնացման» փորձ են և հեռուն գնացող ծրագրերի մաս են խոսում։ Անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ֆարհադ Մամեդովի հայտարարությանը, թե Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող են որոշիչ լինել խաղաղության գործընթացի համար, Հայրապետյանը շեշտեց, թե սա բաց միջամտություն Հայաստանի ներքին գործերին։
Ադրբեջանցի փորձագետներն առաջին անգամ Հայաստան են եկել ցամաքային սահմանով
«Իրականում այն, որ Ադրբեջանը շատ ուղիղ միջամտում է Հայաստանի գործերին, արդեն տևական ժամանակ երևում է և ակնհայտ է, և հենց միայն Սահմանադրության փոփոխության պահանջը միջամտության ամենավառ ապացույցն է։ Այսինքն` կամ դու ընդունում ես Ադրբեջանի պայմանները, փոխում ես քո Սահմանադրությունն ըստ Ադրբեջանի պահանջների, եթե չես փոխում, ուրեմն հայ հանրությունը չի ուզում խաղաղություն։ Սա իրական փաստացի մի ռումբ է, որը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության պետության հիմքում»,– մանրամասնեց նա։
Փորձագետը պնդում է, որ Ադրբեջանը ոչ միայն պահանջներ է ներկայացնում, այլև շարունակում է ամրապնդել իր դիրքերը Հայաստանի օկուպացված տարածքներում՝ արբանյակային տվյալներով հաստատված փաստերով։ Նրա համոզմամբ՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Բաքուն արդեն իրեն թույլ է տալիս ազդել Հայաստանի քաղաքական գործընթացների վրա։
«Ես նույնիսկ չեմ զարմանա, եթե ընտրությունների նախօրեին Ալիևին զեկուցեն, որ Նիկոլ Փաշինյանը չի հաղթելու այդ ընտրությունները, նա ասի՝ եթե Նիկոլ Փաշինյանը չմնա իշխանության, ես պատերազմ եմ սկսում»,– հայտարարեց նա։
Անդրադառնալով փաստին, որ հանդիպմանը ներգրավված էին նաև հայ լրագրողներ, Հայրապետյանը նշեց, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչ գործընթացների մասնակցել։ Սակայն ինքն անձամբ նման ձևաչափը վտանգավոր է համարում։
«Երբ դու հասկանում ես, որ դիմացի կողմը ֆարսի է գնում և ընդամենը ժամանակ է շահում քո դեմ հետագա գործողությունների համար, ու դու էդ պրոցեսի մեջ օգնում ես իրեն թաքցնել իր իրական նպատակները ու մասնակցում ես էդ ֆարսին, ապա կարծում եմ, դու դրանով միմիայն խնդիրներ ես ստեղծում քո պետության անվտանգության տեսանկյունից»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանում հանրային տրամադրություններին` փորձագետը նշեց, որ այնտեղ գործում է «մեկ բերանով խոսելու քաղաքականություն», և այդ մեկ բերանով խոսում է Իլհամ Ալիևը։
Ադրբեջանագետն ընդգծում է` խաղաղության մասին խոսքը չի կարող համատեղելի լինել գերիների պահման, տարածքային պահանջների և ագրեսիվ պետական դիսկուրսի հետ։
Հիշեցնենք՝ 2025թ․ հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Արդեն նոյեմբերին Հայաստանի քաղհասարակության անդամներն էին Բաքու մեկնել՝ կրկին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում։
Լրահոս
0