https://arm.sputniknews.ru/20260213/azh-n-hetadzgec-elektrvonajin-ashkhatanqajin-pajmanagreri-partadir-kirarumy-98781485.html
ԱԺ-ն հետաձգեց էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի պարտադիր կիրառումը
ԱԺ-ն հետաձգեց էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի պարտադիր կիրառումը
Sputnik Արմենիա
Արսեն Թորոսյանի խոսքով՝ պատասխանատվության միջոց չի կիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք թղթային պայմանագիր են ստորագրել 2026 թվականի հունվարից: 13.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-13T16:58+0400
2026-02-13T16:58+0400
2026-02-13T16:58+0400
պայմանագիր
id քարտ
էլեկտրոնային ստորագրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69135297_0:49:1600:949_1920x0_80_0_0_3ebdea698f35392f34c3a1bd1e9e7944.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի–Sputnik. Ազգային ժողովը 59 կողմ ձայնով փոփոխություն կատարեց ՀՀ Աշխատանքային օրենսգրքում: Խորհրդարանը նախագիծը քննարկեց ԱԺ արտահերթ նիստով և հատուկ ռեժիմով. երկրորդ ընթերցումը կազմակերպվեց հենց նույն օրը:Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել, որոնք լուծելու համար կառավարությունը երկարաձգում է ժամկետը:Ավելի վաղ հայտնել էինք, որ համաձայն «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» կատարված փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա սկզբից, 2026 թ. հունվարի 1–ից աշխատանքային պայմանագրերը պետք է բացառապես կնքվեին էլեկտրոնային տարբերակով։ Այդ նպատակով ՀՀ քաղաքացիները պարտադիր պետք է ունենային նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն, այլապես չէին կարողանա աշխատել։ Նախարարն ավելացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կարգավորել են նաև հետադարձ ուժի հարցը. պատասխանատվության միջոց չի կիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք թղթային պայմանագիր են ստորագրել 2026 թվականի հունվարից:Աշխատանքային պայմանագրերի՝ թղթային տարբերակով կնքումը կպահպանվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69135297_89:0:1513:1068_1920x0_80_0_0_9cb3bf3a36e7708ec9a58e95d8870596.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պայմանագիր, id քարտ, էլեկտրոնային ստորագրություն
պայմանագիր, id քարտ, էլեկտրոնային ստորագրություն
ԱԺ-ն հետաձգեց էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի պարտադիր կիրառումը
Արսեն Թորոսյանի խոսքով՝ պատասխանատվության միջոց չի կիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք թղթային պայմանագիր են ստորագրել 2026 թվականի հունվարից:
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի–Sputnik. Ազգային ժողովը 59 կողմ ձայնով փոփոխություն կատարեց ՀՀ Աշխատանքային օրենսգրքում: Խորհրդարանը նախագիծը քննարկեց ԱԺ արտահերթ նիստով և հատուկ ռեժիմով. երկրորդ ընթերցումը կազմակերպվեց հենց նույն օրը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել, որոնք լուծելու համար կառավարությունը երկարաձգում է ժամկետը:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ համաձայն «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» կատարված փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա սկզբից, 2026 թ. հունվարի 1–ից աշխատանքային պայմանագրերը պետք է բացառապես կնքվեին էլեկտրոնային տարբերակով։ Այդ նպատակով ՀՀ քաղաքացիները պարտադիր պետք է ունենային նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն, այլապես չէին կարողանա աշխատել։
«Շուտով ID քարտերի նոր համակարգ է ներդրվելու, և որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն երկու անգամ ID քարտ ստանալ՝ այսօրվա հին տարբերակը և հետո առաջարկվող նոր տարբերակը, նախարարությունը քարտերի հարցն այս պահին կառավարությունում օպերատիվ քննարկում է»,– ասաց Արսեն Թորոսյանը:
Նախարարն ավելացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կարգավորել են նաև հետադարձ ուժի հարցը. պատասխանատվության միջոց չի կիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք թղթային պայմանագիր են ստորագրել 2026 թվականի հունվարից:
Աշխատանքային պայմանագրերի՝ թղթային տարբերակով կնքումը կպահպանվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։