https://arm.sputniknews.ru/20260212/vov-petq-e-sra-dzerqy-brni-bagrat-srbazany-pashinjani-ev-irenc-nerkajacvats-meghadranqi-masin-98741597.html
Ո՞վ պետք է սրա ձեռքը բռնի․ Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի և իրենց ներկայացված մեղադրանքի մասին
Ո՞վ պետք է սրա ձեռքը բռնի․ Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի և իրենց ներկայացված մեղադրանքի մասին
Sputnik Արմենիա
Բագրատ սրբազանը նշեց, որ ՀՀ-ում քննիչները թրաֆիքինգի են ենթարկվում։ 12.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-12T18:04+0400
2026-02-12T18:04+0400
2026-02-12T18:28+0400
հայաստան
բագրատ սրբազան
դատարան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0a/93334159_0:0:1600:901_1920x0_80_0_0_e07ea74ee55380a889c32ffd6661b215.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր և 17 անձանց գործով դատական նիստի ժամանակ քննադատեց ՀՀ իշխանությանը և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին։Նա մեջբերեց մի քանի օր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում Փաշինյանի հնչեցրած խոսքերը. «Ոչ ոք չի ասում՝ ո՞նց կարող է հոգևորականը պլանավորել, որ ՀՀ մայրաքաղաքի մի մասի կամ հանրապետության էլեկտրական մատակարարումը դադարեցվի, սաբոտաժ անի, երթևեկությունը կասեցնի, խոսի մարդկանց` պատերի տակ գնդակահարելու մասին»։ Նագրատ սրբազանը հավելեց` այս ամենը Փաշինյանը ռադիկալ իսլամիզմի է նմանեցրել։«Սա ասում է մի մարդ, որն իր վարքով ծայրահեղ տոտալիտար աղանդավորական դրսևորում ունի ամբողջության մեջ։ Մյուս բաներն էլ չասեմ։ Մեզ մեղադրում է գործակալ լինելու մեջ մի մարդ, որի խմբակում անուն-ազգանունով գործակալ կա, ինչը չի հերքվել։ Մեզ մեղադրում է, թե ժողովուրդը մերժել է, բայց ժողովրդին դու ռմբահարեցիր։ Վերջիվերջո մեզ մեղադրում է մի մարդ, որն Արցախն է հանձնել, վաճառել ու բազմաթիվ զոհերի, անհետ կորածների ու վիրավորների պատճառ է դարձել, իսկ Հայաստանը դարձել է էքսպերիմենտների օջախ»,- ասաց Բագրատ սրբազանը։Նա ընդգծեց՝ վերը նշված որևէ հանգամանքի որևէ մեկը չի արձագանքում՝ ո՛չ ՄԻՊ-ը, ո՛չ էլ որևէ այլ կառույցի ներկայացուցիչ։ Շեշտեց՝ ամիսներ տևող դատավարության ընթացքում ինքը բազմիցս պնդել է ներկայացնել ամբողջ ձայնագրությունը, ոչ թե կտրված հատվածներ, որպեսզի պարզ լինի, թե ինչ կոնտեքստում է ասվել «մարդ գնդակահարելու» արտահայտությունը։ Բագրատ սրբազանի խոսքով՝ հանրային մեղադրողները նույնիսկ չեն էլ ցանկանում անդրադառնալ այդ հարցին։Դիմելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին՝ սրբազանը նշեց, որ իր հարցերին չի պատասխանել, գիտի, որ չի էլ պատասխանելու։ Շեշտեց՝ դրա փոխարեն թրաֆիքինգի ենթարկվող քննիչներին ուղարկում է տարբեր մարդկանց տներ՝ զենք-զինամթերք փնտրելու։ Բագրատ սրբազանը սա ՀՀ ՔԿ նախագահի կողմից հանցանք որակեց։Հոգևորականը վստահ չէ, որ Արթուր Պողոսյանը, Աննա Վարդապետյանը որպես վկա կգան դատարան և հարցերի կպատասխանեն։ Նա հայտարարեց՝ այս գործը կապ չունի ո՛չ ահաբեկչության, ո՛չ էլ ահաբեկիչների հետ, սա մեկ մարդու քմահաճույք է (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին. խմբ․)։Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0a/93334159_0:0:1424:1067_1920x0_80_0_0_c39d7badf917bf2961fe962108b33c7d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բագրատ սրբազան, դատարան, նիկոլ փաշինյան
