https://arm.sputniknews.ru/20260212/datarany-merzhel-e-hae-i-pastabanakan-timi-mijnvordutjuny-arman-sarvojani-veraberjal-98716686.html
Դատարանը մերժել է ՀԱԵ-ի փաստաբանական թիմի միջնորդությունը Արման Սարոյանի վերաբերյալ
Դատարանը մերժել է ՀԱԵ-ի փաստաբանական թիմի միջնորդությունը Արման Սարոյանի վերաբերյալ
Sputnik Արմենիա
Դատարանը կարծում է, որ Սարոյանին՝ վարդապետություն իրականացնելու անհնարինությունը հոգևոր տառապանքներ կպատճառի։ 12.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-12T10:34+0400
2026-02-12T10:34+0400
2026-02-12T11:05+0400
դատարան
եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի
միջնորդություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/08/47930051_0:84:1600:984_1920x0_80_0_0_a98f1d730624723d2738f72205f1ee57.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ մերժել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը՝ նախկին հոգևորական Արման Սարոյանի (մինչ կարգալույծ լինելը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ։ Մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը դատարանը պարտավորեցրել էր ապահովել Արման Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում, վերականգնել սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական հաշիվների (միջոցների) տնօրինումը և թեմի ֆինանսական գործարքների իրականացումը:Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/08/47930051_89:0:1512:1067_1920x0_80_0_0_8e69d29cf219e7404051858ea7d636e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատարան, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, միջնորդություն
դատարան, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, միջնորդություն
Դատարանը մերժել է ՀԱԵ-ի փաստաբանական թիմի միջնորդությունը Արման Սարոյանի վերաբերյալ
10:34 12.02.2026 (Թարմացված է: 11:05 12.02.2026) Դատարանը կարծում է, որ Սարոյանին՝ վարդապետություն իրականացնելու անհնարինությունը հոգևոր տառապանքներ կպատճառի։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ մերժել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը՝ նախկին հոգևորական Արման Սարոյանի (մինչ կարգալույծ լինելը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ։ Մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը դատարանը պարտավորեցրել էր ապահովել Արման Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում, վերականգնել սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական հաշիվների (միջոցների) տնօրինումը և թեմի ֆինանսական գործարքների իրականացումը:
«Նման հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է էական ոչ նյութական վնաս հասցնել հայցվորին՝ պայմանավորված վերջինիս ոչ նյութական բարիքներ համարվող՝ հոգևոր ծառայության մեջ լինելու, բարձր հեղինակավոր պաշտոն զբաղեցնելու հանգամանքներով և տվյալ պաշտոնում վարդապետություն իրականացնելու անհնարինության հետևանքով հոգեկան տառապանքի առաջացման անխուսափելիությամբ, որոնք ուղղակիորեն կապված են Հայոց Եկեղեցու դավանանքի, վարդապետության սկզբունքների, ավանդական կարգի, ինչպես նաև Եկեղեցու կանոնադրությամբ սահմանված՝ թեմակալ առաջնորդի՝ առանց պաշտոնավարման տևողության սահմանափակման նշանակվելու կանոնի հետ, ինչն էլ ենթադրում է հոգևոր ծառայության անընդհատություն»,- նշված է դատարանի որոշման մեջ։
Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները
հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։