https://arm.sputniknews.ru/20260216/germanakan-ynkerutjuny-hhum-stugel-e-4gi-voraky-nakharary-tvjalner-nerkajacrec-98866119.html
Գերմանական ընկերությունը ՀՀ–ում ստուգել է 4G–ի որակը. նախարարը տվյալներ ներկայացրեց
Գերմանական ընկերությունը ՀՀ–ում ստուգել է 4G–ի որակը. նախարարը տվյալներ ներկայացրեց
Sputnik Արմենիա
Ընկերությունը ստուգել է կապի որակը Հայաստանի միջպետական մայրուղիների մեծ մասում։ 16.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-16T15:46+0400
2026-02-16T15:46+0400
2026-02-16T15:47+0400
հայաստան
ինտերնետ
մխիթար հայրապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0c/24085791_142:350:1220:956_1920x0_80_0_0_6da3148a1b0904db9ea8c966e32cbba3.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ միջպետական մայրուղիների մեծ մասում երկրի երեք բջջային օպերատորներն էլ 4G չափորոշչի լավ մակարդակ են ապահովում։ Այս մասին են վկայում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ներկայացրած տվյալները։Նա 2025 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ նշեց, որ կապը ստուգել է գերմանական «Rohde&Schwartz» ընկերությունը, որն ընտրվել է մրցութային կարգով, վերջնական արդյունքներն էլ ապրիլին կներկայացնի կապի շուկայի կարգավորող մարմինը՝ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ՀՀ կառավարությունը կաջակցի հայրենական «Հայասաթ 2» արբանյակի ստեղծմանը. ՀայրապետյանՆախարարի ներկայացրած նախնական տվյալների համաձայն՝ «Ucom» բջջային օպերատորի դեպքում Երևան-Երասխ-Կապան-Իրանի սահման ճանապարհին գրանցվել է 48% «լավ» արդյունք, 19% «միջին», 11% «վատ» արդյունք, 22%-ում կապը բացակայել է։ «Team» օպերատորի դեպքում` 47% «լավ», 18% «միջին», 12% «վատ», 23%-ում կապը բացակայել է, «Viva Armenia»-ի դեպքում` 56% «լավ», 22% «միջին», 10% «վատ», 13%-ում կապը բացակայել է։Երևան-Սևան-Իջևան-սահման (Վրաստանի հետ. խմբ.) ճանապարհին «Ucom»-ի, «Team»-ի և «Viva»-ի «լավ» ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 73%, 54% և 61%, Երևան-Արմավիր-Թուրքիայի հետ սահմանին` 80%, 76% և 75%։ Ամենավատ ցուցանիշները եղել են Նորավան-Գորիս-Կոռնիձոր-Ադրբեջանի հետ սահման ճանապարհին (29%, 47% և 58%)։ Այս ցուցանիշների հիման վրա հանձնաժողովը կկարողանա ավելի հասցեական հետևել, թե որքանով են օպերատորները կատարում իրենց լիցենզիաներով նախատեսված ծառայության որակի հետ կապված պայմանները։Չի բացառվում` ՀՀ–ում արտադրված ԱԹՍ–ներն առաջիկայում արտահանվեն. նախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0c/24085791_78:0:1502:1068_1920x0_80_0_0_8cf16c5cf74268a7bd4cffe43b78ead7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ինտերնետ, մխիթար հայրապետյան
հայաստան, ինտերնետ, մխիթար հայրապետյան
Գերմանական ընկերությունը ՀՀ–ում ստուգել է 4G–ի որակը. նախարարը տվյալներ ներկայացրեց
15:46 16.02.2026 (Թարմացված է: 15:47 16.02.2026) Ընկերությունը ստուգել է կապի որակը Հայաստանի միջպետական մայրուղիների մեծ մասում։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ միջպետական մայրուղիների մեծ մասում երկրի երեք բջջային օպերատորներն էլ 4G չափորոշչի լավ մակարդակ են ապահովում։ Այս մասին են վկայում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ներկայացրած տվյալները։
Նա 2025 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ նշեց, որ կապը ստուգել է գերմանական «Rohde&Schwartz» ընկերությունը, որն ընտրվել է մրցութային կարգով, վերջնական արդյունքներն էլ ապրիլին կներկայացնի կապի շուկայի կարգավորող մարմինը՝ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Նախարարի ներկայացրած նախնական տվյալների համաձայն՝ «Ucom» բջջային օպերատորի դեպքում Երևան-Երասխ-Կապան-Իրանի սահման ճանապարհին գրանցվել է 48% «լավ» արդյունք, 19% «միջին», 11% «վատ» արդյունք, 22%-ում կապը բացակայել է։ «Team» օպերատորի դեպքում` 47% «լավ», 18% «միջին», 12% «վատ», 23%-ում կապը բացակայել է, «Viva Armenia»-ի դեպքում` 56% «լավ», 22% «միջին», 10% «վատ», 13%-ում կապը բացակայել է։
Երևան-Սևան-Իջևան-սահման (Վրաստանի հետ. խմբ.) ճանապարհին «Ucom»-ի, «Team»-ի և «Viva»-ի «լավ» ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 73%, 54% և 61%, Երևան-Արմավիր-Թուրքիայի հետ սահմանին` 80%, 76% և 75%։ Ամենավատ ցուցանիշները եղել են Նորավան-Գորիս-Կոռնիձոր-Ադրբեջանի հետ սահման ճանապարհին (29%, 47% և 58%)։ Այս ցուցանիշների հիման վրա հանձնաժողովը կկարողանա ավելի հասցեական հետևել, թե որքանով են օպերատորները կատարում իրենց լիցենզիաներով նախատեսված ծառայության որակի հետ կապված պայմանները։