հայաստան, բագրատ սրբազան, դատարան, նիկոլ փաշինյան
Ո՞վ պետք է սրա ձեռքը բռնի․ Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի և իրենց ներկայացված մեղադրանքի մասին
18:04 12.02.2026 (Թարմացված է: 18:28 12.02.2026) Բագրատ սրբազանը նշեց, որ ՀՀ-ում քննիչները թրաֆիքինգի են ենթարկվում։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր և 17 անձանց գործով դատական նիստի ժամանակ քննադատեց ՀՀ իշխանությանը և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Վստահ կարող եմ ասել՝ ՀՀ իշխանությունները չեն հարգում դատարանը։ Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, դրա տրամաբանական շարունակությունն արտահայտվում է դատարանի նկատմամբ, ոչ թե դատարանում»,- ասաց Բագրատ սրբազանն իր ելույթում։
Նա մեջբերեց մի քանի օր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում Փաշինյանի հնչեցրած խոսքերը. «Ոչ ոք չի ասում՝ ո՞նց կարող է հոգևորականը պլանավորել, որ ՀՀ մայրաքաղաքի մի մասի կամ հանրապետության էլեկտրական մատակարարումը դադարեցվի, սաբոտաժ անի, երթևեկությունը կասեցնի, խոսի մարդկանց` պատերի տակ գնդակահարելու մասին»։ Նագրատ սրբազանը հավելեց` այս ամենը Փաշինյանը ռադիկալ իսլամիզմի է նմանեցրել։
«Սա ասում է մի մարդ, որն իր վարքով ծայրահեղ տոտալիտար աղանդավորական դրսևորում ունի ամբողջության մեջ։ Մյուս բաներն էլ չասեմ։ Մեզ մեղադրում է գործակալ լինելու մեջ մի մարդ, որի խմբակում անուն-ազգանունով գործակալ կա, ինչը չի հերքվել։ Մեզ մեղադրում է, թե ժողովուրդը մերժել է, բայց ժողովրդին դու ռմբահարեցիր։ Վերջիվերջո մեզ մեղադրում է մի մարդ, որն Արցախն է հանձնել, վաճառել ու բազմաթիվ զոհերի, անհետ կորածների ու վիրավորների պատճառ է դարձել, իսկ Հայաստանը դարձել է էքսպերիմենտների օջախ»,- ասաց Բագրատ սրբազանը։
Նա ընդգծեց՝ վերը նշված որևէ հանգամանքի որևէ մեկը չի արձագանքում՝ ո՛չ ՄԻՊ-ը, ո՛չ էլ որևէ այլ կառույցի ներկայացուցիչ։ Շեշտեց՝ ամիսներ տևող դատավարության ընթացքում ինքը բազմիցս պնդել է ներկայացնել ամբողջ ձայնագրությունը, ոչ թե կտրված հատվածներ, որպեսզի պարզ լինի, թե ինչ կոնտեքստում է ասվել «մարդ գնդակահարելու» արտահայտությունը։ Բագրատ սրբազանի խոսքով՝ հանրային մեղադրողները նույնիսկ չեն էլ ցանկանում անդրադառնալ այդ հարցին։
«Ով պիտի սրա ձեռքը բռնի, պատվարժան դատարան։ Դուք մեզ ասում եք` քաղաքական տեքստեր մի ասեք, բայց այս գործի վերաբերյալ իրավական տեքստ չկա ասելու, բա ի՞նչ ասենք»,- ասաց բարձրաստիճան հոգևորականը։
Դիմելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին՝ սրբազանը նշեց, որ իր հարցերին չի պատասխանել, գիտի, որ չի էլ պատասխանելու։ Շեշտեց՝ դրա փոխարեն թրաֆիքինգի ենթարկվող քննիչներին ուղարկում է տարբեր մարդկանց տներ՝ զենք-զինամթերք փնտրելու։ Բագրատ սրբազանը սա ՀՀ ՔԿ նախագահի կողմից հանցանք որակեց։
Հոգևորականը վստահ չէ, որ Արթուր Պողոսյանը, Աննա Վարդապետյանը որպես վկա կգան դատարան և հարցերի կպատասխանեն։ Նա հայտարարեց՝ այս գործը կապ չունի ո՛չ ահաբեկչության, ո՛չ էլ ահաբեկիչների հետ, սա մեկ մարդու քմահաճույք է (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին. խմբ․)։
Հիշեցնենք` ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։