00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակ է. Փաշինյան

© Photo : Social media of Nikol PashinyanՆիկոլ Փաշինյանը «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնման արարողությանը
Նիկոլ Փաշինյանը «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնման արարողությանը - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2026
Նիկոլ Փաշինյանը «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնման արարողությանը
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` այս մրցանակը նաև միջազգային հանրության աջակցության դրսևորում է, որի շնորհիվ ամրապնդվում է խաղաղությունը մեր տարածաշրջանում։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի–Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակ է։ Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցում է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնման արարողությանը։
«Այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է։ Հակառակ դեպքում անիմաստ կլիներ իմ կամ Ադրբեջանի նախագահի գալն այստեղ ու արժանանալ այս պատվին»,– ընդգծեց Փաշինյանը։
Ըստ նրա` այս մրցանակը նաև միջազգային հանրության աջակցության դրսևորում է, որի շնորհիվ ամրապնդվում է խաղաղությունը մեր տարածաշրջանում ու խորհրդանշում քրիստոնյա և մահմեդական աշխարհների աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի խաղաղությանը։
«Այն, ինչ տեղի է ունեցել 2025 թվականին և տեղի է ունենում հիմա, անհավանական է։ Անհավատալի բաները տեղի են ունենում, երբ կա հավատ, նվիրվածություն, տեսլական և իմաստնություն։ Կարծում եմ, որ խաղաղության համաձայնագիրը կնքվեց, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա, հակառակ դեպքում այն երբեք չի դադարեցվի»,– համոզված է Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համարձակ քայլեր են ձեռնարկել, սակայն երկու երկրների ժողովուրդների` նոր ապագա ընտրելու պատրաստակամությունն է, որ իսկապես հնարավոր է դարձրել այս պահը։

«Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է, խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է։ Մենք պատերազմի մեջ էինք գրեթե 40 տարի։ Հիմա մենք խաղաղության մեջ ենք վեց ամիս։ Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Սա յուրահատուկ զգացողություն է»,– նշեց ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հունվարի 19-ին հայտնեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են «Զայեդ» մրցանակի, մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը ընդգծել է Նիկոլ Փաշինյանի շարունակական, հետևողական և սկզբունքային ջանքերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։
«Զայեդը» (լիարժեք անվանումը՝ Zayed Award for Human Fraternity) միջազգային մրցանակ է, որը հիմնադրվել է 2019 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններում` կաթոլիկ և իսլամական աշխարհի առաջնորդների նախաձեռնությամբ։ Այն կրում է ԱՄԷ-ի հիմնադիր առաջնորդի՝ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի անունը։
Լրահոս
0