00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքեր են շատ եկամուտ ստացել՝ քիչ վճարելով․ ՀՀ լավագույն 1000 հարկատուների վերլուծությունը

© Sputnik / Владимир ТрефиловԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2024
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նոր տուրքերով հարկվելու հաշվին հանքերը և առցանց խաղատներն ավելի շատ են վճարել բյուջե: Եթե չհաշվենք մոլախաղերը, ՏՏ ոլորտում վճարումները նվազել են (այդ թվում՝ ՌԴ-ից տեղափոխված ընկերությունների մոտ)։ Տարօրինակ արդյունքներ են գրանցել շինարարության և ավտոբիզնեսի ոլորտները։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին շինարարությունն ու հարակից ոլորտներն ավելի քիչ հարկ են վճարել (վերջին տարիների շարունակական երկնիշ աճի դեպքում), մինչդեռ ՏՏ ընկերությունները, ընդհակառակը` կրճատել են իրենց շրջանառությունը, բայց ավելի շատ են վճարել։ Սա երևում է Հայաստանի 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների լավագույն 1000 հարկատուների ցանկն ուսումնասիրելիս։ Մեկ այլ կարևոր նրբություն էլ կա՝ ավտոմոբիլային առևտրի (ներառյալ օգտագործված մեքենաներ ներկրողները) շրջանառության կտրուկ անկումը:
Բայց սկսենք հանքերից... Առավել ևս, որ նրանց հարկային վճարումները զգալիորեն աճել են՝ 65,3-ից հասնելով 101 մլրդ դրամի՝ համեմատած 2023 թվականի 9 ամիսների հետ (այստեղ և ստորև 2024 թվականի հունվար-սեպտեմբերը համեմատելու ենք 2023 թվականի նույն ժամանակահատվածի հետ)։ Պատճառը ոչ թե արդյունահանման ավելացումն է, այլ հարկման աճը՝ հաշվի առնելով ռոյալթիի (հանքարդյունաբերության հարկ) նոր սխեման, որն ուժի մեջ է մտել 2023 թվականից: Ընդհանուր առմամբ այդ վճարումներն աճել են գրեթե կրկնակի (մինչև 64,4 մլրդ դրամ)։
Աճել են նաև հանքարդյունաբերության օժանդակ ճյուղերի ընկերությունների (հատուկ տեխնիկայի մատակարարների և այլն) վճարումները՝ 12,1 մլրդ դրամից հասնելով 13,3 մլրդ դրամի։

Բանկեր

Բանկային վճարումները նվազել են՝ 111,8 մլրդ դրամից հասնելով 102,8 մլրդ դրամի։ 2022 թվականին բանկերը զգալի կոմիսիոն շահույթ են ստացել հանգստանալու նպատակով Ռուսաստանից եկածների գործարքներից (տարվա արդյունքներով շահույթի համար բանկերը վճարել են 2023 թվականին)։ Իսկ 2023-ին այդ գործարքները կրճատվել են (այդ պատճառով 2024-ին, 2023-ի արդյունքներով, բանկերի շահույթը փոքր-ինչ կրճատվել է, ինչպես նաև նրանց հարկերը)։
Այսպիսով, 2023 թվականի վերելքից հետո բանկային համակարգը վերադարձել է վերջին մի քանի տարիների իր բնականոն վիճակին։ Բանկերը բավարար վարկային շահույթ ունեն, հատկապես հիփոթեքային և սպառողական վարկերի շնորհիվ։

