https://arm.sputniknews.ru/20260212/ter-gareginin-tujl-chen-talis-gnal-ekegheci-ter-vrtanesy-temi-khndirneri-masin-98747168.html
Տեր Գարեգինին թույլ չեն տալիս գնալ եկեղեցի․ տեր Վրթանեսը` թեմի խնդիրների մասին
Տեր Գարեգինին թույլ չեն տալիս գնալ եկեղեցի․ տեր Վրթանեսը` թեմի խնդիրների մասին
Sputnik Արմենիա
Տեր Վրթանեսի խոսքով՝ Արագածոտնի թեմում խնդիրներ կան, որոնք լուծելու համար անհրաժեշտ է հենց իրենց առաջնորդի ներկայությունը։ 12.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-12T19:22+0400
2026-02-12T19:22+0400
2026-02-12T19:53+0400
տեր վրթանես քահանա բաղալյան
տեր գարեգին արսենյան
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98746888_16:0:1280:711_1920x0_80_0_0_45cabb9b8453ab98b47f2c0164cfe1a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Մուղնու եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգին քահանա Արսենյանին թույլ չեն տալիս գնալ եկեղեցի և հանդիպել թեմի քահանաներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը։Ինչպես հայտնի է, փետրվարի 9–ին Մուղնու եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին Արսենյանի տնային կալանքը վերացվեց, նրա նկատմամբ խափանման միջոց սահմանվեց վարչական հսկողությունն ու չբացակայելու արգելքը։Նա նաև ընդգծեց, որ առաջնորդ սրբազանի համար տնային կալանքն էլ հարմար կարգավիճակ չէ, մասնավորապես այն դեպքում, երբ թեմում բազմաթիվ խնդիրներ կան։ Շեշտեց՝ սպասում են, որպեսզի նա իրական ազատություն ունենա ու կարողանա տնօրինել թեմի հոգևոր հարցերը։Հոգևորականի պնդմամբ՝ լինի բանտում, թե տանը՝ երկուսն էլ կալանք է ու սահմանափակում է ազատությունը։Հիշեցնենք` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված էր 2025–ի հոկտեմբերի 16-ից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։Փետրվարի 12–ին դատարանը որոշեց Մկրտիչ սրբազանի կալանքը փոխել տնային կալանքով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ե՛վ ուրախ ենք, և՛ մեր ուրախությունը հարաբերական է, մենք անհամբեր սպասում ենք, որ ինքն իրական ազատություն ունենա. տեր Վրթանեսը` Մկրտիչ սրբազանի տնային կալանքի մասին
Sputnik Արմենիա
Ե՛վ ուրախ ենք, և՛ մեր ուրախությունը հարաբերական է, մենք անհամբեր սպասում ենք, որ ինքն իրական ազատություն ունենա. տեր Վրթանեսը` Մկրտիչ սրբազանի տնային կալանքի մասին
2026-02-12T19:22+0400
true
PT2M49S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98746888_236:0:1184:711_1920x0_80_0_0_85e5eddf97e5bde8c4b6af76c8ff633b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեր վրթանես քահանա բաղալյան, տեր գարեգին արսենյան, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, տեսանյութեր, տեսանյութ, видео
տեր վրթանես քահանա բաղալյան, տեր գարեգին արսենյան, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Տեր Գարեգինին թույլ չեն տալիս գնալ եկեղեցի․ տեր Վրթանեսը` թեմի խնդիրների մասին
19:22 12.02.2026 (Թարմացված է: 19:53 12.02.2026) Տեր Վրթանեսի խոսքով՝ Արագածոտնի թեմում խնդիրներ կան, որոնք լուծելու համար անհրաժեշտ է հենց իրենց առաջնորդի ներկայությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Մուղնու եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգին քահանա Արսենյանին թույլ չեն տալիս գնալ եկեղեցի և հանդիպել թեմի քահանաներին։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Ինչպես հայտնի է, փետրվարի 9–ին Մուղնու եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին Արսենյանի
տնային կալանքը վերացվեց, նրա նկատմամբ խափանման միջոց սահմանվեց վարչական հսկողությունն ու չբացակայելու արգելքը։
«Մենք ուրախ ենք, որ տեր Գարեգինի խափանման միջոց կալանքը վերացվել է, բայց դա էլ հարաբերական է, որովհետև ցավալիորեն սահմանափակումներ կան։ Տեր Գարեգինի դեպքում զարմանալի սահմանափակում կա՝ չի կարող այցելել եկեղեցի և հանդիպել թեմի քահանաներին, բայց կարող է օպերա գնալ, համերգների, հանդիպել տարբեր մարդկանց և այլն։ Ամենավտանգավոր մարդիկ թեմի հոգևոր դասն է»,- ասաց քահանան։
Նա նաև ընդգծեց, որ առաջնորդ սրբազանի համար տնային կալանքն էլ հարմար կարգավիճակ չէ, մասնավորապես այն դեպքում, երբ թեմում բազմաթիվ խնդիրներ կան։ Շեշտեց՝ սպասում են, որպեսզի նա իրական ազատություն ունենա ու կարողանա տնօրինել թեմի հոգևոր հարցերը։
Հոգևորականի պնդմամբ՝ լինի բանտում, թե տանը՝ երկուսն էլ կալանք է ու սահմանափակում է ազատությունը։
«Թեմի հոգևոր կյանքի կենսագործության կարիք կա, ու կալանքից ազատ արձակելն այս պարագայում որևէ կերպ չի մխիթարում։ Մեզ համար ուրախալի կլինի, երբ մեր սրբազան հայրը լիարժեք ազատ լինի, կարողանա ծխական հարցերով զբաղվել, քանի որ այս երկար բաժանումից հետո իր կարիքը մեր հոգևոր կյանքում ավելի է մեծացել»,- ասաց տեր Վրթանեսը։
Հիշեցնենք` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը
կալանավորված էր 2025–ի հոկտեմբերի 16-ից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Փետրվարի 12–ին
դատարանը որոշեց Մկրտիչ սրբազանի կալանքը փոխել տնային կալանքով։