https://arm.sputniknews.ru/20260215/anvtang-en-ardjvoq-kensachapakan-tekhnvolvogianery-ev-vor-erkrnerum-en-dranq-kirarvum--98781056.html
Անվտա՞նգ են արդյոք կենսաչափական տեխնոլոգիաները, և ո՞ր երկրներում են դրանք կիրառվում
Անվտա՞նգ են արդյոք կենսաչափական տեխնոլոգիաները, և ո՞ր երկրներում են դրանք կիրառվում
Sputnik Արմենիա
ՌԴ–ն կենսաչափության կիրառման համաշխարհային առաջատարներից մեկն է։ Այնտեղ արդեն կարելի է ստանալ մի շարք ծառայություններ՝ մետրոյում վճարումից մինչև առցանց բիզնեսի... 15.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-15T19:38+0400
2026-02-15T19:38+0400
2026-02-15T19:38+0400
հեղինակներ
կենսաչափական անձնագիր
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
կենսաչափական տեխնոլոգիաներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33326044_0:204:2919:1845_1920x0_80_0_0_df9e5f5bad081e19b0ffca862af8b756.jpg
Ռուսաստանում կենսաչափությունն օգտագործվում է տարբեր՝ ֆինանսական, առևտրային, հեռահաղորդակցություն, պետական ծառայությունների ոլորտներում: Ամենուր հասանելի է հայացքով վճարումը, պետական ծառայությունների կենտրոններում հնարավոր է ստանալ ծառայություններ առանց անձնագիր ներկայացնելու, նաև առաջիկայում կներդրվեն ինքնասպասարկման հարթակներ: Այս և այլ տեխնոլոգիաների մասին Sputnik Արմենիային պատմել է կենսաչափական տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիսլավ Սվյատիկը, որը Ռուսաստանում միասնական կենսաչափական համակարգի օպերատոր է։- Կոնկրետ ի՞նչ է առաջարկում Հայաստանին կենսաչափական տեխնոլոգիաների կենտրոնը:- Մենք առաջարկում ենք ամբողջական աջակցություն կենսաչափական տեխնոլոգիաների ներդրման և տարածման հարցերում: Դա համակարգային ճարտարապետության, օրենսդրական կարգավորման, սարքավորումների, անվտանգության ալգորիթմների, նեյրոցանցերի և այլնի առումով փորձաքննություն է։ Ամեն ինչ կախված է պետության հարցումից։Մենք կարող ենք օգնել ոչ միայն ներդնել տեխնոլոգիաներ, այլև անհրաժեշտ սարքավորումներ մատակարարող ընկերություններին տալ երաշխավորություններ: Մեր գործընկերները համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ են:Հայաստանում առաջին կոմերցիոն գերհամակարգիչը կսկսի գործել ապրիլի 1-իցԱյստեղ համագործակցության մեծ ներուժ ենք տեսնում։ Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, մեծ հետաքրքրություն ունի ոչ միայն կենսաչափական, այլև թվային տեխնոլոգիաների նկատմամբ։ Ինչպես Ռուսաստանում, այստեղ ևս շատ պետական ծառայություններ հասանելի են առցանց: Այժմ պատրաստել ենք առաջարկությունների ցանկը և համագործակցում ենք Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության թվային կցորդի գրասենյակի միջոցով։- Կենսաչափության օգտագործման ի՞նչ առանձնահատկություններ կան Ռուսաստանում:- Ընդհանուր առմամբ, կենսաչափությունը շատ տեղերում է կիրառվում: Կան Հնդկաստանի և Չինաստանի օրինակները, երբ պետությունը պարտավորեցնում է քաղաքացիներին գրանցել իրենց կենսաչափական տվյալները և դրանք պահպանում է կենտրոնացված: Որոշ այլ երկրներում կենսաչափությունը անվերահսկելի պահվում է առևտրային կազմակերպություններում:Ռուսաստանն այլ ճանապարհով է գնացել։ Մեզ մոտ բոլոր տվյալները գտնվում են պետության պաշտպանության ներքո՝ միասնական կենսաչափական համակարգում, բայց քաղաքացիների համար կենսաչափության պարտադիր գրանցում չկա, պարտադիր չէ նաև միայն կենսաչափական ծառայությունների օգտագործումը։ Այսինքն՝ մի կողմից պետությունը պաշտպանում է իր քաղաքացիների տվյալները, մյուս կողմից միշտ ընտրությունը թողնում է նրանց վրա. կարելի է ծառայությունը ստանալ կենսաչափության միջոցով, կարելի է նաև այլ կերպ։ Կենսաչափական տեխնոլոգիաների կենտրոնը զբաղվում է այդ ծառայությունների տարածմամբ։Մեր գիտնականներին «կնախանձեն» MIT-ում. ԵՊՀ–ի նոր գերհամակարգչի մասինԱյժմ Ռուսաստանում տարբեր ոլորտներում գործում է 19 կենսաչափական ծառայություն։ Կենսաչափության միջոցով հնարավոր է ստանալ մի շարք ծառայություններ՝ գնումների վճարումից և մետրոյով ճանապարհորդելուց մինչև բիզնեսի հեռավար գրանցում և տարիքի հաստատում:- Կենսաչափության ի՞նչ պետական ծառայություններ կարող են հասանելի լինել Հայաստանում, եթե շարժվենք Ռուսաստանի ճանապարհով:-Ցանկը մեծ է։ Կենսաչափության օգնությամբ քաղաքացին կարող է պաշտպանել պետական ծառայություններում իր օգտահաշիվը (այն օգտագործվում է որպես պորտալ մուտք գործելու երկրորդ գործոն), ձևակերպել որակյալ էլեկտրոնային ստորագրություն, հաստատել անշարժ գույքի գործարքներ:Ամբողջ Ռուսաստանում գործող պետական ծառայությունների բազմաֆունկցիոնալ կենտրոններում արդեն հնարավոր է ծառայություններ ստանալ առանց անձնագիր ներկայացնելու, իսկ շուտով կհայտնվեն արհեստական բանականությամբ ինքնասպասարկման հարթակներ, որտեղ կարող եք կենսաչափության միջոցով նույնականանալ: Այս տեխնոլոգիան մենք արդեն գործարկել ենք փորձնական ռեժիմով և անպայման կտարածենք. կստացվի պետական ծառայություններ ստանալու անխափան, ոչ թղթային տարբերակ։Եվ սա ծառայությունների միայն մի փոքր մասն է:- Որո՞նք են պետության համար կենսաչափության զարգացման առավելությունները:- Առաջին հերթին պետությունն ապահովում է իր քաղաքացիների պաշտպանությունը խարդախներից, անձնական տվյալների չարտոնված մշակումից։ Պետության համար դա կենսաչափական տեխնոլոգիաների զարգացման հիմնարար պատճառ է։ Տեխնոլոգիան հնարավորինս պաշտպանված է: Դա հաստատում է նաև Ռուսաստանի ՆԳՆ-ն, որի տվյալներով՝ երկրում կենսաչափական կեղծ վճարումներ չեն գրանցվել, և դա այն դեպքում, երբ արդեն իրականացվել են հարյուր միլիոնավոր գործարքներ։Կենսաչափությունը համակարգում պահվում է անձնական տվյալներից առանձին՝ կոդավորված ձևով, և հաքերների համար հարձակում գործելը իմաստ չունի: Այն ամենը, ինչ կգողանա հաքերը՝ սիմվոլների մի շարք է, որոնց միջոցով անհնար է նույնականացնել մարդուն:Մեր գիտնականներին «կնախանձեն» MIT-ում. ԵՊՀ–ի նոր գերհամակարգչի մասինԲացի այդ, կենսաչափության շնորհիվ նվազում է վարչարարությունը, ծառայություններն ավելի արագ են մատուցվում: Պետական մարմինների ծանրաբեռնվածությունը նվազում է։- Բանկային ոլորտում կենսաչափության ի՞նչ ծառայություններ են հասանելի ռուսաստանցիներին:- Ռուսաստանում գործարկվել է կենսաչափության հեռավար բանկային սպասարկման ծառայությունը: Այսինքն՝ կենսաչափական տվյալները գրանցած անձ կարող է հեռավար՝ առանց բանկ այցելելու բացել հաշիվ, ստանալ բանկային ծառայություն։ Նույնականացման այլ մեթոդների համեմատ, օրինակ՝ անձի` անձնագիրը ձեռքին լուսանկարի, այս եղանակը շատ ավելի անվտանգ է։ Կենսաչափական տվյալները չեն կարող փոփոխվել լուսանկարների խմբագրիչում կամ այլ կերպ կեղծվել:Կարևոր է նշել բանկային գործարքների հաստատման ծառայությունը: Ենթադրենք` ինչ-որ դրամական փոխանցում բանկին կասկածելի է թվացել։ Բանկը հաճախորդին խնդրում է հաստատել, որ գործողությունը խարդախի կողմից չի կատարվում։ Դա կարելի է անել մի քանի եղանակով, այդ թվում՝ բանկային հավելվածում կենսաչափության միջոցով: Կրկնեմ՝ սա ամենաապահով միջոցն է:Ովքեր են շատ եկամուտ ստացել՝ քիչ վճարելով․ ՀՀ լավագույն 1000 հարկատուների վերլուծությունըՌուսաստանում առևտրային ցանցերի տերմինալների մոտ 40%-ը արդեն կարողանում է իրականացնել վճարումը կենսաչափությամբ։ Նման գործառնությունների թիվն անցյալ տարի աճել է գրեթե ութ անգամ՝ հասնելով մոտ 200 միլիոնի։ Տեխնոլոգիան շատ հարմար է և տարածված։ Օրինակ` վերջերս ես տեսա մի մարդու, որը դեղատանը հայտնաբերեց, որ մոռացել է քարտը և հեռախոսը: Բայց առանց դեղորայքի տուն վերադառնալու փոխարեն նա մի քանի վայրկյանում վճարեց կենսաչափակությամբ՝ պարզապես նայելով տերմինալի տեսախցիկին:— Ի՞նչ եք կարծում, որքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի մարդիկ վերջնականապես հարմարվեն կենսաչափությանը և սկսեն վստահել դրան:- Իմ կանխատեսմամբ՝ մի քանի տարի։ Կենսաչափությունը՝ որպես համեմատաբար նոր տեխնոլոգիա, բավական հասկանալի ճանապարհ է անցնում։ 20 տարի առաջ նման բան կատարվում էր անհպում վճարումների շուկայում։ Երբ այս համակարգը հայտնվեց Ռուսաստանում, կար որոշակի անվստահություն, անբավարար անվտանգության մասին խոսակցություններ։ Բայց մարդիկ ընդամենը մեկուկես-երկու տարվա ընթացքում սովորեցին: Նույնը հիմա կենսաչափության մասով է տեղի ունենում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33326044_93:0:2824:2048_1920x0_80_0_0_87ee898c37b07a50a2aa85392fa1e592.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
հեղինակներ, կենսաչափական անձնագիր, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, կենսաչափական տեխնոլոգիաներ
հեղինակներ, կենսաչափական անձնագիր, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, կենսաչափական տեխնոլոգիաներ
Անվտա՞նգ են արդյոք կենսաչափական տեխնոլոգիաները, և ո՞ր երկրներում են դրանք կիրառվում
ՌԴ–ն կենսաչափության կիրառման համաշխարհային առաջատարներից մեկն է։ Այնտեղ արդեն կարելի է ստանալ մի շարք ծառայություններ՝ մետրոյում վճարումից մինչև առցանց բիզնեսի գրանցում: Կենսաչափական տեխնոլոգիաների կենտրոնը պատրաստ է ՀՀ–ին առաջարկել այս և այլ ծառայություններ։
Ռուսաստանում կենսաչափությունն օգտագործվում է տարբեր՝ ֆինանսական, առևտրային, հեռահաղորդակցություն, պետական ծառայությունների ոլորտներում: Ամենուր հասանելի է հայացքով վճարումը, պետական ծառայությունների կենտրոններում հնարավոր է ստանալ ծառայություններ առանց անձնագիր ներկայացնելու, նաև առաջիկայում կներդրվեն ինքնասպասարկման հարթակներ: Այս և այլ տեխնոլոգիաների մասին
Sputnik Արմենիային պատմել է կենսաչափական տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիսլավ Սվյատիկը, որը Ռուսաստանում միասնական կենսաչափական համակարգի օպերատոր է։
