https://arm.sputniknews.ru/20260213/eritasardnery-catkum-en-kraki-vrajvov-erevanum-varvel-en-tearnyndaraji-kharujknery-98787100.html
Երիտասարդները ցատկում են կրակի վրայով. Երևանում վառվել են Տեառնընդառաջի խարույկները
Երիտասարդները ցատկում են կրակի վրայով. Երևանում վառվել են Տեառնընդառաջի խարույկները
Sputnik Արմենիա
Խարույկները վառվում են եկեղեցու կանթեղներից վերցված կրակով։ 13.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-13T18:27+0400
2026-02-13T18:27+0400
2026-02-13T18:28+0400
հայաստան
տեառնընդառաջ
խարույկ
եկեղեցի
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98785802_7:0:1273:712_1920x0_80_0_0_8d16eb1dc49d0febd28703677a985673.jpg
Հայ առաքելական սուրբ եկեղեցիների բակերում վառվել են Տեառնընդառաջի խարույկները։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես են երիտասարդները շուրջպար բռնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում և ցատկում կրակի վրայով։Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։Տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:Տեառնընդառաջի կրակի խորհուրդը․ ազգագրագետը` ձևի ու բովանդակության սահմանագծի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
В Ереване отмечают Терендез
Sputnik Արմենիա
В Ереване отмечают Терендез
2026-02-13T18:27+0400
true
PT0M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98785802_165:0:1114:712_1920x0_80_0_0_bc852446be32b09f0951eb823c3a9b76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տեառնընդառաջ, խարույկ, եկեղեցի, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, տեառնընդառաջ, խարույկ, եկեղեցի, տեսանյութ, տեսանյութեր, видео
Երիտասարդները ցատկում են կրակի վրայով. Երևանում վառվել են Տեառնընդառաջի խարույկները
18:27 13.02.2026 (Թարմացված է: 18:28 13.02.2026) Խարույկները վառվում են եկեղեցու կանթեղներից վերցված կրակով։
Հայ առաքելական սուրբ եկեղեցիների բակերում վառվել են Տեառնընդառաջի խարույկները։
Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես են երիտասարդները շուրջպար բռնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում և ցատկում կրակի վրայով։
Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։
Տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: