https://arm.sputniknews.ru/20260111/bakhumner-ev-brnutjun-hrahrvoghnery-khist-kpatzhven-irani-anvtangutjan-khvorhrdi-qartughar-97642506.html
Բախումներ և բռնություն հրահրողները խիստ կպատժվեն. Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար
Բախումներ և բռնություն հրահրողները խիստ կպատժվեն. Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար
Sputnik Արմենիա
Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է թշնամիների կողմից իրանական հասարակությունը պառակտելու փորձերի մասին: Բողոքի ցույցերի ձերբակալված... 11.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-11T14:15+0400
2026-01-11T14:15+0400
2026-01-11T15:05+0400
ալի լարիջանի
իրանի իսլամական հանրապետություն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/09/76855567_0:167:1600:1067_1920x0_80_0_0_28fc40968bf38121aa92b5d106062352.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Անվտանգության ուժերը բացահայտել են Իրանում անկարգությունների գլխավոր կազմակերպիչներին. նրանցից մի քանիսն արդեն ձերբակալված են, իսկ մյուսները կձերբակալվեն մոտ ժամանակներս: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:Նա նշել է, որ պետք է հստակ տարբերակել բողոքի ցույցերն ու անկարգությունները, քանի որ խաղաղ ակցիաները պայմանավորված են երկրում առկա տնտեսական խնդիրներով: Դրան զուգահեռ ի հայտ է եկել ապակառուցողական շարժում, որը որևէ կապ չունի տնտեսական պահանջների հետ: Հետևաբար, Լարիջանիի խոսքով, բախումներ և բռնություն հրահրողները, սպանություններ և հրկիզումներ իրականացնողները խիստ կպատժվեն։Իրանում բողոքի ցույցերի ալիքը շարունակվում է, դրանց ֆոնին տեղի են ունենում անկարգություններ՝ կազմակերպված այդ թվում շահի որդուն՝ Ռեզա Փահլավիին սատարող ուժերի կողմից: Այսպես, հունվարի 10-ի գիշերը Քերեջ քաղաքում ցուցարարները հրկիզել են քաղաքապետարանի շենքը:Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը. դրանք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Իսլամական Հանրապետությունում անկարգություններ կազմակերպելու մեջ:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/09/76855567_0:0:1424:1067_1920x0_80_0_0_f52acaa400b7ae83da74a4941000d6d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալի լարիջանի, իրանի իսլամական հանրապետություն, ամն
ալի լարիջանի, իրանի իսլամական հանրապետություն, ամն
Բախումներ և բռնություն հրահրողները խիստ կպատժվեն. Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար
14:15 11.01.2026 (Թարմացված է: 15:05 11.01.2026) Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է թշնամիների կողմից իրանական հասարակությունը պառակտելու փորձերի մասին: Բողոքի ցույցերի ձերբակալված մասնակիցների մոտ հրազեն է հայտնաբերվել:
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Անվտանգության ուժերը բացահայտել են Իրանում անկարգությունների գլխավոր կազմակերպիչներին. նրանցից մի քանիսն արդեն ձերբակալված են, իսկ մյուսները կձերբակալվեն մոտ ժամանակներս: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:
«Թեև ոմանք մոլորության մեջ են եղել, շատերը եկել են հրազենով, այդ թվում՝ հրացաններով և ատրճանակներով, ինչը վկայում է հստակ կազմակերպվածության և պլանավորման մասին: Նրանց անհապաղ հարձակումները ռազմական և ոստիկանական կենտրոնների վրա փաստում են քաղաքացիական պատերազմ սկսելու և օտարերկրյա միջամտություն հրահրելու փորձի մասին»,-նրա հայտարարությունը մեջբերում են իրանական լրատվամիջոցները:
Նա նշել է, որ պետք է հստակ տարբերակել բողոքի ցույցերն ու անկարգությունները, քանի որ խաղաղ ակցիաները պայմանավորված են երկրում առկա տնտեսական խնդիրներով: Դրան զուգահեռ ի հայտ է եկել ապակառուցողական շարժում, որը որևէ կապ չունի տնտեսական պահանջների հետ: Հետևաբար, Լարիջանիի խոսքով, բախումներ և բռնություն հրահրողները, սպանություններ և հրկիզումներ իրականացնողները խիստ կպատժվեն։
Իրանում բողոքի ցույցերի ալիքը շարունակվում է, դրանց ֆոնին տեղի են ունենում անկարգություններ՝ կազմակերպված այդ թվում շահի որդուն՝ Ռեզա Փահլավիին սատարող ուժերի կողմից: Այսպես, հունվարի 10-ի գիշերը Քերեջ քաղաքում ցուցարարները հրկիզել են քաղաքապետարանի շենքը:
Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ Իրանում լայնամասշտաբ բողոքի ակցիաների ընթացքում զոհերի թիվը հասնում է առնվազն տասնյակների։ Սակայն այս առումով հստակ տեղեկատվություն դեռևս չկա։
Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը. դրանք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում
բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Իսլամական Հանրապետությունում անկարգություններ կազմակերպելու մեջ: