00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ կառավարությունը կաջակցի հայրենական «Հայասաթ 2» արբանյակի ստեղծմանը. Հայրապետյան

© Photo : Bazoomq Space Research Lab«Հայասաթ-1»-ը տիեզերք է ուղևորվում
«Հայասաթ-1»-ը տիեզերք է ուղևորվում - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2026
Բաժանորդագրվել
Նախարարի խոսքով` «Հայասաթ» տեսակի արբանյակներն անգնահատելի արժեք ունեն Հայաստանի համար։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Հայրենական «Հայասաթ 2» արբանյակի ստեղծման համար ՀՀ կառավարությունը պատրաստ է ցուցաբերել աջակցություն` մասնավորապես, հարկային արտոնությունների ձևով։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը` անդրադառնալով Sputnik Արմենիայի այն հարցին, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում նոր արբանյակի ստեղծման համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայասաթ-1»-ը՝ լաբորատորիայում հավաքված առաջին արբանյակը, հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել (մոտ 550 կմ բարձրության վրա) 2023 թվականի դեկտեմբերին, 5 տարի ծառայության ժամկետով, սակայն առաքելությունն ավարտվել է 2025-ի ապրիլին։
«Հայկական «Հայասաթ» արբանյակի մասին շատ նոր տեղեկություն չեմ կարող հայտնել։ Այն իր առաքելությունն ավարտեց 2025 թ. վերջին ամիսներին, և արդեն իսկ մենք հանդես ենք եկել հայտարարությամբ, որ Հայաստանը լրջորեն մտածում է նոր արբանյակ կամ արբանյակներ ձեռք բերելու մասին՝ Երկրի հեռավար դիտարկման տեսակի կամ տիեզերալուսանկարահանող արբանյակ ձեռքբերելու մասին»,– հայտարարեց նախարարը։
Ըստ նրա` այստեղ կարևոր է ֆունկցիոնալ առումով ընդգծել, որ «Հայասաթ» տեսակի արբանյակներն անգնահատելի արժեք ունեն Հայաստանի համար։
«Այս արբանյակները մեր երկրի համար բացառիկ կարևորություն ունեցող նախագիծ են և անգնահատելի արժեք ունեն գիտության, հետազոտության և նորարարության իմաստով` Հայաստանի ներսում սեփական կարողություններով, գիտելիքներով արբանյակ նախագծելու և գործարկելու իմաստով, սակայն ֆունկցիոնալ առումով հասկանալի է, որ դեռևս ոլորտը զարգացման երկար ճանապարհ պետք է անցնի` առավել մեծ ամբիցիաներ իր առջև դնելու համար»,– ասաց Հայրապետյանը։
Այդ իսկ պատճառով, ըստ նրա` «Հայասաթ 2» արբանյակի ստեղծման աշխատանքներում կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակությունը ցուցաբերելու «Բազունքի» գործընկերներին` հատկապես հարկային արտոնություններ տալու իմաստով։
Նշենք, որ Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ–1»–ն ավարտել է իր առաքելությունը 2025 թ. ապրիլի 28–ին։ Սա Հայաստանում ստեղծված առաջին արբանյակն է, քանի որ «ArmSat»-ը, որը գործարկվել է 2022 թվականի մայիսին, արտադրվել էր Իսպանիայում (թեև Հայաստանի կառավարության պատվերով)։
Լրահոս
0