- Կոնկրետ ի՞նչ է առաջարկում Հայաստանին կենսաչափական տեխնոլոգիաների կենտրոնը:
- Մենք առաջարկում ենք ամբողջական աջակցություն կենսաչափական տեխնոլոգիաների ներդրման և տարածման հարցերում: Դա համակարգային ճարտարապետության, օրենսդրական կարգավորման, սարքավորումների, անվտանգության ալգորիթմների, նեյրոցանցերի և այլնի առումով փորձաքննություն է։ Ամեն ինչ կախված է պետության հարցումից։
Մենք կարող ենք օգնել ոչ միայն ներդնել տեխնոլոգիաներ, այլև անհրաժեշտ սարքավորումներ մատակարարող ընկերություններին տալ երաշխավորություններ: Մեր գործընկերները համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ են:
Այստեղ համագործակցության մեծ ներուժ ենք տեսնում։ Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, մեծ հետաքրքրություն ունի ոչ միայն կենսաչափական, այլև թվային տեխնոլոգիաների նկատմամբ։ Ինչպես Ռուսաստանում, այստեղ ևս շատ պետական ծառայություններ հասանելի են առցանց: Այժմ պատրաստել ենք առաջարկությունների ցանկը և համագործակցում ենք Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության թվային կցորդի գրասենյակի միջոցով։
- Կենսաչափության օգտագործման ի՞նչ առանձնահատկություններ կան Ռուսաստանում:
- Ընդհանուր առմամբ, կենսաչափությունը շատ տեղերում է կիրառվում: Կան Հնդկաստանի և Չինաստանի օրինակները, երբ պետությունը պարտավորեցնում է քաղաքացիներին գրանցել իրենց կենսաչափական տվյալները և դրանք պահպանում է կենտրոնացված: Որոշ այլ երկրներում կենսաչափությունը անվերահսկելի պահվում է առևտրային կազմակերպություններում:
Ռուսաստանն այլ ճանապարհով է գնացել։ Մեզ մոտ բոլոր տվյալները գտնվում են պետության պաշտպանության ներքո՝ միասնական կենսաչափական համակարգում, բայց քաղաքացիների համար կենսաչափության պարտադիր գրանցում չկա, պարտադիր չէ նաև միայն կենսաչափական ծառայությունների օգտագործումը։ Այսինքն՝ մի կողմից պետությունը պաշտպանում է իր քաղաքացիների տվյալները, մյուս կողմից միշտ ընտրությունը թողնում է նրանց վրա. կարելի է ծառայությունը ստանալ կենսաչափության միջոցով, կարելի է նաև այլ կերպ։ Կենսաչափական տեխնոլոգիաների կենտրոնը զբաղվում է այդ ծառայությունների տարածմամբ։
Այժմ Ռուսաստանում տարբեր ոլորտներում գործում է 19 կենսաչափական ծառայություն։ Կենսաչափության միջոցով հնարավոր է ստանալ մի շարք ծառայություններ՝ գնումների վճարումից և մետրոյով ճանապարհորդելուց մինչև բիզնեսի հեռավար գրանցում և տարիքի հաստատում:
- Կենսաչափության ի՞նչ պետական ծառայություններ կարող են հասանելի լինել Հայաստանում, եթե շարժվենք Ռուսաստանի ճանապարհով:
-Ցանկը մեծ է։ Կենսաչափության օգնությամբ քաղաքացին կարող է պաշտպանել պետական ծառայություններում իր օգտահաշիվը (այն օգտագործվում է որպես պորտալ մուտք գործելու երկրորդ գործոն), ձևակերպել որակյալ էլեկտրոնային ստորագրություն, հաստատել անշարժ գույքի գործարքներ:
Ամբողջ Ռուսաստանում գործող պետական ծառայությունների բազմաֆունկցիոնալ կենտրոններում արդեն հնարավոր է ծառայություններ ստանալ առանց անձնագիր ներկայացնելու, իսկ շուտով կհայտնվեն արհեստական բանականությամբ ինքնասպասարկման հարթակներ, որտեղ կարող եք կենսաչափության միջոցով նույնականանալ: Այս տեխնոլոգիան մենք արդեն գործարկել ենք փորձնական ռեժիմով և անպայման կտարածենք. կստացվի պետական ծառայություններ ստանալու անխափան, ոչ թղթային տարբերակ։
