https://arm.sputniknews.ru/20260212/amerikjan-smrnery-gvojutjun-unen-miajn-tghti-vra-rd-agnn-hajastani-yntrutjan-masin-98726478.html
Ամերիկյան SMR–ները գոյություն ունեն միայն թղթի վրա. ՌԴ ԱԳՆ–ն` Հայաստանի ընտրության մասին
Ամերիկյան SMR–ները գոյություն ունեն միայն թղթի վրա. ՌԴ ԱԳՆ–ն` Հայաստանի ընտրության մասին
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ հայկական լրատվական դաշտում շտապել են դա ներկայացնել որպես ներդրումներ ամերիկյան կողմից, սակայն իրականում խոսքը... 12.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-12T13:44+0400
2026-02-12T13:44+0400
2026-02-12T13:49+0400
տեսանյութեր
տեսանյութ
մարիա զախարովա
ատոմակայան
հայաստան
ամն
ռուսաստան
«ռոսատոմ»
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98723116_0:0:801:450_1920x0_80_0_0_1cc251ab2e6a42db94c97545ad504838.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հայաստանն անշուշտ կարող է համագործակցել ցանկացած գործընկերոջ հետ, որի հետ անհրաժեշտ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին ընտրությունը հարցեր է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ինչպես հայտնի է, փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն ստորագրեցին, որից հետո Վենսը հայտարարեց, թե ԱՄՆ–ն ու Հայաստանը ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները, և երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա ճանապարհ կհարթի ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Ըստ Վենսի` դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։ ԱՄՆ փոխնախագահի խոսքով` սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաների մուտք։Նա նաև նշել է, որ Երևանում հայտարարված 9 մլրդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորի կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասներ չեն տրամադրվել։«Սա լրացուցիչ հետաքրքրություն է առաջացրել թեմայի նկատմամբ. ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ ռեակտորները, և որտեղ են դրանք արդեն շահագործվում», – հավելել է նա։Զախարովան նշել է, որ մի շարք հայկական լրատվամիջոցներ շտապել են լուրը ներկայացնել որպես Վաշինգտոնի կողմից հանրապետության տնտեսությունում իրականացվող աննախադեպ ներդրումներ, սակայն գլխավոր հարցը նախագծի ֆինանսական մոդելն է։Ատոմակայանի շահագործումը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը. Փաշինյանը նոր ժամկետ նշեցՌուսական կողմին հասանելի տեղեկատվության համաձայն, խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների մասին է, այլ մի սխեմա, որի դեպքում պետք է վճարի հայկական կողմը։Նախատեսվում էր, որ ֆինանսավորումը պետք է իրականացվի TRIPP հիմնադրամի միջոցով, որը, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, ստեղծվում է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար։ Սակայն բուն հիմնադրամն առայժմ հիմնադրված չէ։Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ Հայաստանի հուսալի գործընկերն է ատոմային ոլորտում։ Բոլոր այս տարիների ընթացքում ռուսական կողմն աջակցել է դրա շահագործմանը, սպասարկմանն ու վառելիքի մատակարարմանը։«Այժմ միասին աշխատում ենք մինչև 2036 թվականը կայանի կյանքի տևողությունը հերթական անգամ երկարացնելու ուղղությամբ», – բացատրել է Զախարովան։Նա նշել է, որ Ռուսաստանն աշխարհում միակ պետությունն է, որը շահագործում է ցածր հզորության ատոմակայաններ և գործընկերներին առաջարկել է փորձարկված լուծումներ բոլոր հարցերում։Ի՞նչ նպատակներ ունի ԱՄՆ–ն Հայաստանում. մասնագետը վերլուծում է Թրամփի քայլերը
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98723116_96:0:696:450_1920x0_80_0_0_3a4f2d2fe475675cf68c5a7127384827.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, մարիա զախարովա, ատոմակայան, հայաստան, ամն, ռուսաստան, «ռոսատոմ», видео
տեսանյութեր, տեսանյութ, մարիա զախարովա, ատոմակայան, հայաստան, ամն, ռուսաստան, «ռոսատոմ», видео
Ամերիկյան SMR–ները գոյություն ունեն միայն թղթի վրա. ՌԴ ԱԳՆ–ն` Հայաստանի ընտրության մասին
13:44 12.02.2026 (Թարմացված է: 13:49 12.02.2026) ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ հայկական լրատվական դաշտում շտապել են դա ներկայացնել որպես ներդրումներ ամերիկյան կողմից, սակայն իրականում խոսքը ամերիկյան տեխնոլոգիաների վաճառքի մասին է։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հայաստանն անշուշտ կարող է համագործակցել ցանկացած գործընկերոջ հետ, որի հետ անհրաժեշտ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին ընտրությունը հարցեր է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ինչպես հայտնի է, փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն ստորագրեցին, որից հետո Վենսը հայտարարեց, թե ԱՄՆ–ն ու Հայաստանը ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները, և երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա ճանապարհ կհարթի ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Ըստ Վենսի` դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։ ԱՄՆ փոխնախագահի խոսքով` սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաների մուտք։ «Վաշինգտոնի կողմից առաջարկվող փոքր հզորության ԱԷԿ–ներ չկան ոչ միայն ԱՄՆ տարածքում։ Դրանք, ըստ էության, ընդհանրապես չկան, դրանք գոյություն ունեն միայն թղթի վրա», – ասել է Զախարովան։
Նա նաև նշել է, որ Երևանում հայտարարված 9 մլրդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորի կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասներ չեն տրամադրվել։
«Սա լրացուցիչ հետաքրքրություն է առաջացրել թեմայի նկատմամբ. ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ ռեակտորները, և որտեղ են դրանք արդեն շահագործվում», – հավելել է նա։
Զախարովան նշել է, որ մի շարք հայկական լրատվամիջոցներ շտապել են լուրը ներկայացնել որպես Վաշինգտոնի կողմից հանրապետության տնտեսությունում իրականացվող աննախադեպ ներդրումներ, սակայն գլխավոր հարցը նախագծի ֆինանսական մոդելն է։
Ռուսական կողմին հասանելի տեղեկատվության համաձայն, խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների մասին է, այլ մի սխեմա, որի դեպքում պետք է վճարի հայկական կողմը։
Նախատեսվում էր, որ ֆինանսավորումը պետք է իրականացվի TRIPP հիմնադրամի միջոցով, որը, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, ստեղծվում է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար։ Սակայն բուն հիմնադրամն առայժմ հիմնադրված չէ։
Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ Հայաստանի հուսալի գործընկերն է ատոմային ոլորտում։ Բոլոր այս տարիների ընթացքում ռուսական կողմն աջակցել է դրա շահագործմանը, սպասարկմանն ու վառելիքի մատակարարմանը։
«Այժմ միասին աշխատում ենք մինչև 2036 թվականը կայանի կյանքի տևողությունը հերթական անգամ երկարացնելու ուղղությամբ», – բացատրել է Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանն աշխարհում միակ պետությունն է, որը շահագործում է ցածր հզորության ատոմակայաններ և գործընկերներին առաջարկել է փորձարկված լուծումներ բոլոր հարցերում։