https://arm.sputniknews.ru/20260211/hh-kvorupciaji-kankhargelman-handznazhvoghvovy-ezrakacrel-e-vor-hrh-andamy-khakhtum-e-tujl-tvel-98700876.html
ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ ՀՌՀ անդամը խախտում է թույլ տվել
ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ ՀՌՀ անդամը խախտում է թույլ տվել
Sputnik Արմենիա
Հակոբ Հակոբյանը վստահեցրեց, որ երբեք հակադաշնակացական չի եղել, Դաշնակցությանը չի ատում, ավելին` իշխանությանն էլ է քննադատել։ 11.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-11T16:46+0400
2026-02-11T16:46+0400
2026-02-11T16:54+0400
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
հակոբ հակոբյան
հեռուստատեսություն
հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ)
խախտում
կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98635908_0:74:1500:918_1920x0_80_0_0_2b40fc544ed9442a6393b5c016b9c358.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը չի պահել քաղաքական զսպվածություն` այդպիսով խախտելով վարքագծի կանոնագիրքը։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականություները կատարող Մարիամ Գալստյանը` անդրադառնալով Հակոբյանի հարցազրույցներից մեկում ՀՅԴ հասցեին հնչեցրած կոշտ գնահատականներին։Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» խմբակցությունը պահանջել էր դադարեցնել ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները, քանի որ նա խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության և զսպվածության պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ։ Ընդդիմադիր պատգամավորները նշել էին, որ Հակոբ Մովսեսը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցի ժամանակ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը վիրավորող և վարկաբեկող արտահայտություններ էր թույլ տվել։ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականություները կատարող Գալստյանը նշեց, որ վարույթ են հարուցել, քանի որ քաղաքական զսպվածության պարտավորություն ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է զերծ մնալ քաղաքական բնույթի հանրային ելույթներ ունենալուց։ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանն իր ելույթում վստահեցրեց, որ երբեք հակադաշնակացական չի եղել, Դաշնակցությանը չի ատում, ավելին` իշխանությանն էլ է քննադատել։Ընդդիմության պահանջով կքննարկվի Հակոբյանի լիազորությունները ՀՌՀ–ում դադարեցնելու հարցը«Ես ՀՅԴ–ի մեջ անուններ գիտեմ, որոնք կիսել են մեր ժողովրդի ողբերգությունները և մեր պետական, ազգային մտածողության մեջ մեծ դեր են խաղացել։ Ես Դաշնակցության մասին խոսել եմ պատմական կտրվածքով։ Ես իրավունք ունեմ, պարտավոր եմ խոսել այդ մասին։ Ես կարծում եմ, որ կոռեկտության սահմաններից դուրս չեմ եկել, ոչ մեկին չեմ վիրավորել` անձնական կամ քաղաքական որևէ ուժի, ես խոսել եմ գաղափարախոսությունների մասին, որոնց մասին մեր մտավորականությունը պիտի խոսի»,– հայտարարեց նա։Հակոբյանը նաև ասաց, որ չի ընդունում հանձնաժողովի շատ նկատառումներ, սակայն դրանք ընդունել է ի գիտություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98635908_0:0:1500:1126_1920x0_80_0_0_95c2be0d7358b83b66f9f78d0d4d636a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հակոբ հակոբյան, հեռուստատեսություն, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), խախտում, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հակոբ հակոբյան, հեռուստատեսություն, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), խախտում, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ ՀՌՀ անդամը խախտում է թույլ տվել
16:46 11.02.2026 (Թարմացված է: 16:54 11.02.2026) Հակոբ Հակոբյանը վստահեցրեց, որ երբեք հակադաշնակացական չի եղել, Դաշնակցությանը չի ատում, ավելին` իշխանությանն էլ է քննադատել։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը չի պահել քաղաքական զսպվածություն` այդպիսով խախտելով վարքագծի կանոնագիրքը։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականություները կատարող Մարիամ Գալստյանը` անդրադառնալով Հակոբյանի հարցազրույցներից մեկում ՀՅԴ հասցեին հնչեցրած կոշտ գնահատականներին։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ «Հայաստան» խմբակցությունը պահանջել էր դադարեցնել ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները, քանի որ նա խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության և զսպվածության պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ։ Ընդդիմադիր պատգամավորները նշել էին, որ Հակոբ Մովսեսը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցի ժամանակ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը վիրավորող և վարկաբեկող արտահայտություններ էր թույլ տվել։
ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականություները կատարող Գալստյանը նշեց, որ վարույթ են հարուցել, քանի որ քաղաքական զսպվածության պարտավորություն ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է զերծ մնալ քաղաքական բնույթի հանրային ելույթներ ունենալուց։
«Մենք Հակոբյանի հարցազրույցից մի քանի հատված ենք դիտարկել, սակայն միայն մեկով ենք խախտում արձանագրել։ Հակոբյանը նշել է, որ այդ հարցազրույցի ժամանակ հանդես չի եկել ի պաշտոնե, այլ ներկայացել է որպես բանաստեղծ, թարգմանիչ, նախկին նախարար։ Մեր կարծիքով` հանրային ընկալման տեսանկյունից միևնույնն է` խնդրահարույց է, որ անկախ պետական մարմնի կողմից քաղաքական բնույթի ելույթներ են լինում։ Հանձնաժողովն արձանագրել է, որ Հակոբ Հակոբյանի խոսքն այնքանով, որքան այն պարունակում է քաղաքական կուսակցության ներկա գործունեության և գաղափարախոսության քննադատություն, հանգեցրել է վարքագծի կանոնագրքի խախտման»,– հայտարարեց Գալստյանը` ընդգծելով, որ իրենց եզրակացությունները որևէ կերպ չեն կարող ազդել ԱԺ որոշման վրա։
ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանն իր ելույթում վստահեցրեց, որ երբեք հակադաշնակացական չի եղել, Դաշնակցությանը չի ատում, ավելին` իշխանությանն էլ է քննադատել։
«Ես ՀՅԴ–ի մեջ անուններ գիտեմ, որոնք կիսել են մեր ժողովրդի ողբերգությունները և մեր պետական, ազգային մտածողության մեջ մեծ դեր են խաղացել։ Ես Դաշնակցության մասին խոսել եմ պատմական կտրվածքով։ Ես իրավունք ունեմ, պարտավոր եմ խոսել այդ մասին։ Ես կարծում եմ, որ կոռեկտության սահմաններից դուրս չեմ եկել, ոչ մեկին չեմ վիրավորել` անձնական կամ քաղաքական որևէ ուժի, ես խոսել եմ գաղափարախոսությունների մասին, որոնց մասին մեր մտավորականությունը պիտի խոսի»,– հայտարարեց նա։
Հակոբյանը նաև ասաց, որ չի ընդունում հանձնաժողովի շատ նկատառումներ, սակայն դրանք ընդունել է ի գիտություն։