Եվ սա ծառայությունների միայն մի փոքր մասն է:
- Որո՞նք են պետության համար կենսաչափության զարգացման առավելությունները:
- Առաջին հերթին պետությունն ապահովում է իր քաղաքացիների պաշտպանությունը խարդախներից, անձնական տվյալների չարտոնված մշակումից։ Պետության համար դա կենսաչափական տեխնոլոգիաների զարգացման հիմնարար պատճառ է։ Տեխնոլոգիան հնարավորինս պաշտպանված է: Դա հաստատում է նաև Ռուսաստանի ՆԳՆ-ն, որի տվյալներով՝ երկրում կենսաչափական կեղծ վճարումներ չեն գրանցվել, և դա այն դեպքում, երբ արդեն իրականացվել են հարյուր միլիոնավոր գործարքներ։
Կենսաչափությունը համակարգում պահվում է անձնական տվյալներից առանձին՝ կոդավորված ձևով, և հաքերների համար հարձակում գործելը իմաստ չունի: Այն ամենը, ինչ կգողանա հաքերը՝ սիմվոլների մի շարք է, որոնց միջոցով անհնար է նույնականացնել մարդուն:
Բացի այդ, կենսաչափության շնորհիվ նվազում է վարչարարությունը, ծառայություններն ավելի արագ են մատուցվում: Պետական մարմինների ծանրաբեռնվածությունը նվազում է։
- Բանկային ոլորտում կենսաչափության ի՞նչ ծառայություններ են հասանելի ռուսաստանցիներին:
- Ռուսաստանում գործարկվել է կենսաչափության հեռավար բանկային սպասարկման ծառայությունը: Այսինքն՝ կենսաչափական տվյալները գրանցած անձ կարող է հեռավար՝ առանց բանկ այցելելու բացել հաշիվ, ստանալ բանկային ծառայություն։ Նույնականացման այլ մեթոդների համեմատ, օրինակ՝ անձի` անձնագիրը ձեռքին լուսանկարի, այս եղանակը շատ ավելի անվտանգ է։ Կենսաչափական տվյալները չեն կարող փոփոխվել լուսանկարների խմբագրիչում կամ այլ կերպ կեղծվել:
Կարևոր է նշել բանկային գործարքների հաստատման ծառայությունը: Ենթադրենք` ինչ-որ դրամական փոխանցում բանկին կասկածելի է թվացել։ Բանկը հաճախորդին խնդրում է հաստատել, որ գործողությունը խարդախի կողմից չի կատարվում։ Դա կարելի է անել մի քանի եղանակով, այդ թվում՝ բանկային հավելվածում կենսաչափության միջոցով: Կրկնեմ՝ սա ամենաապահով միջոցն է:
Ռուսաստանում առևտրային ցանցերի տերմինալների մոտ 40%-ը արդեն կարողանում է իրականացնել վճարումը կենսաչափությամբ։ Նման գործառնությունների թիվն անցյալ տարի աճել է գրեթե ութ անգամ՝ հասնելով մոտ 200 միլիոնի։ Տեխնոլոգիան շատ հարմար է և տարածված։ Օրինակ` վերջերս ես տեսա մի մարդու, որը դեղատանը հայտնաբերեց, որ մոռացել է քարտը և հեռախոսը: Բայց առանց դեղորայքի տուն վերադառնալու փոխարեն նա մի քանի վայրկյանում վճարեց կենսաչափակությամբ՝ պարզապես նայելով տերմինալի տեսախցիկին:
— Ի՞նչ եք կարծում, որքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի մարդիկ վերջնականապես հարմարվեն կենսաչափությանը և սկսեն վստահել դրան:
- Իմ կանխատեսմամբ՝ մի քանի տարի։ Կենսաչափությունը՝ որպես համեմատաբար նոր տեխնոլոգիա, բավական հասկանալի ճանապարհ է անցնում։ 20 տարի առաջ նման բան կատարվում էր անհպում վճարումների շուկայում։ Երբ այս համակարգը հայտնվեց Ռուսաստանում, կար որոշակի անվստահություն, անբավարար անվտանգության մասին խոսակցություններ։ Բայց մարդիկ ընդամենը մեկուկես-երկու տարվա ընթացքում սովորեցին: Նույնը հիմա կենսաչափության մասով է տեղի ունենում։