https://arm.sputniknews.ru/20260211/israjely-hakamartutjuny-srelu-arit-e-pntrum-irani-akh-qartughar-98710514.html
Իսրայելը հակամարտությունը սրելու առիթ է փնտրում. Իրանի ԱԽ քարտուղար
Իսրայելը հակամարտությունը սրելու առիթ է փնտրում. Իրանի ԱԽ քարտուղար
Sputnik Արմենիա
Լարիջանին համարում է, որ Իսրայելի գործողություններն ուղղված են ոչ միայն Իրանի, այլև ողջ տարածաշրջանի կայունության դեմ։ 11.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-11T21:09+0400
2026-02-11T21:09+0400
2026-02-11T22:42+0400
ալի լարիջանի
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/09/76855567_0:167:1600:1067_1920x0_80_0_0_28fc40968bf38121aa92b5d106062352.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության հրթիռային ներուժը վերահսկողության տակ է պահում Իսրայելի տարածաշրջանային հավակնությունները:Նա նաև ընդգծել է, որ Օմանի բանակցությունների ժամանակ Թեհրանը Վաշինգտոնից կոնկրետ առաջարկներ չի ստացել: Լարիջանին հավելել է, որ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական շփումները ներկայում սահմանափակված են բացառապես միջուկային ծրագրի հարցերով. այլ թեմաներով քննարկումներ չեն անցկացվել:Բախումներ և բռնություն հրահրողները խիստ կպատժվեն. Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարՆրա խոսքով՝ ողջամիտ բանակցությունների դեպքում դրանց ելքը հաջող լինելու հավանականություն ունի, սակայն ցանկացած լրացուցիչ պահանջ կարող է վտանգի տակ դնել բանակցային գործընթացը:Փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում կայացել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների բանակցությունները: Այդ հանդիպումն առաջինն էր 2025 թվականի հունիսին իրանա-իսրայելական պատերազմի պատճառով բանակցային գործընթացում ամիսներ տևած դադարից հետո: Այդ ժամանակ Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները խորհրդակցությունների հինգ փուլ են անցկացրել:
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/09/76855567_0:0:1424:1067_1920x0_80_0_0_f52acaa400b7ae83da74a4941000d6d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալի լարիջանի, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն
ալի լարիջանի, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն
Իսրայելը հակամարտությունը սրելու առիթ է փնտրում. Իրանի ԱԽ քարտուղար
21:09 11.02.2026 (Թարմացված է: 22:42 11.02.2026) Լարիջանին համարում է, որ Իսրայելի գործողություններն ուղղված են ոչ միայն Իրանի, այլև ողջ տարածաշրջանի կայունության դեմ։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության հրթիռային ներուժը վերահսկողության տակ է պահում Իսրայելի տարածաշրջանային հավակնությունները:
«Իսրայելը ջանքեր է գործադրում բանակցային գործընթացը խափանելու համար՝ հակամարտության սրման նպատակով փնտրելով առիթներ», - Al Jazeera հեռուստաալիքիեեթերում հայտարարել է Լարիջանին:
Նա նաև ընդգծել է, որ Օմանի բանակցությունների ժամանակ Թեհրանը Վաշինգտոնից կոնկրետ առաջարկներ չի ստացել: Լարիջանին հավելել է, որ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական շփումները ներկայում սահմանափակված են բացառապես միջուկային ծրագրի հարցերով. այլ թեմաներով քննարկումներ չեն անցկացվել:
Նրա խոսքով՝ ողջամիտ բանակցությունների դեպքում դրանց ելքը հաջող լինելու հավանականություն ունի, սակայն ցանկացած լրացուցիչ պահանջ կարող է վտանգի տակ դնել բանակցային գործընթացը:
Փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում կայացել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների բանակցությունները: Այդ հանդիպումն առաջինն էր 2025 թվականի հունիսին իրանա-իսրայելական պատերազմի պատճառով բանակցային գործընթացում ամիսներ տևած դադարից հետո: Այդ ժամանակ Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները խորհրդակցությունների հինգ փուլ են անցկացրել: