https://arm.sputniknews.ru/20260107/hhum-ashkhatvogh-darnalu-miak-tarberaky-elektrvonajin-stvoragrutjunn-e-sargsjan-97533364.html
ՀՀ–ում աշխատող դառնալու միակ տարբերակը էլեկտրոնային ստորագրությունն է. Սարգսյան
ՀՀ–ում աշխատող դառնալու միակ տարբերակը էլեկտրոնային ստորագրությունն է. Սարգսյան
Sputnik Արմենիա
Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային հարթակը նախատեսված է միայն աշխատանքային պայմանագրերի համար, և այն չի գործելու քաղիրավական կամ կամավորական, ինչպես նաև... 07.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-07T12:23+0400
2026-01-07T12:23+0400
2026-01-07T12:36+0400
էլեկտրոնային ստորագրություն
հայաստան
աշխատանք
ժորա սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2250/16/22501642_0:85:1600:985_1920x0_80_0_0_68159abcf10dfcb8ce44b6ff728aaf51.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. 2026 թ. հունվարի 1–ից էլեկտրոնային ստորագրությունը կլինի միակ տարբերակը ՀՀ–ում աշխատող դառնալու համար։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ԵԱՏՄ երկրները կընդունեն էլեկտրոնային ստորագրությունների ճանաչման Մինսկի և Մոսկվայի փորձըՆա հիշեցրեց, որ համաձայն «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» կատարված փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա սկզբից, 2026 թ. հունվարի 1–ից աշխատանքային պայմանագրերը պետք է բացառապես կնքվեն էլեկտրոնային տարբերակով։Նա տեղեկացրեց, որ այսպիսով այլևս հնարավոր չի լինելու հետին թվով համաձայնագրեր կնքել։Նախարարության պաշտոնյան նշեց, որ էլեկտրոնային ստորագրության առկայությունը պարտադիր չի լինի միայն մի շարք բացառությունների դեպքում։«Կան խմբեր, որոնք շարունակելու են այս համակարգից դուրս իրենց աշխատանքային հարաբերությունները կարգավորել։ Դրանք մասնավորապես վերաբերում են գաղտնի ծառայության աշխատակիցներին»,– նշեց Սարգսյանը։Նա ավելացրեց, որ աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային հարթակը նախատեսված է միայն աշխատանքային պայմանագրերի համար, և այն չի գործելու քաղիրավական կամ կամավորական, կամ էլ փորձնական աշխատանքի վերաբերյալ պայմանագրերի դեպքում։Ռուսաստանցիները կկարողանան էլեկտրոնային ստորագրություն ձևակերպել Երևանում«ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՊՈԱԿ թվային նախագծերի կառավարման դեպարտամենտի բիզնես վերլուծաբան Աննա Պողոսյանն իր հերթին նշեց, որ այս նոր համակարգը գործարկվել է 2025 թ. հոկտեմբերից, և գործատուներն արդեն իսկ հնարավորություն են ունեցել կամավորության սկզբունքով ստեղծել էլեկտրոնային փաստաթղթեր։Նա տեղեկացրեց, որ այս պահին առկա է 433 աշխատանքային պայմանագիր, որոնք կնքվել են գործատուի ու աշխատակցի կողմից 2025 թ. ընթացքում, և որոնք հնարավոր չի եղել ներառել համակարգի մեջ, հնարավոր է մուտքագրել այս տարվա հունվարի 1–ից մինչև դեկտեմբերի 31–ը ներառյալ։Նա վստահեցրեց, որ համակարգն ամբողջովին պատրաստ է ապահովելու աշխատանքային հարաբերությունների թվայնացումն ու բոլոր փաստաթղթերի կնքումը և ստորագրումը։Հայաստանյան բջջային օպերատորները հեշտացնում են էլեկտրոնային ստորագրության ակտիվացումը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2250/16/22501642_88:0:1512:1068_1920x0_80_0_0_d5488da265e8541b1c68ffa507c48b7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էլեկտրոնային ստորագրություն, հայաստան, աշխատանք, ժորա սարգսյան
էլեկտրոնային ստորագրություն, հայաստան, աշխատանք, ժորա սարգսյան
ՀՀ–ում աշխատող դառնալու միակ տարբերակը էլեկտրոնային ստորագրությունն է. Սարգսյան
12:23 07.01.2026 (Թարմացված է: 12:36 07.01.2026) Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային հարթակը նախատեսված է միայն աշխատանքային պայմանագրերի համար, և այն չի գործելու քաղիրավական կամ կամավորական, ինչպես նաև փորձնական աշխատանքի վերաբերյալ պայմանագրերի դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. 2026 թ. հունվարի 1–ից էլեկտրոնային ստորագրությունը կլինի միակ տարբերակը ՀՀ–ում աշխատող դառնալու համար։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
Նա հիշեցրեց, որ համաձայն «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» կատարված փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա սկզբից, 2026 թ. հունվարի 1–ից աշխատանքային պայմանագրերը պետք է բացառապես կնքվեն էլեկտրոնային տարբերակով։
«Էլեկտրոնային տարբերակը բավականին հեշտացնում է գործընթացը, քանի որ լրացման համար բոլոր անհրաժեշտ կետերը ներկայացված են առցանց, կան նաև հուշումներ։ Մինչ այս մենք ունեցել ենք դեպքեր, երբ աշխատողներն իրենց աշխատանքային պայմանագրի օրինակը չեն ստացել կամ ավելի ուշ են ստացել, քան նախատեսված էր «ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ»։ Էլեկտրոնային տարբերակով այս խնդիրը լուծվում է, երբ աշխատողը «Ես եմ» համակարգում ստորագրում է պայմանագիրն իր էլեկտրոնային ստորագրությամբ»,– ընդգծեց Սարգսյանը։
Նա տեղեկացրեց, որ այսպիսով այլևս հնարավոր չի լինելու հետին թվով համաձայնագրեր կնքել։
Նախարարության պաշտոնյան նշեց, որ էլեկտրոնային ստորագրության առկայությունը պարտադիր չի լինի միայն մի շարք բացառությունների դեպքում։
«Կան խմբեր, որոնք շարունակելու են այս համակարգից դուրս իրենց աշխատանքային հարաբերությունները կարգավորել։ Դրանք մասնավորապես վերաբերում են գաղտնի ծառայության աշխատակիցներին»,– նշեց Սարգսյանը։
Նա ավելացրեց, որ աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային հարթակը նախատեսված է միայն աշխատանքային պայմանագրերի համար, և այն չի գործելու քաղիրավական կամ կամավորական, կամ էլ փորձնական աշխատանքի վերաբերյալ պայմանագրերի դեպքում։
«ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՊՈԱԿ թվային նախագծերի կառավարման դեպարտամենտի բիզնես վերլուծաբան Աննա Պողոսյանն իր հերթին նշեց, որ այս նոր համակարգը գործարկվել է 2025 թ. հոկտեմբերից, և գործատուներն արդեն իսկ հնարավորություն են ունեցել կամավորության սկզբունքով ստեղծել էլեկտրոնային փաստաթղթեր։
Նա տեղեկացրեց, որ այս պահին առկա է 433 աշխատանքային պայմանագիր, որոնք կնքվել են գործատուի ու աշխատակցի կողմից 2025 թ. ընթացքում, և որոնք հնարավոր չի եղել ներառել համակարգի մեջ, հնարավոր է մուտքագրել այս տարվա հունվարի 1–ից մինչև դեկտեմբերի 31–ը ներառյալ։
«Այս նոր համակարգի կողմից արդեն իսկ ստեղծվել է 1 225 պայմանագիր, որոնք, սակայն, դեռ ստորագրված չեն աշխատողի կողմից։ Ինչ վերաբերում է գործող պայմանագրերին, ապա դրանք ինքնաշխատ տարբերակով կմուտքագրվեն թվային հարթակ, քանի որ ՊԵԿ–ում արդեն իսկ առկա են համապատասխան տեղեկություններ։ Գործատուն ընդամնեը պետք է ստուգի մուտքագրված տվյալները»,– նշեց Պողոսյանը։
Նա վստահեցրեց, որ համակարգն ամբողջովին պատրաստ է ապահովելու աշխատանքային հարաբերությունների թվայնացումն ու բոլոր փաստաթղթերի կնքումը և ստորագրումը։