https://arm.sputniknews.ru/20260213/metrvoji-ajapnjak-kajarani-nakhagtsi-gnman-veraberjal-qreakan-varujt-e-nakhadzernvel-98785597.html
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի գնման վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի գնման վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
Sputnik Արմենիա
Գլխավոր դատախազությունը մանրամասներ չի հաղորդում։ 13.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-13T18:06+0400
2026-02-13T18:06+0400
2026-02-13T18:08+0400
մետրո
երևան
աջափնյակ
երևանի քաղաքապետարան
նախագիծ
https://cdn.am.sputniknews.ru/img/1348/07/13480719_0:78:1500:922_1920x0_80_0_0_d773f076e1d8ff8140c00d7b8068696e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծի պատվիրման և ձեռքբերման ընթացքում հնարավոր հանցագործության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին գրում է «Հետքը»՝ նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել պաշտոնեական անփութության հատկանիշներով (ՔՕ 446-րդ հոդված, 1-ին մաս)։ Կայքի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվել։Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման համար 2026 թ-ին կտրամադրվի 2 մլրդ դրամ. նախարարԱվելի վաղ կայքը գրել է` Երևանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տրանսպորտի և մետրոյի ծրագրերի ղեկավար Տիգրան Մուշեղյանը պարզել է, որ մետրոյի նախագծման փաստաթղթերն ամբողջական չեն, իսկ նախագիծը կազմած ընկերությանը վճարվել է ավելին, քան անհրաժեշտ էր։ Հետագայում գնման պայմանագրում փոփոխություններ են կատարվել՝ աշխատանքի ծավալը փոքրացվել է, իսկ գինը՝ 1.8 միլիարդ դրամը, չի նվազեցվել։ Դրա հետևանքով Երևան համայնքը միլիոնավոր դրամների վնաս է կրել։ Պաշտոնյան դիմել էր իրավապահներին, որից հետո դատախազության հանձնարարությամբ քրեական ոստիկանությունը օպերատիվ գործողություններ էր սկսել քաղաքապետարանի ԾԻԳ-ում։«Հետքը» գրում է, որ դեռևս 2025 թ․-ի նոյեմբերին քաղաքապետարանից գրավոր հարցմամբ փորձել են տեղեկություններ ստանալ «Աջափնյակ» կայարանի նախագծի գնման ընթացակարգի վերաբերյալ, սակայն գրավոր հարցման պատասխանն այդպես էլ չեն ստացել։Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը դեռ 2025 թվականի ամռանը հայտարարել էր, որ մետրոյի «Աջափնյակի» կայարանի նախագիծը գտնվում է ավարտական փուլում, շինարարությունը կսկսվի 2025 թվականի վերջին–2026 թվականի սկզբին։ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանի նախագիծը սկսել է մշակվել 2022 թվականին ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից։Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 250 մլն դոլար, շինարարության ակնկալվող ժամկետը՝ մինչև 5 տարի։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1348/07/13480719_84:0:1417:1000_1920x0_80_0_0_ae3f1dd0d54ef8445e6e2f5b3aeb502b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մետրո, երևան, աջափնյակ, երևանի քաղաքապետարան, նախագիծ
մետրո, երևան, աջափնյակ, երևանի քաղաքապետարան, նախագիծ
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի գնման վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
18:06 13.02.2026 (Թարմացված է: 18:08 13.02.2026) Գլխավոր դատախազությունը մանրամասներ չի հաղորդում։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծի պատվիրման և ձեռքբերման ընթացքում հնարավոր հանցագործության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին գրում է «
Հետքը»՝ նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել պաշտոնեական անփութության հատկանիշներով (ՔՕ 446-րդ հոդված, 1-ին մաս)։
Կայքի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվել։
Ավելի վաղ կայքը գրել է` Երևանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տրանսպորտի և մետրոյի ծրագրերի ղեկավար Տիգրան Մուշեղյանը պարզել է, որ մետրոյի նախագծման փաստաթղթերն ամբողջական չեն, իսկ նախագիծը կազմած ընկերությանը վճարվել է ավելին, քան անհրաժեշտ էր։ Հետագայում գնման պայմանագրում փոփոխություններ են կատարվել՝ աշխատանքի ծավալը փոքրացվել է, իսկ գինը՝ 1.8 միլիարդ դրամը, չի նվազեցվել։ Դրա հետևանքով Երևան համայնքը միլիոնավոր դրամների վնաս է կրել։ Պաշտոնյան դիմել էր իրավապահներին, որից հետո դատախազության հանձնարարությամբ քրեական ոստիկանությունը օպերատիվ գործողություններ էր սկսել քաղաքապետարանի ԾԻԳ-ում։
«Հետքը» գրում է, որ դեռևս 2025 թ․-ի նոյեմբերին քաղաքապետարանից գրավոր հարցմամբ փորձել են տեղեկություններ ստանալ «Աջափնյակ» կայարանի նախագծի գնման ընթացակարգի վերաբերյալ, սակայն գրավոր հարցման պատասխանն այդպես էլ չեն ստացել։
Հիշեցնենք`
Երևանի քաղաքապետարանը դեռ 2025 թվականի ամռանը հայտարարել էր, որ մետրոյի «Աջափնյակի» կայարանի նախագիծը գտնվում է ավարտական փուլում, շինարարությունը կսկսվի 2025 թվականի վերջին–2026 թվականի սկզբին։ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանի նախագիծը սկսել է մշակվել 2022 թվականին ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից։
Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 250 մլն դոլար, շինարարության ակնկալվող ժամկետը՝ մինչև 5 տարի։