https://arm.sputniknews.ru/20260213/zajedi-500-hazar-dvolar-mrcanaky-hajastany-der-chi-stacel-pashinjan-98789239.html
«Զայեդի» 500 հազար դոլար մրցանակը Հայաստանը դեռ չի ստացել․ Փաշինյան
«Զայեդի» 500 հազար դոլար մրցանակը Հայաստանը դեռ չի ստացել․ Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետը նշեց, որ դեռևս չի որոշել, թե այդ գումարն ինչ նպատակի կամ կարիքի համար է օգտագործվելու։ 13.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-13T19:22+0400
2026-02-13T19:22+0400
2026-02-13T19:24+0400
նիկոլ փաշինյան
մրցանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98425147_0:152:1600:1053_1920x0_80_0_0_fe3a4757b5e0ca007ea23ce6e74fc91e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, և Հայաստանն Ադրբեջանի հետ կիսել է այն։ Այդ մասին այսօր ՔՊ–ում քվեարկությունից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը 500 հազար դոլար է ստանալու։Հիշեցնենք՝ հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են «Զայեդ» մրցանակի՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև «խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթացի համար»։ Փետրվարի 4-ին Աբու Դաբիում Փաշինյանն ու Ալիևը միասին մասնակցեցին մրցանակաբաշխությանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98425147_176:0:1597:1066_1920x0_80_0_0_c1ada7a835fb55513e85a0d11d80d8ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, մրցանակ
«Զայեդի» 500 հազար դոլար մրցանակը Հայաստանը դեռ չի ստացել․ Փաշինյան
19:22 13.02.2026 (Թարմացված է: 19:24 13.02.2026) Վարչապետը նշեց, որ դեռևս չի որոշել, թե այդ գումարն ինչ նպատակի կամ կարիքի համար է օգտագործվելու։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, և Հայաստանն Ադրբեջանի հետ կիսել է այն։ Այդ մասին այսօր ՔՊ–ում քվեարկությունից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը 500 հազար դոլար է ստանալու։
«Գումարը դեռ չի փոխանցվել, սակայն վստահ ենք, որ կփոխանցվի։ Ես մտածում եմ` այդ գումարը հանրային ինչ նպատակի կամ կարիքի կարելի է ուղղել։ Երբ կլինի կոնկրետ որոշում, կհայտնենք»,– ընդգծեց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են «Զայեդ» մրցանակի՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև «խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթացի համար»։ Փետրվարի 4-ին Աբու Դաբիում Փաշինյանն ու Ալիևը
միասին մասնակցեցին մրցանակաբաշխությանը։