00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեառնընդառաջի կրակի խորհուրդը․ ազգագրագետը` ձևի ու բովանդակության սահմանագծի մասին

© Sputnik / Aram NersesyanՏեառնընդառաջ
Տեառնընդառաջ - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2026
Բաժանորդագրվել
Ազգագրագետի խոսքով՝ պատմականորեն այս օրը նաև հարսանիքների, օժիտի բերելու, նվիրաբերությունների շրջան էր։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ Հայ առաքելական սուրբ եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է Տեառնընդառաջը, որը միաժամանակ կրում է թե՛ եկեղեցական, թե՛ ժողովրդական, թե՛ նախաքրիստոնեական շերտեր։ Sputnik Արմենիայի հետ զրուցում այս մասին ասաց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը։
«Եթե մենք դիտարկում ենք հայկական տոները, տեսնում ենք, որ թվարկած շերտերն ըստ էության արտահայտվում են գրեթե բոլոր տոներում: Այսինքն՝ այստեղ մենք տեսնում ենք և՛ նախաքրիստոնեական, և՛ ժողովրդական ավանդույթների դրսևորումներ, և՛ սա, անշուշտ, համարվում է մեր Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն տոներից մեկը»,– նշեց նա։
Ազգագրագետը հիշեցրեց, որ խորհրդային շրջանում տոնի եկեղեցական բաղադրիչը որոշ չափով մարել էր, և ժողովրդական շերտն էր առավել տեսանելի դարձել։
© Sputnik / Zara MikaՍվետլանա Պողոսյան
Этнограф Светлана Погосян - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2026
Սվետլանա Պողոսյան
«Անկախացումից հետո մենք տեսնում ենք, որ այս տոնը բավական մեծ ընդգրկում ունի, ավելին՝ համարվում է նորապսակների օրհնության օր: Բայց մենք այստեղ հստակորեն տեսնում ենք նաև հնագույն հավատալիքների դրսևորում՝ կրակի պաշտամունք, ինչքան էլ մենք փորձում ենք դա 2-րդ պլան մղել, միևնույնն է` այն կա»,– ասաց Պողոսյանը:
Ազգագրագետը նշեց, որ ավանդաբար երիտասարդները հավաքվել են եկեղեցու բակում, հատկապես նորապսակ կամ նշանված զույգերը։ Նրանք փայտ են բերել, պատրաստել խարույկը, իսկ առաջինը կրակը վառել է քահանան։ Նորապսակները մոմերով փոխանցել են կրակը, և հենց այդ սրբազան տարածքից է սկսվել տոնակատարությունը։
«Տոնն ուներ նաև հստակ ուտեստների ավանդույթներ։ Հատկապես տանտիկինները գիտեն, որ այդ օրը պետք է անպայման աղանձ, փոխինձ, խաշիլ լինի»,– ասաց ազգագրագետը։
Նա հիշեցրեց, որ ժողովրդական հավատալիքներում կրակը ոչ միայն լուսավորության, այլև մաքրագործման խորհրդանիշ էր։ Ամուրի կանայք նախկինում այրում էին իրենց հագուստի ծայրերը՝ հավատալով, որ կրակի սրբազան զորությանն են ապավինում և ձերբազատվելու են չար ազդեցություններից։
«Հղի կանայք խարույկի շուրջը պտտվում էին յոթ անգամ՝ ուրախությամբ ու երգով։ Տոնը ենթադրում էր բոլորի անմիջական մասնակցությունը, այսինքն՝ բոլորը ուղղակիորեն գործող մասնակից պետք է լինեին, ոչ թե ինչ-որ մեկն աներ, մյուսները հանդիսատես լինեին ու հետևեին, թե ինչպես են մյուսները նշում տոնը: Կրակի հետ կապված հավատալիքները տարածվում էին նաև ածուխի և մոխրի վրա։ Նախկինում մոխրաջուր էին բերում հիվանդներին, քսում էին աչքերին կամ ցավող հատվածներին, նույնիսկ խմեցնում։ Իրականում մոխիրը ունի նաև անտիսեպտիկ նշանակություն»,– նշեց նա՝ ընդգծելով, որ սա ժողովրդական բուժման հետաքրքիր դրսևորում է:
Ազգագրագետը մտահոգված է, որ այսօր մարդիկ հաճախ ավելի շատ տուրք են տալիս ձևին, քան բուն խորհրդին, բայց նա հակառակ միտում էլ է տեսնում` շատերը փորձում են խորանալ տոնի իմաստի մեջ՝ կարևորելով սրբազան տարածքը, բարեմաղթանքները, համատեղ հացկերույթը և հաղորդակցությունը։ Ազգագրագետը նշեց, որ պատմականորեն այս օրը նաև հարսանիքների, օժիտ բերելու, նվիրաբերությունների շրջան էր։
«Եկեղեցիների բակերում խարույկները սովորաբար վառվում են երեկոյան ժամերին։ Մարդիկ հաճախ ինքնուրույն փայտ են բերում, ոմանք անգամ «քավոր են կանգնում» խարույկին։ Այնուհետև սրբազան տարածքից վերցված կրակով իրենց բակերում են վառում սեփական խարույկները՝ փոխանցման խորհրդով»,- պատմեց նա:
Դիտարկմանը, որ եկեղեցական որոշ տոներ ուղեկցվում են գուշակություններով, ինչը սկզբունքորեն դեմ է քրիստոնեական հավատքին, ազգագրագետն արձագանքեց, որ թեև եկեղեցին դրանք չի խրախուսում, միևնույնն է, նման հավատալիքները կենսունակ են աշխարհի տարբեր մշակույթներում:
«Տեառնընդառաջին էլ, օրինակ, նայում էին, թե ծուխը որ կողմ է գնում։ Եթե դեպի հարավ կամ արևելք էր գնում, լավ նշան էր, եթե դեպի հյուսիս կամ արևմուտք՝ վատ։ Նույնիսկ գուշակում էին, թե ծուխը որ տան կողմ կգնա՝ ենթադրելով, որ այնտեղից կգա ընտրյալը։ Հնագույն հավատալիքները ջնջելով չեն վերանում։ Դրանք շարունակում են գոյություն ունենալ մշակութային հիշողության մեջ՝ անկախ մեկնաբանություններից»,- ասաց Պողոսյանը:
Ազգագրագետը եզրափակեց` անկախ փոփոխություններից` Տեառնընդառաջը հայկական մշակույթի ու եկեղեցական տոնացույցում շարունակում է մնալ տոն, որտեղ սրբազան կրակը, եկեղեցական արարողությունը և ժողովրդական ավանդույթները միախառնվում են՝ ձևավորելով հայկական ինքնության կենսունակ և բազմաշերտ պատկերը։ Նա հորդորեց զերծ մնալ սոցցանցային կեղծ ազգագրությունից, տուրք չտալ մակերեսային ձևին և վերագտնել մեր հարուստ ժառանգությունը։
Ո՞րն է բուն Բարեկենդանի խորհուրդը
Լրահոս
0