https://arm.sputniknews.ru/20260210/ynddimutjan-pahanjvov-dadarecvecin-hakvob-hakvobjani-liazvorutjunnery-hrhum-98637165.html
Ընդդիմության պահանջով կքննարկվի Հակոբյանի լիազորությունները ՀՌՀ–ում դադարեցնելու հարցը
Ընդդիմության պահանջով կքննարկվի Հակոբյանի լիազորությունները ՀՌՀ–ում դադարեցնելու հարցը
Sputnik Արմենիա
Հակոբ Հակոբյանը ՀՌՀ անդամ էր առաջադրվել «Քաղաքացիական պայմանագրի» կողմից և ԱԺ կողմից ընտրվել էր 2022 թվականին։ 10.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-10T11:54+0400
2026-02-10T11:54+0400
2026-02-10T14:04+0400
աժ (ազգային ժողով)
հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ)
«հայաստան» դաշինք
ընդդիմություն
հակոբ հակոբյան
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98635908_0:74:1500:918_1920x0_80_0_0_2b40fc544ed9442a6393b5c016b9c358.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը մշակույթի նախկին նախարար Հակոբ Հակոբյանի (առավել հայտնի է գրական կեղծանունով` Հակոբ Մովսես. խմբ.) լիազորությունները Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում դադարեցնելու հարցը կքննի հատուկ ընթացակարգով։Նախաձեռնության հեղինակը «Հայաստան» խմբակցությունն էր, որին միացավ նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ Հատուկ ընթացակարգով քննելու հարցը հավանության արժանացավ միաձայն քվեարկությամբ` 74 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։Ընդդիմադիր պատգամավորները նշել էին, որ Հակոբ Մովսեսը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցի ժամանակ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը վիրավորող և վարկաբեկող արտահայտություններ էր թույլ տվել։Նշենք, որ Հակոբ Հակոբյանը ՀՌՀ անդամ էր առաջադրվել «Քաղաքացիական պայմանագրի» կողմից և ԱԺ կողմից ընտրվել էր 2022 թվականին։Եթե խղճով աշխատեիք, պապայի արև, ընդդիմադիր չէի լինի․ Հակոբյանը՝ քաղաքային իշխանությանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98635908_0:0:1500:1126_1920x0_80_0_0_95c2be0d7358b83b66f9f78d0d4d636a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), «հայաստան» դաշինք, ընդդիմություն, հակոբ հակոբյան, պաշտոն
աժ (ազգային ժողով), հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), «հայաստան» դաշինք, ընդդիմություն, հակոբ հակոբյան, պաշտոն
Ընդդիմության պահանջով կքննարկվի Հակոբյանի լիազորությունները ՀՌՀ–ում դադարեցնելու հարցը
11:54 10.02.2026 (Թարմացված է: 14:04 10.02.2026) Հակոբ Հակոբյանը ՀՌՀ անդամ էր առաջադրվել «Քաղաքացիական պայմանագրի» կողմից և ԱԺ կողմից ընտրվել էր 2022 թվականին։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը մշակույթի նախկին նախարար Հակոբ Հակոբյանի (առավել հայտնի է գրական կեղծանունով` Հակոբ Մովսես. խմբ.) լիազորությունները Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում դադարեցնելու հարցը կքննի հատուկ ընթացակարգով։
Նախաձեռնության հեղինակը «Հայաստան» խմբակցությունն էր, որին միացավ նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ Հատուկ ընթացակարգով քննելու հարցը հավանության արժանացավ միաձայն քվեարկությամբ` 74 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։
«Հայաստան» խմբակցությունը պահանջել էր դադարեցնել ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները, քանի որ նա խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության և զսպվածության պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ։
Ընդդիմադիր պատգամավորները նշել էին, որ Հակոբ Մովսեսը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցի ժամանակ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը վիրավորող և վարկաբեկող արտահայտություններ էր թույլ տվել։
Նշենք, որ Հակոբ Հակոբյանը ՀՌՀ անդամ էր առաջադրվել «Քաղաքացիական պայմանագրի» կողմից և ԱԺ կողմից ընտրվել էր 2022 թվականին։