«Անակնկալ» N1` շինարարություն

Հետաքրքիր առանձնահատկություն ենք նկատել շինարարության ոլորտում։ Հաշվի առնելով, որ շինարարությունն իր հետ «տանում» է մի շարք հարակից ոլորտներ, որոշեցինք հաշվարկում ներառել ցեմենտի գործարանները, քարհանքերը (ավազ և քար), վերանորոգման շինանյութերի (սալիկներ, ներկեր և այլն) մատակարարներին և հատուկ սարքավորումների (բուլդոզերներ, էքսկավատորներ և այլն) օպերատորներին:
Ցանկը իհարկե լայն է, և հնարավոր է՝ ինչ-որ մեկին բաց ենք թողել, բայց մեր կատարած հաշվարկով այդ ընկերությունները միասին վերցրած գրեթե 10 տոկոսով պակաս հարկ են վճարել՝ 94,4 մլրդ դրամ՝ 2023թ–ի 104,4 մլրդ դրամի դիմաց։ Եթե հաշվի առնենք զուտ շինարարական ընկերությունները, ապա դրանց հարկերը կրճատվել են՝ մոտ 26,2 մլրդ դրամից հասնելով 23,3 մլրդ դրամի։ Սա ավելի քան տարօրինակ է այն դեպքում, երբ շինարարությունը Հայաստանում նախկինի պես աճում է երկնիշ թվերով (հունվար-սեպտեմբերին աճը կազմել է գրեթե 16 տոկոս՝ նախկինի պես հիփոթեքային հարկային արտոնությունների հաշվին)։
2025-ի հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի գումարը չի կարող գերազանցել 750 հազար դրամը

«Անակնկալ» N2` ավտոներկրողների բիզնեսի անկումը

Ավտոներկրողները կտրուկ նվազեցրել են շրջանառությունը (և հարկային վճարումները). եթե 2023 թվականի առաջին 9 ամիսներին վճարել էին 59,3 մլրդ դրամ, ապա 2024-ի նույն ժամանակահատվածում՝ ընդամենը 4,3 մլրդ դրամ։ Սա ոչ պակաս տարօրինակ է, քան շինարարության դեպքում էր։ Այո, մեքենաների ներմուծումը Հայաստան 2024 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է գրեթե երեք անգամ (մոտ 770 մլն դոլարից մինչև 269 մլն դոլար), բայց ներկրողների վճարած հարկերը նվազել են 14 անգամ։

ՏՏ

ՏՏ ընկերությունները բյուջե են վճարել ավելի շատ հարկեր, թեև շրջանառությունը կրճատվել է (հունվար-օգոստոսի արդյունքներով՝ գրեթե 10% - ով)։ Պատճառն այն է, որ ավելացել են օնլայն խաղատների և խաղային հարթակների հարկերը (դրանք ՏՏ ընկերությունների շարքում են, քանի որ նրանց համար ծրագրային ապահովում են մշակում)։
2023 թվականի հուլիսի 1-ից նրանց համար ուժի մեջ են մտել ընդունված դրույքաչափերի գումարին համաչափ տուրքերը։ 2023 թվականին դրանք գործել են ոչ ամբողջ տարում, իսկ 2024 թվականին նրանց գործունեությունը սկսել է առաջին իսկ օրվանից, այդ պատճառով էլ վճարումներն աճել են։
Բացի շահումով խաղերի հատվածից, ՏՏ ընկերությունների վճարումները կրճատվել են մոտ 7%-ով, այդ թվում՝ ռուսական ընկերությունների շրջանառությունը՝ գրեթե 12% - ով։ «Ռուսական» ասելով՝ նկատի ունենք բոլոր այն ընկերությունները, որոնք 2022 թվականից հետո տեղաբաշխվել են Հայաստանում (ներառյալ Ռուսաստանում տեղակայված օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերը)։ Ասվածը հիմնավոր ներկայացնելու համար կցում ենք աղյուսակը՝ դոլարի հաշվարկով և արտարժույթի ընթացիկ փոխարժեքով (նշենք, որ ՏՏ ընկերությունների մեծ մասը եկամուտները ստանում են արտարժույթով):

Հունվար-սեպտեմբեր 2023

Հունվար-սեպտեմբեր 2024

ՏՏ, ընդհանուր առմամբ

246,5

271,3

ՏՏ, ռելոկատնտներ ՌԴ-ից

86,0

76,0

ՏՏ, խաղային հարթակներ

53,7

91,9

Լրահոս
0