00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել ՀՀ վարչապետ

© Photo : Social media of Nikol PashinyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2026
Բաժանորդագրվել
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ ընտրություններից հետո, երբ իրենց ԱԺ-ում մեծամասնություն կկազմեն, Սահմանադրության համապատասխան հոդվածի փոփոխությամբ Սամվել Կարապետյանին կընտրեն վարչապետ։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ էլ վարչապետի թեկնածու։ Այդ մասին նա ասաց այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի նախնական քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
Lրագրողը հետաքրքրվել էր, թե ինչպես կմեկնաբանի Փաշինյանը «Ուժեղ Հայաստանի» ներկայացրած հայտը, ըստ որի՝ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, և նա կարող է դառնալ վարչապետ ընտրություններից հետո՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի փոփոխությամբ։
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ օրենսդրությամբ քաղաքացիները կարող են հիմնադրել կուսակցություններ, սակայն ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջադրած վարչապետի թեկնածուին, ապա ՀՀ օրեքներով և Սահմանադրությամբ դա անհնար է։
«2–րդ երկրի քաղաքացիություն, տվյալ դեպքում` նաև 3–րդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ պատգամավորի, ոչ վարչապետի թեկնածու։ Այն, ինչ դուք ասում եք, ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո գոյություն չունի, հետևաբար, գոյություն չունեցող բանը ես հարկ չեմ համարում մեկնաբանել»,– ընդգծեց վարչապետը։
Փետրվարի 12-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ հայտարարվեց, որ կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Կուսակցությունում վստահ են, որ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ «Ուժեղ Հայաստանը» մեծամասնություն ձևավորի, կկարողանան Սահմանադրության համապատասխան հոդված փոխել, ինչը հնարավորություն կտա Կարապետյանին դառնալու վարչապետ։
Տարբեր սահմանադրագետներ, մեկնաբանելով այս հարցը, նշել էին, որ Սահմանադրության 148–րդ հոդվածը, որով սահմանվում է, թե ով կարող է լինել ՀՀ վարչապետը, փոփոխվում է ԱԺ–ի քվեարկությամբ, այլ ոչ թե հանրաքվեով։
Լրահոս
0